Քանի մարդ են սպանում Հայաստանում

Քանի մարդ են սպանում Հայաստանում

Ինչպես է մեդիապատկերը երբեմն հակասում իրականությանը

ՀՀ-ում 2017-ի հուլիս-օգոստոսին իրար հետևած մի քանի աղմկոտ միջադեպեր՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունը, որի համար ձերբակալվել է պաշտոնյայի կինը, Սևանում տեղի ունեցած կրկնակի սպանությունը ու Շամիրամ գյուղում հրաձգությունը, կրկին ակտուալ դարձրին երկրում սպանությունների թիվն ու դրա ռացիոնալ գնահատման հարցը։

PanARMENIAN.Net - Միջադեպերի կտրուկ աճը կարճ ժամանակում ու դրանց ակտիվ լուսաբանումը կարող է հանցագործությունների կտրուկ աճի պատրանք ստեղծել, ինչը, մասնավորապես, արտահայտվում է սոցցանցերում վերջին օրերին՝ խուճապային ու անկումային տրամադրությունների տարածման տեսքով։ Մեդիապատկերն ու իրականությունը, սակայն, կարող են և հակասել իրար, իսկ մի քանի աղմկոտ միջադեպերը՝ չարտահայտել իրական տենդենցը։

ԱՎԾ տվյալներով, 2017-ի առաջին կիսամյակում սպանությունների ու սպանության փորձերի թիվը ՀՀ-ում նվազել է մոտ 1,5 անգամ․ 25 սպանություն ու 13 սպանության փորձ (ընդամենը՝ 38 միջադեպ) 2016-ի առաջին կիսամյակում սպանության 39 և սպանության փորձի 17 դեպքի (56 միջադեպի) դիմաց։

2016-ի արդյունքներով, ՀՀ-ում 100 հազար բնակչի շնչին 0,83 սպանություն է եղել։ Համեմատության համար. ԵՄ-ում 2016-ին 2,7 սպանություն է կատարվել 100 հազար բնակչի հաշվով։ Սպանությունների ու սպանության փորձերի առավել մանրամասն վիճակագրությունն ըստ տարիների՝ ստորև գծապատկերում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---