// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հատված անտառներ և մեծ փողեր

Հատված անտառներ և մեծ փողեր

Թեղուտի գործունեության 12 տարին թվերով

Օրերս «Վալլեքս գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարություն տարածեց, որ դադարեցնում է Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Գործունեության դադարեցման հստակ պատճառներ չէին նշվում: Հաղորդագրությունից միայն հստակ էր այն, որ ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։ Նշվում էր նաև, որ չեն կարողանալու իրենց մոտ 1200 աշխատողին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան աշխատավարձով: PanARMENIAN.Net - ը թվերի տեսքով ներկայացնում է հասարակական մեծ դիմադրության արժանացած Թեղուտի հանքավայրի շահագործման մոտ 12 տարին:

PanARMENIAN.Net - Որքան անտառ է հատվել

2006 թվականի մայիսին Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով հիմնդրված «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության հիմնական վայրը Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղական համայնքները և հարակից տարածքներն են:

2015 թվականի դրությամբ 197,1 հա անտառային ծածկույթի հատումներ են իրականացվել: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման է ենթակա անտառի ևս 357 հա-ն: Զուգահեռ սրան, ընկերությունը անտառապատման ծրագրի շրջանակում ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն և Արջուտ համայնքների վարչական սահմաններում, Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող մոտ 464,9 հա գումարային մակերեսով տարածքներում: Ընկերությունը անտառապատման ծրագրի համար վեց տարում՝ 2009- 2015 թվականներին, ծախսել է 425 մլն դրամ:

Ըստ Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի, անտառվերականգնման աշխատանքների ազդեցությունը տեսանելի կլինի միայն 60‐100 տարի հետո: 15.000 հա տարածքում դրա համար անհրաժեշտ գումարների մոտավոր մեծությունը կազմում է տարեկան մոտ $30.000:

Արտադրություն

Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության առաջին տասը տարիների համար միջինացված ցուցանիշներով նախատեսվում էր տարեկան արտադրել մոտ 64.000 տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 31% (19.700 տոննա) պարունակությամբ: Նույն ժամանակահատվածում միջինացված ցուցանիշներով նախատեսվում էր տարեկան արտադրել մոտ 760 տոննա մոլիբդենի խտանյութ՝ մոլիբդենի 50% (380 տոննա) պարունակությամբ:

Ֆինանսներ, եկամուտներ, հարկեր

ֆինանսաական հաշվետվության համաձայն՝ 2016 թվականին ընկերության ֆինանսական ընդհանուր ակտիվները կազմել են 161 մլրդ դրամ, ինչը 31%-ով ավելի է 2015-ի 123,6 մլրդ դրամից: Ընկերությունը 2017 թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում 11-րդն է. այն մեկ տարում պետական բյուջե է վճարել 11,578 մլրդ դրամի հարկ: 2016-ին ընկերության եկամուտը կազմել է 37,4 մլրդ դրամ, ինչը մոտ 22%-ով շատ է 2015-ի 30,6 մլրդ դրամից:

Աշխատատեղեր

Ընկերությունը 2016-ի օգոստոսի 31-ի դրությամբ ունի 1189 աշխատող, այդ թվում՝ 134 աշխատող՝ Թեղուտից, 224 աշխատող՝ Շնողից, 390 աշխատող՝ Ալավերդուց և 441 աշխատող՝ այլ համայնքներից: Թեղուտի լեռնահանքային համալիրի աշխատակիցների 91%-ը Լոռու մարզի բնակիչներ են:

Հիվանդության դեպքերը կտրուկ աճել են

2012 թվականին Թեղուտի անչափահաս բնակիչների շրջանում եղել է 160 հիվանդության դեպք, իսկ Շնողի անչափահաս բնակիչների շրջանում՝ 440: Երկու համայնքներում էլ գերակշռել են շնչառական օրգանների հիվանդությունները՝ կազմելով դեպքերի մոտ երեք քառորդը (75%): 2010-2012 թվականներին Շնողում անչափահասբնակիչների շրջանում առաջին անգամ բացահայտված հիվանդությունների քանակն աճել է 20%-ով՝ 350-ից հասնելով 421-ի, իսկ Թեղուտում այն ավելի քան կրկնապատկվել է՝ 72-ից հասնելով 150-ի:

Թեղուտի չափահաս բնակիչների շրջանում առկա է եղել հիվանդության 245 դեպք, իսկ Շնողի չափահաս բնակիչների շրջանում՝ 1,180: Կանանց շրջանում գերակշռել են արյան շրջանառության համակարգի, իսկ տղամարդկանց շրջանում՝ շնչառական օրգանների հիվանդությունները:

2010-2012 Թեղուտում և Շնողում չափահաս բնակիչների շրջանում առաջին անգամ բացահայտված հիվանդությունների քանակը նույն ժամանակահատվածում աճել է 10%-ով:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
2017-ի ձեռքբերումներն ու անկումները
Ով ինչքան է ծախսում բյուջեից գործուղումների վրա
Որքան է թանկացել կյանքը ՀՀ-ում
Որ երկրներին են հավասար ՀՀ մարզերի ՀՆԱ ցուցանիշները
 Ուշադրության կենտրոնում
Մայմեխը կվերածվի լեռնադահուկային հանգստի գոտու. 14,4 միլիարդ դրամ կներդրվի

Մայմեխը կվերածվի լեռնադահուկային հանգստի գոտու. 14,4 միլիարդ դրամ կներդրվի Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ

 Բաժնի այլ նյութերը
Հայկական բիզնեսի վրացական երազանքը Երկու երկրում գործարար միջավայրի տարբերությունը մեկ աղյուսակով
Ազգ-Կոնյակ Հնեցված խմիչքն ընդդեմ երիտասարդ գիտնականների
ՏՏ, թե՞ սուպերմարկետներ Ով է ավելի շատ հարկ վճարում