// IP Marketing video - START// IP Marketing video - END
Կառավարությունը կրճատելու է «չինովնիկների» թիվը

Կառավարությունը կրճատելու է «չինովնիկների» թիվը

Քանիսն են նրանք հիմա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին նոր կառավարության գործունեության առաջին 100 օրն ամփոփող հանարահավաքում խոսել էր պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտության մասին:

PanARMENIAN.Net - Նա ասել էր, որ 17 նախարարությունը չափազանց շատ է Հայաստանի համար, և որ պետք է կրճատվի թե գերատեսչությունների, թե աշխատակիցների թիվը։

PanARMENIAN.Net ը հակիրճ պատմում է՝ քանի հոգի է աշխատում պետական ապարատում այսօր։

ՀՀ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմիններում աշխատում է 17,441 մարդ։ Կարևոր է իմանալ, որ թիվը չի ներառում քաղաքապետարանների ու գյուղապետարանների աշխատակիցներին, զինծառայողներին, ոստիկաններին, ուսուցիչներին, փրկարարներին, պետական բուժհաստատությունների բժիշկներին ու այլ աշխատողների:

Թիվը, ի դեպ, էապես՝ 730 հոգով կամ 4%-ով հասցրել էր կրճատել Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Առավել զգալի՝ 483 հոգով, կրճատվել էր ՊԵԿ աշխատողների թիվը՝ 3252-ից հասնելով 2769-ի։ Դեռ մինչև Կարապետյանի անցկացրած կրճատումներն անդրադարձել էինք ՊԵԿ ուռճացվածության ու աշխատողների ցածր ՕԳԳ-ի խնդրին (առավել մանրամասն)։ Չնայած կրճատմանը, ՊԵԿ-ը շարունակում է մնալ համակարգի ամենամարդաշատ կառույցը։

Հաջորդը դատարաններն ու դատական դեպարտամենտն է, միասին՝ 2501 աշխատող, երրորդը՝ Քննչական կոմիտեն՝ 1035, չորրորդն ու հինգերորդը՝ սոցապ նախարարությունն ու դատախազությունը՝ համապատասխանաբար 700 ու 629 աշխատողով։ Կարապետյանն այստեղ կրճատումներ չէր արել։ Առողջապահության նախարարության աշխատակազմը 650-ից 458-ի էր հասցվել, ԱԺ ու նախագահի աշխատակազմում կրճատվել էր 78 ու 159 ծառայող։ Որոշ գերատեսչություններում, օրինակ՝ ՍԱՊԾ-ում ու ֆիննախում, ընդհակառակը, աշխատակիցների աճ էր գրանցվել։

Այս ամբողջ ապարատը մինչև հեղափոխությունը սպասարկում էր 874 մեքենա, ինչը 41-ով պակաս էր 2017-ի թվից (մեքենաների որոշակի կրճատում նոր կառավարությունն արդեն արել է՝ հրաժարվելով մի քանիսից): Ամենաշատ մեքենաները՝ 92 հատ, սպասարկում են դատախազությանը։

Ընդհանուր առմամբ, ՀՀ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության մարմինների պահպանման վրա 2018-ի բյուջեով մոտ 89,6 մլրդ դրամ էր նախատեսվել։ Դրանից մոտ 61,7 մլրդ-ը նրանց վճարվող աշխատավարձերն են։ Այլ ծախսերից, մասնավորապես՝ 4,16 մլրդ դրամ, նախատեսված է պետապարատի կոմունալ, կապի ու էներգետիկ ծախսերի համար, 2,35 մլրդ դրամ՝ արտասահմանյան ու ներհանրապետական գործուղումների։ Պաշտոնյաները սպառում են 834 մլն դրամի գրենական պիտույքներ, 1,1 մլրդ-ի՝ տրանսպորտային նյութեր (վառելիք, քսայուղեր և այլն), ևս 392 մլն ծախսվում է մեքենաների ու սարքավորումների նորոգման վրա։

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է հասցրել անել նոր կառավարությունը
Հնարավո՞ր է դա արդյոք առանց կոալիցիոն գործընկերների
 Ուշադրության կենտրոնում
Քոչարյան. Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է լատինամերիկյան պոպուլիզմը՝ Չավեսի ոճով

Քոչարյան. Փաշինյանի վարքագիծը հիշեցնում է լատինամերիկյան պոպուլիզմը՝ Չավեսի ոճով Ըստ Քոչարյանի, Հայաստանի նոր իշխանությունը «քաոսային է, չունի գործողությունների հստակ ծրագիր, տնտեսությունից գլուխ չի հանում»

 Բաժնի այլ նյութերը
Փաշինյան - Սարգսյան - Տեր-Պետրոսյան Հայաստանը՝ ԼՂ հիմնախնդրի կողմ լինելու մասին