// IP Marketing video - START// IP Marketing video - END
Պուլիցերյան լուսանկարներ

Պուլիցերյան լուսանկարներ

Բոստոնի ահաբեկչությունից տուժածի պատմությունը

2014-ին «հատուկ լուսանկարներ» անվանակարգում Պուլիցերյան մրցանակի է արժանացել Ջոշ Հեները լուսանկարների շարքի համար, որը պատմում է Բոստոնի ահաբեկչությունից տուժած Ջեֆ Բաումի պատմությունը, որը կորցրել է 2 ոտքը և փորձում է վերադառնալ նորմալ կյանքի:

PanARMENIAN.Net - Այն հարցին, թե ինչու է ինքը որոշել պատմել Բաումի կյանքի մասին պատահածից հետո, Հեներն ասել է, որ հաճախ մարդիկ հիշում են բուն ողբերգությունը, բայց մոռանում են դրանց զոհերի ու տուժածների մասին:

Հեները ցույց է տվել մի մարդու պատմությունը, որն ահաբեկչությունից հետո նորից սովորում է ապրել ու ապրել նորովի:

Josh Haner / The New York Times

Ահաբեկչությունը տեղի է ունեցել 2013-ի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի եզրագծում՝ հանդիսատեսների համար նախատեսված տարածքում: 12 վայրկյան տարբերությամբ 2 պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել և ավելի քան 280-ը տուժել: Զոհվածների թվում էր նաև 8-ամյա տղան, որը եզրագծի մոտ հորն էր սպասում: Բոստոնի մարաթոնի եզրագծի մոտ պայթյունի ժամանակ Ջեֆ Բաումը զրկվեց 2 ոտքից:

Josh Haner / The New York Times

Ջեֆ Բաումը ողջ է մնացել միայն արագ օգնության շնորհիվ, որ ցուցաբերել է հանդիսատեսներից մեկը՝ Կառլոս Արեդոնդոն: Կանգնեցնելու համար ուժգին արյունահոսությունը՝ Կառլոսը ամրակապով կապել էր նրա ազդրերի երիակները և ձեռքերի վրա տարել նրան պարամեդիկների մոտակա բրիգադի մոտ:

Josh Haner / The New York Times

Ինչպես ավելի վաղ պատմել էր լուսանկարիչը, նա կենտրոնացավ Ջեֆի հետագա կյանքի վրա՝ ցույց տալու համար, թե որքան արմատապես է փոխվում այդպիսի ողբերգություն ապրած մարդկանց առօրյա կյանքը: Հեները Ջեֆի պատմության միջոցով ցույց է տվել, թե որքան ջանք է պետք գործադրել առօրյա կյանքին վերադառնալու համար:

Josh Haner / The New York Times

Ամերիկացի լուսանկարիչը խոստովանել է, որ ամենաարժեքավորը նախագծի վրա աշխատելիս այն էր, որ պետք էր բնազդաբար հասկանալ, թե որ պահին չի կարելի լուսակարել և հարկավոր է հարգանք դրսևորել ու չխախտել լռությունը լուսանկարչական սարքի չխկոցով:

«Դա այն շեմն է, որը չի կարելի անցնել նույնիսկ ամենալավ լուսանկարների համար»,-ասել է Հեները:

Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ. «Փոքր մարդու» տառապանքները

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
9 պատճառ Absolut Moon Stage-ը բաց չթողնելու համար
Ով է Մոնատիկը և ինչու նրա համերգը Երևանում չի կայանա
Դերասանները վերջապես «մարդավարի» կաշխատեն
 Ուշադրության կենտրոնում
Ֆաթիհ Աքինը Ցեղասպանության մասին ֆիլմի համար չի կարող Թուրքիա այցելել

Ֆաթիհ Աքինը Ցեղասպանության մասին ֆիլմի համար չի կարող Թուրքիա այցելել Նա տեղեկացրել է՝ աշխատում է հեռու մնալ Թուրքիայից

 Բաժնի այլ նյութերը
Ինչպես է նորոգվելու Ամբերդը Միջնադարյան ամրոցի մուտքը վճարովի կդառնա
Թերի Ջորջ Օսկարակիր դերասան, ով հույս ունի դեռ շատ անգամ Հայաստան այցելել
Պուլիցերյան լուսանկարներ Ահաբեկչություն Քենիայի առևտրի կենտրոնում