// IP Marketing video - START// IP Marketing video - END
Գները հիմա և 10 տարի առաջ

Գները հիմա և 10 տարի առաջ

Որքան է թանկացել կյանքը ՀՀ-ում

Հայաստանում սպառողական շուկայում տարվա կտրվածքով մի քանի անգամ գնաճ է գրանցվում. թանկանում են սննդանթերքը, կենցաղային ապրանքները, կոմունալ ծառայությունները: Եթե 10 տարի առաջ երկրում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմում էր 35.872 դրամ, ապա 2017-ի տվյալներով կյանքի նվազագույն պայմանները հոգալու համար մեկ ամսում ՀՀ քաղաքացուն անհրաժեշտ է 57.417 դրամ. ստացվում է 60%-ով ավելի շատ գումար է պետք քաղցած չմնալու, հագնվելու և կոմունալ ծառայությունների ծախսերը հոգալու համար, քան տասը տարի առաջ: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է, թե ինչ արժեին սպառողական ապրանքները 10 տարի առաջ և հիմա:

PanARMENIAN.Net - 2007 թվականին Հայաստանում հացի միջին գինը(տարբեր հացատեսակների միջինացված արժեք) 360 դրամ էր, իսկ 2017 թվականի տվյալներով այն արժե 472 դրամ՝ 31%-ով ավելի շատ քան 10 տարի առաջ: Տասը տարում 20%-ով աճել է նաև մակարողենի գինը՝ 422 դրամից հասնելով 507 դրամի, ձավարեղենի գինը՝ 98%-ով. եթե նախկինում նշված ապրանքատեսակի 1 կգ-ն կարելի էր գնել միջինը 394 դրամով, ապա ներկայումս այն արժե 781 դրամ: Հաշվետու ժամանակահատվածում կրկնապատկվել է բաև ընդեղենի (լոբեղեն) գինը՝ 764-ից 1532 դրամ:

Մսամթերքի գինը տասը տարում աճել է 77%-ով՝ 2007-ի 1544 դրամից 2017-ին հասնելով 2741 դրամի: Եթե 2007 թվականին ՀՀ քաղաքացին միջին աշխատավորձով (պաշտոնական տվյալներով՝ մոտ 75.000 դրամ հարկումից հետո) կարող էր գնել 48,6 կգ տավարի միս, 2017 թվականին պաշտոնական միջին աշխատավարձով (180.354 դրամ «կեղտոտ» կամ 127․364 դրամ՝ հարկումից հետո) կարող է գնել 46,3 կգ տավարի միս:

Կաթի մեկ լիտրը թանկացել է 23%-ով. տասը տարի առաջ այն արժեր 298 դրամ, իսկ 2017-ին՝ 367 դրամ: Կենդանական յուղը թանկացել է ավելի քան երկու անգամ: Պանիրը մեկ տասնամյակում թանկացել է մոտ 60%-ով՝ մեկ կգ-ի համար 1282 դրամից հասնելով 2040 դրամի:

Տասը տարի առաջ 1000 դրամով կարելի էր գնել 17 հատ ձու, իսկ 2017-ին 15 հատ ձու: 500 դրամով 2007-ին կարելի էր գնել 2,6 կգ կարտոֆիլ, իսկ տասը տարի անց՝ 2,3 կգ: 500 դրամով տասը տարի առաջ կարելի էր գնել նաև մոտ երկու կգ շաքարավազ, իսկ հիմա ընդամենը մեկ կգ:

Միակ ապրանքատեսակը, որի արժեքը 10 տարում անփոփոխ է մնացել է, լուցկին է. եթե2007-ին միջին աշխատավարձով կարելի էր գնել 7500 տուփ լուցկի, ապա 2017-ին՝ 12.700 տուփ:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը
ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին
Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
 Ուշադրության կենտրոնում
Polymetal-ը վաճառել է Կապանի ոսկու հանքը $55 միլիոնով

Polymetal-ը վաճառել է Կապանի ոսկու հանքը $55 միլիոնով Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով

 Բաժնի այլ նյութերը
Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
«Երազ իմ երկիր Հոնդուրաս» Որ երկրներին են հավասար ՀՀ մարզերի ՀՆԱ ցուցանիշները
Ճամպրուկային տրամադրություն Ով ինչքան է ծախսում բյուջեից գործուղումների վրա