// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Օրենսդրությունից տեղեկացված լինելը նպաստում է աշխատակցի շահերի պաշտպանությանը»

«Օրենսդրությունից տեղեկացված լինելը նպաստում է աշխատակցի շահերի պաշտպանությանը»

Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով

Հայաստանի 8 բուհի 22 ուսանող այս տարի մասնակցել են «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» կրթական ծրագրին, որի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացրել են դասընթացներ ավելի քան տասը թեմաներով։ Ուսուցման ծրագրում ընդգրկված է եղել թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ: Լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողը, ով հայտնի դարձավ հուլիսի 18-ին, հնարավորություն ստացավ համալրելու ընկերության աշխատակիցների շարքերը։

PanARMENIAN.Net - Արդեն երրորդ տարին անցկացվող ծրագիրն այս տարի ևս տվել է իր արդյունքները։ PAN-ը ծրագրի մասնակիցներից պարզել է ու ներկայացնում է՝ ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան ու ինչեր են սովորել այս կարճ ժամանակի ընթացքում:

Դավիթ Քոչարյան | 3-րդ կուրս, ապագա ռադիոֆիզիկոս

Մրցույթի մասին հայտնեց ընկերս։ Նման միջոցառումների մասին միմյանց տեղեկացնելը սուրբ պարտականություն է մեզ մոտ։ Հետո գրանցում, հարցազրույց, և ես արդեն դասընթացների մասնակից էի։ Կարելի է ենթադրել, որ օպտիկամանրաթելային մալուխների հետ կապված ամեն ինչ ռադիոֆիզիկոսին հայտնի է, նրան այդ տեխնոլոգիաներով չես զարմացնի։ Բայց դասընթացների ընթացքում, հավատացեք, անգամ ես էի զարմացել, որովհետև, նույնիսկ հաշվի առնելով մասնագիտությունս, տեխնոլոգիայի կոնկրետ կիրառման օրինակները ցանցում ինձ համար բացահայտում էին։ Ու այդ ամենը՝ չնայած նրան, որ ինքս հետաքրքրվել ու հետաքրքրվում եմ դրանով ու տանն անընդհատ տեսահոլովակներ եմ դիտում, հոդվածներ կարդում։

Բացի կոնկրետ ինձ հետաքրքրող տեխնոլոգիական մասից, առավել ուշագրավ էր աշխատանքային օրենսդրության վերաբերյալ դասախոսությունը։ Դա այն ոլորտն է, որի մասին, գոնե մոտավոր, պետք է պատկերացում ունենա ցանկացած քաղաքացի։ Ի վերջո, յուրաքանչյուրս առնչվում ենք դրան։ Գործատուի և աշխատակցի փոխհարաբերությունների օրենսդրական կարգավորումների մասին տեղյակ չլինելու պատճառով հաճախ մարդիկ խաբված են լինում, կամ նրանց փորձում են խաբել։ Եթե տեղյակ ես լինում, այդ գիտելիքն ուժ է։

Ֆունդամենտալ գիտությամբ, երևի թե, չեմ զբաղվի։ Գաղափարներ ունեմ՝ կապված գիտության կիրառական հատվածի հետ։ Այդ գաղափարներն այսօր կարելի է իրականություն դարձնել։ Եթե դու ռադիոֆիզիկոս ես ու լավ ես տիրապետում ոլորտիդ, ուրեմն վստահաբար քո առջև բաց են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի դռները։ Իսկ դա այսօր թե Հայաստանում, և թե աշխարհում ամենադինամիկ զարգացող ու մեծ հեռանկարներով ոլորտն է։

Որպես օրինակ․ մրցութային ծրագրերից մեկի ընթացքում մեր թիմը պետք է ներկայացներ իր ընկերությունը։ Երկար մտածեցինք, ու արդյունքում ներկայացրինք հենց ՏՏ ոլորտում աշխատող HScience կազմակերպությունը՝ հիմնված «խելացի տան» կոնցեպտի ներքո ծառայությունների մատուցման վրա։ Իսկ ի՞նչ է «խելացի տունը»։ Դա մի ամբողջ համակարգ է, որը թույլ է տալիս առանց մարդու ներկայության կառավարել տունը և այնտեղ առկա բոլոր ենթակառուցվածները՝ անվտանգություն, լուսավորություն, ջեռուցում և այլն։

Դասընթացների ժամանակ ամենաշատն ինձ տպավորեց հետևյալ միտքը. ցանկացած աշխատող մարդ պետք է գոնե ընդհանուր պատկերացում ունենա աշխատանքային օրենսգրքի մասին։ Այդ փաստաթղթում ամրագրված են նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև՝ գործատուի իրավունքներն ու պարտականությունները։ Եթե մարդը դրանցից տեղյակ չէ, նրան շատ հեշտ է խաբել։ Ի վերջո, օրենսդրության չիմացությունը չի կարող արդարացում լինել խաբված աշխատակցի համար։ Բնականաբար, լավ հիմնարկներում նոր աշխատակիցներին ընդհանուր առմամբ ներկայացնում են օրենքով սահմանված նորմերը։ Սակայն դա ոչ միշտ ու ոչ ամենուր է այդպես։ Հետևաբար, լավագույն լուծումը ինքնուրույն այդ ամենի մասին իմանալն է։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ նոտայի վրա սկսվեց ու ավարտվեց Կոնսերվատորիայի աղմկոտ միջոցառումը
 Ուշադրության կենտրոնում
2 ՔԿՀ-ներում սննդի ապահովման նոր փորձնական ծրագիր է մեկնարկել

2 ՔԿՀ-ներում սննդի ապահովման նոր փորձնական ծրագիր է մեկնարկել «Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը

 Բաժնի այլ նյութերը
«Աղբամանը դրիմ» Ինչպես անցավ նոր քաղաքապետի մեկ տարին
Չվիճարկված ընտրություններ, Մարտի 1-ի գործ ու ՃՏՊ-ներ Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
Եթե ցույցերը հավերժ լինեին, միշտ միասին կլինեինք Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը