3 տարի ու 4 սպանված

3 տարի ու 4 սպանված

Ինչ կապ կա Վերնիսաժում կրակոցների ու Ալավերդու քաղաքապետի ընտրությունների միջև

Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժին հարող տարածքում, սպանություն է տեղի ունեցել, կա ևս մեկ վիրավոր: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գագիկ Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վահագն Աբգարյանը։

PanARMENIAN.Net - ը է հակիրճ պատմում է` ինչպես Ալավերդու ընտրություններում սկիզբ առած նույն ազգանունը կրող մարդկանց հակամարտությունը հասցրեց մինչև Վերնիսաժի տարածքում կրակոցների:

Քաղաքապետի ընտրությունները

Ալավերդիում սկսված, արդեն մի քանի հոգու կյանք խլած արյունոտ հակամարտությունը սկիզբն առնում է 2015 թվականին, երբ Ալավերդու քաղաքապետ դառնալու համար առաջադրվեց անկուսակցական, «Լալվար» քարի արտադրության գործարանի տնօրեն Լևոն Աբգարյանի եղբայր Արթուր Աբգարյանը։ Եղբայրները վիրավորված Վահագն Աբգարյանի ազգականը չեն, թեպետ նույն ազգանունն են կրում։ Արթուր Աբգարյանի մրցակիցն անկուսակցական Կարեն Փարեմուզյանն էր։

Ով է Վահագն Աբգարյանն ու ինչ կապ ունի Աբգարյան եղբայրների հետ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկությունների համաձայն, Վահագն Աբգարյանը նախընտրական փուլի սկզբում ընտրություններին առնչություն չի ունեցել։ Սակայն երբ Աբգարյան եղբայրները սկսել են շահարկել իր անունը նախընտրական պայքարում, նա անցել է Կարեն Փարեմուզյանի կողմն ու ջանք չի խնայել վերջինիս հաղթանակն ապահովելու համար։ Դրանից էլ սկիզբ է առել նրանց թշնամանքը։ Լարված պայքարում հաղթեց Փարեմուզյանը, սակայն կրքերը չմարեցին։

Առաջին կրակոցները

Արդեն 2015-ի հոկտեմբերի 11-ին Փարեմուզյանի թեկնածությունը պաշտպանած Վահագն Աբգարյանի դեմ առաջին մահափորձը տեղի ունեցավ․ կրակել են իրեն պատկանող Համերի ու իր ընկերոջը պատկանող «Նիսան Տեանա»-ի վրա, սակայն Վահագն Աբգարյանը մեքենայի մեջ չէր եղել։ Միջադեպի համար մեղադրանք էր ներկայացվել Աբգարյան եղբայրներին պատկանող «Լալվար» քարի արտադրամասի աշխատակից Վարդան Անտոնյանին։

Երկրորդ կրակոցներն ու առաջին արյունը

2016 թվականի լույս մայիսի 19-ի գիշերն Ալավերդիում սպանվում են Վահագն Աբգարյանի ընկերներ Էդուարդ Պողոսյանն ու Վարդան Ավագյանը: Ոստիկանությունը պարզում է, որ սպանողն 1984 թ. ծնված Վարդան Փիրուզյանն է:Վերջինս ցայսօր հետախուզման մեջ է։

Երրորդ կրակոցներն ու կրկին զոհ

2017-ի հունիսի 13-ին Ալավերդիում սպանվում է Վարդան Աբգարյանի ընկերների սպանության համար հետախուզվող Վարդան Փիրուզյանի եղբայր Կամոն: Տեղում ձերբակալվում է քաղաքի 26-ամյա բնակիչ Վլադիմիր Դավթյանը։

Չորրորդ կրակոցներն ու 4-րդ զոհը

Իսկ 2017-ի սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչում արդեն Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ: Արդյունքում սպանվել է Լոռու մարզի բնակիչ Գագիկ Մոսինյանը, վիրավորվել՝ Վահագն Աբգարյանը: Չի բացառվում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն է և շարունակությունն ամիսներ առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանությունների։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---