«Եկեղեցաշինությունից» մինչև «միս չուտող» աղքատներ

«Եկեղեցաշինությունից» մինչև «միս չուտող» աղքատներ

ՀՀ քաղգործիչների 2017-ի աֆորիզմները

2017-ը իրադարձություններով հարուստ տարի էր և, ինչը բնական է, այդ իրադարձությունները բուռն արձագանք էին գտնում ոչ միայն հասարակության, այլև հայ պաշտոնյաների, պետական այրերի և այլ՝ հասարակական կարծիք ձևավորող անհատների շրջանում:

PanARMENIAN.Net - Ամփոփելով տարին՝ PanARMENIAN.Net –ը հավաքել է 2017-ի ընթացքում հնչած ամենահետաքրքիր ու փայլուն մտքերը, որոնք քննարկումների առարկա են դարձել համացանցում, իսկ հնչած արտահայտություններից շատերն իրենց տեղն են գտել մարդկանց բառապաշարում՝ ստանալով նոր իմաստներ և վերածվելով մեմերի:

Պետական այրերը քննարկել են այս տարի գրեթե ամեն ինչ, այդ թվում նաև բնությունը, մասնավորապես՝ գետերը, առվակները, ձյունը, անձրևը...

Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ նման ձևով է մեկնաբանել Սեյրան Օհանյանի և Հովիկ Աբրահամյանի հեռանալն ու ընդդիմադիր դառնալը. «Որովհետև բաներ կա, որ ամեն ինչին չափ կա, էլի, ձև կա»...

Սինգապուրից պրծանք, անցանք ԱՄԷ-ին, նախանձելի լավատեսություն:

Շարունակելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետաքրքիր մտքերի շարքը.

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, «սովորական և անսովոր» Գալուստ Սահակյանը, որին բոլորս շատ կարոտում ենք, այս տարի ևս պարգևել է բոլորին հաճելի պահեր:

Ի դեպ, լեզվի մասին խոսել է նաև տնտեսագետ և քաղաքական գործիչՀրանտ Բագրատյանը՝ բարձրացնելով դժգոհությունների մեծ ալիք:

Բայց վերադառնանք Գալուստ Սահակյանին:

Իսկ այսպես համեստորեն նախկին ԱԺ նախագահը մեկնաբանեց ապրիլի 2-ի ընտրություններում ստացած պատգամավորի մանդատը վերցնելու կամ չվերցնելու մասին հարցերը:

2017-ի ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունները լույս աշխարհ բերեցին ոչ միայն նոր քաղաքական գործիչների, այլև նոր մտքեր, հետաքրքիր գաղափարներ: Հատկապես ակտիվորեն քննարկվեց ընտրակաշառքների թեման՝ արժանանալով յուրահատուկ մեկնաբանությունների:

Քաղաքապետարանը «քավարանի» հետ շփոթելու մասին:

Գալուստ Սահակյանին փոխարինելու եկավ արժանի թեկնածու՝ Արա Բաբլոյանը:

«Հայեցի» լինելու թեման միշտ արդիական է: Հայու տեսակների մասին էլ է այս տարի շատ խոսվել. «գործ չտվող» հայ, «դրսերում վատ բաներ չանող» հայ...

Ինչպես նաև «հայու» տաքսիստի մասին: ՀՀ վարչապետն անդրադարձել էր տաքսիստների մատուցած ծառայություններին և մասնավորապես արտաքին տեսքին։

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ, մեկնաբանելով հայ տղամարդկանց պահվածքն այլ երկրներում, վստահորեն ասել է. «Մեր հայ տղամարդիկ ուրիշ երկրում նման բաներ չեն անում: Ես դա հատուկ չեմ ուսումնասիրել մեր տղամարդկանց վարքագիծը, կարող է մեկ-երկու դեպք լինի, բայց մասսայական ոչինչ չեն անում»:

Եվ հետաքրքիր լուծում է առաջարկել «երկրում զբոսաշրջությանը զարկ տալու համար»:

Սիրառատ և բարեհամբույր Րաֆֆի Հովհաննիսյանի մեղքերի «50 երանգների» մասին:

Իսկ դուք ի՞նչ եք արել Արցախի համար, հարցնում է մեզ Սփյուռքի նախարարությունը ՀՀ-ով մեկ տեղակայված պաստառներից: Եվ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեղմորեն հուշում է՝ ինչ կարելի է անել հայրենիքի համար, եթե գտնվում եք դրանից դուրս:

Իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գտել էր մայրաքաղաքում ամառվա շագին տարածված գարշահոտության պատճառը. պարզվում է՝ երևանցիների օջախներում շատ են ուտում ձմերուկ ու սեխ:

Այս տարի շատ քննարկվեցին նաև թանկացումները, ինչպես հիշում եք, թանկացել են կարագը, ձուն, միսը և այլ սննդամթերք: Բայց որոշ ԱԺ պատգամավորներ վստահ են, որ այդ թանկացումները չեն խփի աղքատների գրպաններին:

2017-ին բուռն քննարկման արժանացան նաև կրոնական թեմաները, հատկապես արծարծվեց «եկեղեցիների» թեման: Օրինակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեռ սեպտեմբերին կարծիք էր հայտնել եկեղեցաշինության մասին:

Իսկ բոլորովին վերջերս՝ դեկտեմբերին, գեներալ Սեյրան Սարոյանը ևս անդրադարձել է «եկեղեցիների» թեմային, սակայն մի փոքր այլ շեշտադրությամբ՝ այդպիսով նոր շունչ հաղորդելով Շարմազանովի ասածին: Խորհուրդ ենք տալիս հակառակ հերթականությամբ չկարդալ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---