Հայկական startup՝ ալարկոտ շոփոհոլիկների համար (վիդեո)Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով Շոփինգը շատերի սիրելի ժամանցի տեսակն է, սակայն նույնիսկ ստաժավոր շոփոհոլիկները հաճախ ծուլանում են ժամեր շարունակ հագուստ փորձելուց: Իսկ այդ ժամանցը չսիրողներն ընդհանրապես չեն ուզում գնալ խանութներ՝ խուսափելով անհարմար պայմաններում տարբեր հագուստ հագնել-հանելու հոգնեցնող գործընթացից, որը ձմռանը դժվարանում է անհարմար հագնված լինելու, իսկ ամռանը՝ շոգի պատճառով: 11 հունիսի 2018 PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում, երբ գրեթե ամեն ինչ կարելի է անել վիրտուալ աշխարհում գաջեթների միջոցով, շոփինգի գործընթացը ևս թվայնացվել է. հագուստ կարելի է գնել առցանց խանութներից: Սակայն ինչպե՞ս համոզվել, որ հագուստը համապատասխան կլինի գնորդին և կսազի նրան: ՀՀ գնորդները դեռ միայն կարող են հույսը դնել ճիշտ չափս ընտրելու և երևակայության վրա: Հենց այս խնդրի լուծման համար է ստեղծվում Ermire Mirror հայկական ծրագիրը, որը կօգնի մարդկանց սմարթֆոնի միջոցով «փորձել» հագուստը հասկանալու համար՝ որ չափսն է պետք գնել, և արդյոք սազում են գույներն ու ոճը: PanARMENIAN.Net –ը զրուցել է գաղափարի հեղինակ Նարեկ Գրիգորյանի հետ: «Երկար տարիներ աշխատել եմ հայկական նորաձևության ոլորտում, ունեցել եմ մեդիա ընկերություն, որը զբաղվել է հայկական նորաձևության լուսաբանմամբ: Սակայն կար խնդիր. հայկական նորաձևությունն առանձնապես հետաքրքրություն չէր վայելում: Եվ իհարկե, երբ երկար ժամանակ աշխատում ես ոլորտում, հասկանում ես դրա հիմքային խնդիրները, ու նոր գաղափարներ են գեներացվում: Ես ինքս ծրագրավորող եմ և մենեջեր մասնագիտությամբ, ծրագրի գաղափարը կար վաղուց սակայն չկար տեխնիկական բազա այն իրականացնելու համար: Մոտ 1 տարի առաջ ես իմ գործընկերոջ՝ Դավիթ Սարիկյանի հետ նկատեցի նախագծի իրականացման որոշակի հնարավորություն: Մոտ մեկ տարի է՝ զբաղվում ենք գիտահետազոտական աշխատանքով տվյալ նախագծի իրականացման համար և արդեն հասել ենք իրականացման փուլին, ունենք որոշակի պատկերացում հետագա քայլերի առումով»,- ասում է Նարեկը: Նրա խոսքով՝ Ermire Mirror-ը հավելված է, որը հասանելի կլինի բոլոր սմարթ սարքերի համար, բայց հիմնականում թիրախավորելու են սմարթֆոնները: Հավելվածը կունենա հագուստի բազա տարբեր բրենդային խանութներից: «Հավելվածում առկա ողջ հագուստը հնարավոր կլինի փորձել ուղղակի սմարթֆոնի տեսախցիկի միջոցով: Մենք աշխատում ենք մաքսիմալ ապահովել իրականության զգացումը, այսինքն՝ հավելվածը ոչ թե կհարմարեցնի հագուստը օգտատիրոջը, այլ ցույց կտա հագուստի տեսքն այնպիսին, ինչպիսին այն կլիներ իրականում փորձելու դեպքում»,- նշում է startup-ի հիմնադիրը՝ հավելելով, որ հավելվածը կհուշի օգտատիրոջ չափսերը, սակայն օգտատերը ևս հնարավորություն կունենա դրանք կարգավորելու: Խոսելով նախագծի իրականացման հետ կապված դժվարություններից, Նարեկը նշում է, որ այժմ դեռ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, քանի որ նման նախագիծ իրականացնելու համար անհրաժեշտ են սարքավորման մեծ հզորություններ: «Ինչ վերաբերում է ժամկետին, կդժվարանամ նշել կոնկրետ ժամկետ, քանի որ մենք հանդիպում ենք բազմաթիվ խոչընդոտների իրականացման ընթացքում: Այնուամենայնիվ կանխատեսում ենք, որ կունենանք որոշակի դեմո տարբերակ այս տարվա ընթացքում, նույնիսկ հնարավոր է բավական շուտով»,- ասում է Նարեկը: Որպես օրինակ նա տրամադրել է մի տեսանյութ, որը մոտավորապես ցույց է տալիս նմանատիպ հավելվածի գործելու սկզբունքները: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |