2018-ի անսպասելի լուրերը

2018-ի անսպասելի լուրերը

Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին

2018-ի թվականի ապրիլին և դրան հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի հանրային կյանքում տեղի ունեցած զարգացումների մասին անգամ ամենապայծառ երևակայություն ունեցողները չէին կարող պատկերացնել: Ամփոփելով բեկումներով և շրջադարձերով լի 2018 թվականը՝ PanARMENIAN.Net - ն առանձնացրել է այն լուրերը, որոնք ընթերցելիս մեկ տարի առաջ կոմայի մեջ ընկած և 2018 թվականի դեկտեմբերի 26-ին արթնացած հայը կրկին կհայտնվեր կոմայի մեջ:

PanARMENIAN.Net - 1. Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվելուց մեկ շաբաթ անց հրաժարական է տվել:

2. Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ:

3. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մարտի 1-ի գործով:

4. ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում չի անցել Ազգային ժողով:

5. Գալուստ Սահակյանն այլևս խորհրդարանի պատգամավոր չէ:

6. «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներն ազատ են արձակվել:

7. «Կարգին» Հայկոն Երևանի քաղաքապետ է ընտրվել:

8. Ընդդիմադիր գործիչ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է «Մերժի՛ր Նիկոլին» շարժման մեկնարկի մասին:

9. Պրահայում իրավապահները հայտնաբերել են գվատեմալական անձնագրով Ֆրանկլին Գոնսալեսին, որը պարզվում է՝ Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբորորդի Նարեկ Սարգսյանն է:

10. Մանվել Գրիգորյանի դեմ քրգործ է հարուցվել Ապրիլյան պատերազմի օգնությունը յուրացնելու համար:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---