Նախագահի 7-րդ մատնահետքն ու ընդդիմության պակասած մանդատներըԸնտրությունների առավել ուշագրավ արդյունքները՝ թվերով Ապրիլի 2-ին Հայաստանն ընտրեց իր 6-րդ գումարման խորհրդարանը, որում, ինչպես և նախորդ Ազգային ժողովում, գերիշխող դիրք է գրավելու Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Վերլուծաբանները դեռ երկար կխոսեն ու կգրեն չաշխատող տեսախցիկների, ընտրակաշառքների ու ընդդիմության արդյունքների մասին: Իսկ մինչև այդ, PAN-ը ներկայացնում է այս ընտրությունների ամենահետաքրքիր, մտահոգիչ և, ինչու ոչ, հուսադրող թվերը: 5 ապրիլի 2017 PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: 2012 թվականին քվեարկողների թիվը 1,573,053 էր:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, անվավեր է ճանաչվել ընդամենը 6701 քվեաթերթիկ:
2012-ին ձևավորված 2 ընդդիմադիր խմբակցության փոխարեն նոր ԱԺ-ում լինելու է 1-ը, 12 պատգամավորի փոխարեն՝ 9-ը:
Ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայնը ստացել է ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը՝ 45339 ձայն: Ամենաքիչ ձայնը ստացել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունից Գառնիկ Վարդանյանը՝ 6 ձայն:
6-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 105 պատգամավոր:
Մատնահետքը գրանցող էլեկտրոնային սարքը մոտ 3 րոպե չէր կարողանում գրանցել ՀՀ նախագահին: Ի վերջո, 7-րդ փորձից հետո սարքը գրանցեց Սերժ Սարգսյանի՝ աջ ձեռքի ճկույթի մատնահետքը:
Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» |