Տնտեսությունը դուրս է գալիս հեղափոխական շոկիցՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին Ապրիլի առաջին կեսին մեկնարկած Թավշյա հեղափոխությունը զբոսաշրջության, ներդրողների հետաքրքրության և մակրոտնտեսական ցուցանիշների անկման մտահոգություններ առաջացրեց Հայաստանում: Հեղափոխության «ամենաթեժ» օրերին հնչում էին ընդհուպ տնտեսական կոլապսի վերաբերյալ կանխատեսումներ: Սակայն ներքաղաքական ցնցումների նկատմամբ, որպես կանոն, ամենախոցելիի՝ ազգային արժույթի կայունությունը ցույց տվեց, որ Հայաստանը կարողացել է հեղափոխությունից դուրս գալ նվազագույն տնտեսական կորուստներով, ի տարբերություն ժամանակակից աշխարհում եղած մի շարք այլ հեղափոխությունների, որոնք զուգորդվել են տնտեսական «խուճախով» և իրենց հետևից թողել քաոսի ու անորոշության վիճակ: Մեծմասամբ, կաթվածահար չեղավ նաև պետական համակարգի աշխատանքը՝ քաղաքացիները շարունակեցին թոշակ և աշխատավարձ ստանալ, պետությունն էլ՝ հարկեր հավաքագրել: PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե ինչպես են ազդել «թավշյա» իրադարձությունները Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա: 30 հունիսի 2018 PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-ապրիլին» հրապարակման համաձայն՝ ապրիլին՝ քաղաքացիական անհնազանդության գործողությունների ամենաակտիվ շրջանում, մակրոտնտեսական ցուցանիշներն անկում ապրեցին: Սակայն մայիսին, համաձայն նույն ԱՎԾ-ի տվյալների, տնտեսությունն իր հունի մեջ ընկավ: Արդյունաբերություն, գյուղատնտեսություն Եթե ապրիլին մարտի համեմատ արդյունաբերությունը նվազել էր 16%-ով, ապա մայիսին, ապրիլի համեմատ այն աճել է 13,3 %-ով: Մասնավորապես, 22,2%-ով աճել է մշակող արդյունաբերությունը. ապրիլին ոլորտն անկում էր ապրել 30%-ով` նվազել էր ծխախոտի, խմիչքի, սննդամթերքի արտադրությունը: Ինչպես ապրիլին, այնպես էլ մայիսին նվազել է հանքարդյունաբերությունը՝ մոտ 5%-ով։ Ապրիլին շինարարության ծավալն անկում էր ապրել մոտ 12%-ով, մայիսին՝ ապրիլ ամսվա նկատմամբ այն աճել է 42,4%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ապրիլին մարտի նկատմամբ աճել էր մոտ 44%-ով, մայիսին աճը կազմել է 41,9%: Արտահանում, ներմուծում, առևտրաշրջանառություն Ապրիլ ամսին մարտի նկատմամբ հայաստանյան տնտեսության արտաքին հատվածում նույնպես ցուցանիշների անկում էր գրանցվել. նվազել էր արտահանումը՝ մոտ 13%-ով, ներմուծումը՝ մոտ 10%-ով: Մայիսին արտահանման նվազման տեմպը կրճատվել է, անկումը նախորդ ամսվա նկատմամբ կազմել է 5%: Ներմուծումը շարունակել է աճել՝ 11,8%: Առևտրաշրջանառությունն ապրիլին նվազել է մոտ 5%-ով, մայիսին՝ աճել՝ 12,1%-ով: Ապրիլին ծառայությունների ծավալն աննշան էր աճել՝ 0,5%-ով, մայիսին աճը կազմել է 6,5%: Գներ ու աշխատավարձ Սպառողական շուկայում ապրիլ ամսին գրանցվել է մոտ կես տոկոսանոց գնանկում: 1,2%-ով էժանացել են սննդամթերքը, 0,1%-ով՝ կոմունալ ծառայությունները, թանկացել են ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը: Սպառողական ապրանքների էժանացման միտում է արձանագրվել նաև մայիսին՝ 1,1%: Հայաստանում ապրիլին 2,5%-ով նվազել է միջին ամսական աշխատավարձը՝ կազմելով 163.496 դրամ: Մայիսին միջին աշխատավարձի չնչին՝ 0,1%-անոց աճ է գրանցվել. այն կազմել է167.314 դրամ: Արտաքին պարտքի նվազում Արտաքին պարտքը նվազել է 0,2%-ով ՝ մարտ ամսվա $5,559 մլրդ-ի փոխարեն ապրիլի վերջի դրությամբ կազմելով $5,574 մլրդ: Մայսիսին արտաքին պարտքի ցուցանիշը դարձյալ անկում է ապրել՝ 0,7%-ով՝ կազմելով$5,494 մլրդ: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |