ՀՀ-ն առավել հավատացյալ, ռուսամետ ու ԽՍՀՄ-ը կարոտող երկրներից է

ՀՀ-ն առավել հավատացյալ, ռուսամետ ու ԽՍՀՄ-ը կարոտող երկրներից է

Թվապատում

Ամերիկյան Pew Research Center կազմակերպությունը հրապարակել է Արևելյան Եվրոպայում կրոնական և ազգային ինքնության վերաբերյալ հետազոտություն

PanARMENIAN.Net - ՀՀ բնակչության 2%-ն աթեիստ է, 1%-ը՝ կաթոլիկ, 1%-ից պակասը՝ մահմեդական, 7%-ը դժվարացել է պատասխանել կամ չի նշել իր կրոնական պատկանելությունը: Ճնշող մեծամասնությունը՝ 89%-ը, օրթոդոքս կամ «ուղղափառ է» (այսպես են Արևմուտքում անվանում բոլոր արևելյան եկեղեցիները՝ Ռուս ուղղափառից մինչև սիրիական կամ Հայ առաքելական եկեղեցին, այսինքն՝ թիվը ներառում է հայերին, ռուսներին, հույներին, ասորիներին և այլ քրիստոնյա համայնքներին):

Հարցվածների 82%-ը համարել է, որ «օրթոդոքս» (տվյալ դեպքում՝ առաքելական քրիստոնյա) լինելը շատ կարևոր է «իսկական քաղաքացի» լինելու տեսանկյունից: Դա ռեկորդային ցուցանիշ է՝ երկրորդ տեղը զբաղեցրած Վրաստանում այս կերպ է մնածում հարցվածների 81%-ը: 62%-ը կարծում է, որ պետությունը գումար պետք է հատկացնի եկեղեցուն:

Ընդ որում, ամեն օր աղոթում է հայերի 45%-ը, իսկ շաբաթն առնվազն 1 անգամ եկեղեցի է այցելում հավատացյալների 9%-ը:

Հայերի 84%-ը համարում է, որ հայկական մշակույթը գերազանցում է բոլոր այլ ազգերի մշակույթները: Այդ կերպ մտածող քաղաքացիների քանակով երկիրը երրորդն է Հունաստանից (89%) ու Վրաստանից (85%) հետո:

98%-ը բարոյապես անթույլատրելի է համարում միասեռականությունը, սակայն 18-35 տարեկանների 4%-ն ու 35-ից բարձր տարիք ունեցողների 3%-ը կողմ են միասեռ ամուսնությունները թույլատրելուն:

Հետազոտության հեղինակները նշում են, որ «օրթոդոքս» երկիրների բնակչությունն առավել հակված են մտածել, որ ուժեղ Ռուսաստանն անհրաժեշտ է Արևմուտքին հակակշռելու համար: ՀՀ-ում այդ կերպ է մտածում 83%-ը (երկրորդ ցուցանիշը ՌԴ-ից հետո): ՀՀ-ն բացարձակ առաջատար է ԽՍՀՄ փլուզվելու վերաբերյալ ափսոսանք հայտնող հարցվածների թվով (79%), 32%-ի համար միևնույն է՝ ժողովրդավար կլինի երկիրը, թե՝ ոչ, 53%-ը՝ կողմ է ժողովրդավարությանը, 13%-ը՝ դեմ:

Արևելյան Եվրոպայի ամենաաշխարհիկ երկիրը Չեխիան է՝ բնակչության 72%-ն աթեիստ կամ ագնոստիկ է (որից 66%-ն՝ աթեիստ):

Կարդացեք նաև. Gallup International. Պուտինին ՀՀ-ում ավելի դրական են վերաբերվում, քան որևէ այլ երկրում` այդ թվում ՌԴ-ում

Հայաստանը՝ զավեշտալի, զայրացնող, տխրեցնող ու զվարճացնող թվերով

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---