// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Երբ ուսանողը դիմում է աշխատանքային փորձ պահանջող գործատուին, փակ շղթա է ստացվում»

«Երբ ուսանողը դիմում է աշխատանքային փորձ պահանջող գործատուին, փակ շղթա է ստացվում»

Ուսանողները պրակտիկ գիտելիքներ են ստացել մասնավորի ուժերով

Հայաստանի 8 բուհի 22 ուսանող այս տարի մասնակցել են «Ռոստելեկոմ»-ի «Նոր հնարավորություններ ուսանողների համար» կրթական ծրագրին, որի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերության ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացրել են դասընթացներ ավելի քան տասը թեմաներով։ Ուսուցման ծրագրում ընդգրկված է եղել թեմաների բավականին լայն շրջանակ՝ սկսած հաղորդակցությունից, մարքեթինգից, բրենդինգից, իրավական ձևակերպումներից, վաճառքների հմտություններից մինչև օպտիկա և ցանցային լուծումներ: Լավագույն արդյունքներ ցույց տված ուսանողը, ով հայտնի դարձավ հուլիսի 18-ին, հնարավորություն ստացավ համալրելու ընկերության աշխատակիցների շարքերը։

PanARMENIAN.Net - Արդեն երրորդ տարին անցկացվող ծրագիրն այս տարի ևս տվել է իր արդյունքները։ PAN-ը ծրագրի մասնակիցներից պարզել է՝ ինչպիսին են պատկերացնում իրենց ապագան ու ինչեր են սովորել կարճ ժամանակի ընթացքում:

Արթուր Ստեփանյան | 4-րդ կուրս, շարժական կապի ապագա մասնագետ

Համալսարանում տեղեկացա ծրագրի մասին, առանց հապաղելու որոշեցի մասնակցել, որովհետև ինձ համար նման դասընթացները ծայրահեղ հետաքրքիր են։։ Բուհի կրթական ծրագրից զատ նաև այլ, կողմնակի գիտելիք ստանալը միշտ էլ օգտակար է։ Իսկ կոնկրետ օրինակներով, պրակտիկ, անձնական մասնակցությամբ ամրապնդված գիտելիքներ ստանալն օգտակար է կրկնակի։

Ինքս ցանկանում եմ մասնագիտանալ տեխնիկական ոլորտում։ Շարժական կապի ապագա մասնագետ դառնալը չի նշանակում գիտելիքների ու հմտությունների առկայություն միայն այդ ոլորտում։ Ցանցի պլանավորումը, վերահսկումն ու սպասարկումը, անգամ եթե խոսքը ոչ շարժական կապի մասին է, խիստ կարևոր է։ Հետևաբար, ավելի շատ կենտրոնացել էի հենց դասընթացների այս մասի վրա։

Շարժական կապի աշխատանքի սկզբունքները մի փոքր այլ են, բայց հիմքում, միևնույն է, գործ ունես բարդ ցանցի հետ։ Ինչպես ցանկացած բարդ համակարգում, այստեղ ևս առաջանում են խոտաններ, ու մասնագետի խնդիրն է դրանք ժամանակին հայտնաբերելն ու վերացնելը։ Առաջին անգամ այս ոլորտում սեփական աչքերով տեսա, թե ինչպես է իրականացվում նման գործընթացը, ինչ սկզբունքներով են առաջնորդվում մասնագետները։ Համալսարանում այս ամենը տեսական մակարդակով ենք սովորում, սակայն պրակտիկ մասնակցությունն անգնահատելի է։

Մասնակցել եմ նաև մրցույթներին, որոնց ընթացքում պետք է ներկայացնեինք մեր ընկերությունը։ Մեր խմբում երկուսով էինք․ ներկայացրինք մի ընկերություն, որն իրական աշխատանքային պայմաններին մոտ պայմաններ է ստեղծում՝ սպասարկելով այլ կազմակերպությունների։ Հիմա աշխատանք փնտրողները, հիմնականում՝ ուսանողները, ովքեր ցանկանում են աշխատանքի տեղավորվել, փորձի կարիք ունեն, և գործատուն չի ընդունում նրանց՝ աշխատանքային փորձ պահանջելով։ Առաջանում է փակ շղթա։ Մեր ընկերությունը ստեղծում էր իրական աշխատանքային պայմաններ, տրամադրում անհրաժեշտ փորձը՝ քանդելով փակ շղթան։

Դասընթացների ընթացքում ինձ համար առավել հետաքրքիր էր հետևյալ միտքը․

Բինզեսի կառավարման ոլորտում բացթողումների հայտնաբերման համար անհրաժեշտ է կիրառել այսպես կոչված «Հինգ ինչուների» սկզբունքը՝ այս կամ այն խնդրի հիմքում ընկած պատճառա-հետևանքային կապը հայտնաբերելու համար։ Յուրաքանչյուր հաջորդ հարցը վերաբերում է նախորդ հարցին տրված պատասխանին։ Օրինակ, համակարգիչը չի աշխատում, որովհետև այն տաքացել է։ Առաջին հարցը՝ ինչո՞ւ․ որովհետև սառեցման համակարգը չի գործում։ Երկրորդ ինչուի պատասխանն այն է, որ սառեցման համակարգը չի գործում, որովհետև օդափոխիչը չի պտտվում։ Եվ այսպես, հերթական հարցերի միջոցով գտնում ենք սկզբնաղբյուր խնդրի պատասխանը․ օրինակ, որ օդափոխիչն անհրաժեշտ է մշակել յուղով, կամ ընդհանրապես փոխել։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ են հարցնում գրքասերները ՀՀ ամենահին գրախանութից
Տղա-աղջիկ խախտված հարաբերակցությունը Երևանում և մարզերում
Վրացիներն ապաքրեականացրել են մարիխուանան, իսկ հայերն ի՞նչ են մտածում
Հայ թրեյդերը՝ Bitcoin-ով փող աշխատելու մասին
 Ուշադրության կենտրոնում
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարում

ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարում Մրցույթին կարող են մասնակցել 2017-ի ձմռանը զորակոչի ենթակա կոնկրետ հմտությունների տիրապետող զորակոչիկները

 Բաժնի այլ նյութերը
5 քայլ դեպի էժան թռիչք Ինչպես ապահով ճանապարհով մատչելի ավիատոմս գնել
#ԳործԿա՞, թե` չկա, այս է խնդիրը Մասնագետները՝ ՀՀ աշխատաշուկայի իրական պատկերի մասին
Պետսահման չճանաչող կենդանին Հայաստանի 9 ընձառյուծն ու դրանց մշտական միգրացիան