// IP Marketing video - START// IP Marketing video - END
Խաչապուրի bizimdir

Խաչապուրի bizimdir

Վրաստանի տնտեսական կախվածությունն Ադրբեջանից՝ թվերով

Վրաստանը վերջին տասնամյակում դարձել է մի շարք թուրք-ադրբեջանական էներգետիկ, տրանսպորտային և բիզնես խոշոր նախագծերի ակտիվ օղակը: Առաջին հայացքից արդյունավետ թվացող այս եռակողմ տնտեսական գործակցությունը լուրջ կախվածության մեջ է գցել Վրաստանին, քանի որ ոչ էներգետիկ պաշարներով, և ոչ էլ աշխարհագրական դիրքով Հայաստանի հյուսիսային հարևանն առավելություններ չունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ: PanARMENIAN.Net ը ներկայացնում է Ադրբեջանի տնտեսական ներկայությունը Վրաստանում՝ թվերով:

PanARMENIAN.Net - Ադրբեջանը՝ Վրաստանի թիվ մեկ ներդրող

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ադրբեջանը 2016-ին Վրաստանում ամենաշատ ներդրումներն իրականցրած երկիրն է՝ ընդհանուր ներդրումների մոտ 36%-ը: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 17%-ով, երրորդում Մեծ Բրիտանիան՝ 7%-ով: Ընդ որում, Ադրբեջանը Վրաստանի թիվ մեկն ներդրողն է եղել ոչ միայն 2016-ին՝ $558 մլն, այլ նաև 2015-ին՝ $550 մլն: Ադրբեջանի կատարած ներդրումները Վրաստանում չորս տարում աճել են 8,4 անգամ:

Թուրքիան 2016-ին Վրաստանում կատարել է մոտ $204 մլն-ի ներդրում:

Արտահանում, ներմուծում

2017–ին Վրաստանի արտահանման 10%-ը պատկանել է Ադրբեջանին: Փաստացի, Ռուսաստանից հետո, Ադրբեջանը Վրաստանի ամենախոշոր ներկրողն է՝ $272,1 մլն-ով: Թուրքիան երրորդն է $216,5 մլն-ով, Հայաստանը՝ չորրոդը՝ $208,7 մլն-ով:

2017–ին Վրաստանն Ադրբեջանից իրականացրել է $609,7 մլն-ի ներմուծում, ինչը կազմում է երկրի ընդհանուր ներմուծման մոտ 8%-ը: Ադրբեջանը Վրաստանի երրորդ խոշոր արտահանողն է՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո: Հայաստանի՝ Վրաստան կատարած արտահանման ծավալը կազմել է $281 մլն, ինչը մոտ 54%-ով քիչ է Ադրբեջանի ցուցանիշից:

SOCAR-ը՝ Վրաստանի խոշոր հարկատու և գործատու

2006 թվականից Վրաստանում իր գործունեությունը սկսած Ադրբեջանի պետական նավթային ընկերություն SOCAR-ին է պատկանում Վրաստանի բենզինի շուկայի 72%-ը, և դիզելային վառելիքի՝ 61%-ը:

Ընկերությունը, 2016-ի տվյալներով, Վրաստանում ունի 120 բենզալցակայան և երկրի երեք տասնյակից ավելի գազաբաշխիչ կայանների սեփականատերն է: Այն նաև Վրաստանի թիվ մեկ հարկատուն է: SOCAR Georgia Petrolium-ի կայքի տվյալներով, Վրաստանում ընկերությունը կատարել է մոտ $215 մլն-ի ներդրում: Ընկերությունում աշխատում է մոտ 1500 մարդ:

Ադրբեջանը՝ «կապույտ վառելիքի» մենատեր Վրաստանում

2017-ին Ադրբեջանը Վրաստանին մատակակարել է 2,347 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է Վրաստան ներկրված գազի ծավալի 95,5%-ը: 2018-ին Ադրբեջանից ներմուծվող գազի ծավալը նախատեսվում է հասցնել 2,457 խմ-ի: Ընթացիկ տարում Ադրբեջանը կդառնա Վրաստան ներկրվող գազի 99.6%-ի մատակարարը:

Վրաստանում գրանցված է մոտ 300 ադրբեջանական ընկերություն՝ 7000 աշխատատեղով, Ադրբեջանում գործող վրացական կապիտալով ընկերությունները կազմում են մոտ 110:

Վրաստանում ապրող ադրբեջանցիների մոտ 21%-ը գիտի վրացերեն

2016 թվականի տվյալներով, ադրբեջանցիները Վրաստանում ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են կազմում: Նրանց թիվը կազմում է 233.000 կամ ընդհանուր բնակչության 6.2%-ը: Հայերի թիվը երկրում կազմում է 168.100 կամ ընդհանուր բնակչության 4.5%-ը:

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Վրաստանում ապրող ադրբեջանցիների մոտ 21%-ն է խոսում վրացերեն: Իսկ ադրբեջանցիների 97,6%-ն ամուսնացած է ադրբեջանցու հետ:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես է իրականանում Հոլիվուդ հասնելու երևանցի աղջկա երազանքը
Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում
Ազնավուրը՝ կյանքի, կանանց ու արվեստի մասին
Հայաստանի (և ոչ միայն) ամենատարօրինակ օրենքները
 Ուշադրության կենտրոնում
Ռուսաստանն ու Բելառուսը կտրուկ կխորացնեն տնտեսական ինտեգրվածությունը

Ռուսաստանն ու Բելառուսը կտրուկ կխորացնեն տնտեսական ինտեգրվածությունը Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստվում են ստեղծել միացյալ հարկային և քաղաքացիական օրենսգրքեր

 Բաժնի այլ նյութերը
Հոքինգից մինչև Ազնավուր Ում կորցրինք 2018-ին
Ընտանեկան բռնություն, գարդասիլ ու ծխելու արգելք 2017-ի ամենահնչեղ 10 հասարակական իրադարձությունը
«Հեզբոլլահն» ընդդեմ Էր Ռիադի Ինչպես առաջացավ Սաուդյան Արաբիա-Լիբանան-Իրան թնջուկը