Պուլիցերյան լուսանկարներԵրկամյա Պատրիցիան Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում: 8 ապրիլի 2017 PanARMENIAN.Net - Ռոն Օլշվանգերը (Ron Olshwanger) պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէր, նա կահույք էր վաճառում, սակայն 1989-ին նրա լուսանկարն արժանացավ Պուլիցերյան մրցանակի որպես թեժ կետում արված լրատվական լուսանկար: Օլշվանգերի լուսանկարում հրշեջ Ադան Լոնգն է պատկերված Սենտ Լուիսից, որն արհեստական շնչառություն է տալիս այրվող տնից դուրս բերած 2-ամյա Պատրիցիային: Ռոնը ոստիկանական սկաներ ուներ, նրան միշտ դուր էր գալիս հրդեհներ լուսանկարել: Նա պատահարի վայր էր ժամանել անգիտակից Պատրիցիային այրվող տնից հանելուց մի քանի րոպե առաջ: Օլշվանգերի լուսանկարը 200 դոլարով գնեց St Louis Post-Dispatch թերթը՝ տպագրելով այն առաջին էջում: Հրշեջ Լոնգին պարգևատրեցին Պատվո մեդալով, իսկ Ռոնը Պուլիցերյան մրցանակի արժանացավ: Օլշվանգերը մրցանակի ամբողջ գումարը հանձնեց Պատրիցիայի մորն ու քրոջը:
Սակայն այս պատմությունը երջանիկ ավարտ չունեցավ՝ 6 օր անց Պատրիցիան մահացավ հրդեհի ժամանակ ստացած բարդություններից: Սակայն փոքրիկ Պատրիցիայի լուսանկարը ծառայեց մեկ այլ կարևոր նպատակի՝ լուսանկարը ստիպեց մարդկանց ծխի հայտնաբերման սարքեր տեղադրել տներում: Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ. Տարհանման սանդուղքի փլուզում Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Բաժնի այլ նյութերը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |