«Ցանկացած օգտատեր պետք է իմանա տեղեկատվական անվտանգության նվազագույն սկզբունքները»

«Ցանկացած օգտատեր պետք է իմանա տեղեկատվական անվտանգության նվազագույն սկզբունքները»

Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով

Հայաստանի 8 բուհի 22 ուսանող այս տարի մասնակցել են «Ռոստելեկոմի» «Նոր հնարավորություններ ուսանողների համար» կրթական ծրագրին, որի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացրել են դասընթացներ ավելի քան տասը թեմաներով։ Ուսուցման ծրագրում ընդգրկված է եղել թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ: Լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողը, ով հայտնի դարձավ հուլիսի 18-ին, հնարավորություն ստացավ համալրելու ընկերության աշխատակիցների շարքերը։

PanARMENIAN.Net - PAN-ը ծրագրի մասնակիցներից պարզել է՝ ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան ու ինչեր են սովորել կարճ ժամանակի ընթացքում:

Լիլիթ Գրիգորյան | 4-րդ կուրս, ապագա ծրագրավորող-տեղեկատվական անվտանգության մասնագետ

Հուլիսի 19-ին «Ռոստելեկոմ»-ն ամփոփեց նախագծի արդյունքները, ու ինձ համար մեծ անակնկալ դարձավ, որ ես եմ հաղթել։ Համալսարանում հայտարարությունը տեսնելու, հայտը լրացնելու ու մասնակցությունս հաստատելու ընթացքում չէի պատկերացնում, որ կարող եմ հաղթել նման խոշոր ծրագրում։ Իսկ ներկայումս ինձ հնարավորություն է տրվել վարձատրվող պրակտիկա անցնել, որի դրական արդյունքների պարագայում նաև կկարողանամ համալրել ընկերության աշխատակիցների շարքերը։ Հենց տեղեկատվական անվտանգության՝ իմ մասնագիտության հետ կապված ստորաբաժանումն եմ ընտրել պրակտիկայի համար, ինչը, վստահ եմ, շատ ավելի կխորացնի գիտելիքներս։

Բնականաբար, թեմատիկ դասընթացներից ինձ համար առավել կարևոր էր հենց տեղեկատվական անվտանգությունը։ Շատ նոր բան սովորեցի։ Համալսարանում գիտելիքներն ավելի շատ տեսական են, և ստացած գիտելիքների պրակտիկ կիրառումների հնարավորություն հազվադեպ ենք ունենում։ Իսկ այս դասընթացները պատկերավոր, կոնկրետ օրինակներով և ուսանողների անմիջական մասնակցությամբ էին անցնում։ Այսինքն, հասկանում ես, որ տարիների ընթացքում համալսարանում սովորելուց հետո միայն կոնկրետ կիրառման, սեփական աչքերով տեսնելու դեպքում գիտելիքը կարող է ամբողջացվել, ամրապնդվել, քոնը դառնալ։

Ներկայումս մարդիկ համացանցին կապված բազմաթիվ սարքերից են օգտվում՝ սկսած համակարգչից մինչև սմարթֆոն ու անգամ «խելացի» կենցաղային տեխնիկա։ Ցանկացած օգտատեր պետք է տեղեկատվական անվտանգության մասին գոնե նվազագույն գիտելիքներ ունենա․ պետք է պատկերացում կազմել այն մասին, թե ինչը կարող է ցանցում սպառնալիք լինել։ Ու, բնականաբար, պետք է տեղյակ լինել, թե ինչպես պաշտպանել սարքերը։ Իրականում, շատ խորը գիտելիքներ պետք չեն՝ սեփական համացանցային անվտանգությունն ապահովելու համար։

Դասընթացների շրջանակում անցկացվում էր նաև մրցույթ, որի ընթացքում ուսանողները, խմբերի բաժանվելով, ներկայացնում էին իրենց ընկերությունը, այդ ընկերության թիրախային շուկաները, փիլիսոփայությունը։ Մեր խումբը ներկայացնում էր SunPower Armenia՝ արևային էնեգետիկայով զբաղվող ընկերությունը։ Այն ուներ երկու տեսակի արտադրանք՝ տաք ջրով ապահովման համար արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային կայաններ ու պանելներ, որոնք էլեկտրաէներգիա էին արտադրում։ Հայաստանում այսօր կան համայնքներ, որտեղ կամ անհնար է, կամ ոչ նպատակահարմար գազամատակարարման նոր գիծ անցկացնելը։ Արևային էներգետիկան նման համայնքների համար հրաշալի այլընտրանք է․ մեկ անգամ վճարելով՝ քաղաքացին հետագայում այլևս ոչ մի ծախս չի անում, իսկ ավելացված էներգիան կարող է վաճառել, ինչը թույլ է տալիս նաև օրենսդրությունը։

Դասընթացների ժամանակ ինձ հատկապես տպավորեց հետևյալ միտքը․

ՏՏ ոլորտի մասնագետի համար խիստ կարևոր է մշտապես գործ ունենալ վերջին ու ամենաակտուալ տեխնոլոգիաների հետ։ Ավելին, այս ոլորտում գիտելիքներն անընդհատ փոխվում են, թարմացվում։ Այն, ինչ արդիական է այսօր, վաղը կարող է անվերադարձ հնանալ։ Դա է պատճառը, որ ոլորտի ցանկացած մասնագետի համար իր մասնագիտական կարողությունները պահպանելը նման է երբեք չդադարող մրցավազքի։ Կարիք կա ամեն օր, անդադար թարմացնել գիտելիքները, տեղյակ լինել բոլոր նորարարություններից՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից դուրս չմնալու համար։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---