Հայ պատանիները կոդ կգրեն ՆԱՍԱ-ի համար

Հայ պատանիները կոդ կգրեն ՆԱՍԱ-ի համար

ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է

Հայաստանի Շիրակի մարզում հունիսի 8-22-ն առաջին անգամ անցկացվում է ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գործակալության և Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (Massachusetts Institute of Technology, MIT) համատեղ Zero Robotics երկշաբաթյա կրթական մրցույթ-ճամբարը։ Համաշխարհային հեղինակություն ունեցող մրցույթ-ճամբարն անցկացվում է ամեն տարի և ընդգրկում է տարիքային երկու խումբ՝ միջին և ավագ դպրոցի աշակերտներին: Ճամբարը Հայաստանում համակարգում են YES (Երիտասարդության հզորացում և կայունություն կազմակերպությունը) և World Vision Հայաստան ՄԲԿ-ն: PanARMENIAN.Net –ը զրուցել է ծրագրի մանրամասների մասին World Vision Հայաստանի Շիրակի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Նարեկ Թութխալյանի հետ:

PanARMENIAN.Net - Ինչպես հեղինակավոր ծրագիրը հասավ Հայաստան

«Zero Robotics-ին մասնակցելու համար ամեն տարի հայտարարվում է մրցույթ, որին կարող են դիմել MIT-ի հետ գործակցող անհատները և կազմակերպությունները: YES կազմակերպության անդամներից՝ Մարիամ Ավագյանը, ով այժմ սովորում է ամերիկյան Թրինիթի քոլեջում, վերապատրաստվել է նաև MIT-ում՝ հենց Zero Robotics դասավանդելու համար: Օգտագործելով այս առիթը, որոշեցինք դիմել մրցույթին և ծրագիրը բերել Հայաստան: Ծրագիրը գործակցում է World Vision-ի հետ, քանի որ Հայաստանի 6 մարզում կազմակերպությունը ռոբոտաշինության ակումբներ ունի, և սա փոխադարձ հետաքրքրություն է առաջացնում», - պատմեց Թութխալյանը:

Հայ պատանիների կոդերը կփորձարկվեն ՆԱՍԱ-ի ռոբոտների վրա

Ծրագրին մասնակցում են 14-16 տարեկան պատանիներ Շիրակից, Արագածոտնից, Լոռիից և Տավուշից։ Նարեկ Թութխալյանը պատմում է, որ մասնակիցները ճամբար-մրցույթի ընթացքում կոդ են գրելու, որը հաջորդ փուլ անցնելու դեպքում կուղարկվի ՆԱՍԱ՝ դեպի Միջազգային Տիեզերական Կայան (ՄՏԿ) և կփորձարկվի տիեզերառոբոտի վրա:

«Մասնակիցներն այս ամենին ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունենում: Սա հնարավորույթուն է տալիս նաև շփվելու հեղինակավոր աստղագետների հետ և տեսնելու, թե ինչպես է աշխատում կայանը», - ասաց նա:

Նոր գիտելիքներ, նոր ընկերներ, նոր հեռանկարներ

Թութխալյանը վստահ է՝ մասնակիցները բավականին շատ բան են սովորելու ռոբոտաշինության և կոդավորման վերաբերյալ, ինչը նրանց առջև «նոր հեռանկարներ կբացի, հնարավորություն կտա մասնակցելու այլ ծրագրերի»:

«Ծրագիրը մասնակիցների համար ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով՝ ամեն օր նրանց են այցելում բանախոսներ, որոնց հետ անցկացվում են ճանաչողական քննարկումներ ՏՏ, ռոբոտաշինության և այլ թեմաներով: Մենք այնպես ենք կազմել ծրագիրը, որ երեխաները և կոդավորում սովորեն, և խորացնեն իրենց ունեցած գիտելիքները, և իհարկե հետաքրքիր ժամանց ունենան: Նախատեսում ենք այց Բյուրականի աստղադիտարան, ինչպես նաև տեխնոպարկեր՝ Թումո, Դեբետի Smart կենտրոն և այլն», - եզրափակեց Թութխալյանը:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---