Քո կլասիկ ցավը տանեմ, Կուշտունիցա, մարդ ա վատացել

Քո կլասիկ ցավը տանեմ, Կուշտունիցա, մարդ ա վատացել

Ինչ մեմեր մեզ մնացին 2018-ից

2018-ն իրադարձություններով այնքան հարուստ տարի էր, որ, ինչպես գրել էինք վերջերս, 1 տարի առաջ կոմայում եղած հայն արթնանալուց և բոլոր փոփոխությունների մասին իմանալուց հետո նորից կընկներ կոմայի մեջ: Բնականաբար ՀՀ կյնաքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները բուռն արձագանք էին գտնում ոչ միայն հանրության, այլև հայ պաշտոնյաների, պետական այրերի և այլ՝ հասարակական կարծիք ձևավորող անհատների շրջանում:

PanARMENIAN.Net - Ամփոփելով տարին՝ PanARMENIAN.Net –ը հավաքել է 2018-ի ընթացքում հնչած ամենահետաքրքիր ու փայլուն մտքերը, որոնք քննարկումների առարկա են դարձել համացանցում, «ծնել» բազմաթիվ մեմեր ու կատակներ և իրենց տեղը գտել մարդկանց բառապաշարում՝ ստանալով նոր իմաստներ:

Տարին սկսեց նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, իր անկեղծ ոճով պատմելով «կոմունիստների ժամանակներից» և որդիների «բիզնեսային երևույթներից»:

2018-ի սկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ չէր պատկերացնում, որ «երկրում իրավիճակ կփոխվի», և վստահորեն ասում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ու շարունակելու է ղեկավարել կառույցը:

Տարվա ամենաքննարկված իրադարձություններից էր Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստը, երբ «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերը լցրեցին: Այդ ժամանակ հատկապես քննարկվեց ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանի կողմից կոյուղաջուրը գետնին թափած Մարինա Խաչատրյանին դահլիճից դուրս շպրտելու փաստը: Չնայած ինքը՝ Վարդանյանը համարում էր, որ ջենթլմենական քայլ է արել՝ օգնելով Խաչատրյանին «դուրս գալ դահլիճից»:

Որոշ ժամանակ անց Գոռ Վարդանյանը նաև այլ պարզաբանումներ է արել դեպքի առնչությամբ.

Դեպքն այնքան արտառոց էր, որ արձագանքել էին նույնիսկ ամենաքիչ խոսող քաղգործիչները, մասնավորապես՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը:

Արտահայտվել էր նաև ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Տարվա ամենաքննարկված ու նշանակալից իրադարձությունը թավշյա հեղափոխությունն էր, որից հայությանը մնաց ոչ միայն նոր կառավարություն, այլև բազմաթիվ զվարժալի պատմություններ, աֆորիզմներ ու մեմեր:

Այսպես, Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքներին երբեմն շնչելու օդ չէր լինում, ինչի հետևանքով շատ հաճախ վատանում էր ամբոխի մեջ կանգնած մարդկանց ինքնազգացողությունը, և այդ մասին հայտնում էին Նիկոլ Փաշինյանին: Նա էլ, իր հերթին, հայտարարում էր այդ մասին: Այժմ այս արտահայտությունն օգտագործվում է տարբեր իրավիճակներում:

Այդ օրերի ԱԺ նիստերն ամենադիտվածն էին ՀՀ պատմության մեջ:

Ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայությամբ տեղի ունեցավ ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որն ավարտվեց շատ արագ, բայց Փաշինյանը հասցրեց իր միտքը տեղ հասցնել:

Իսկ դրա հաջորդ օրը տեղի ունեցավ մի անսպասելի, իսկ ոմանց համար՝ գուցե սպասելի իրադարձություն. ՀՀ երրորդ նախագահ և նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Հանրահավաքներին մասնակցած մարդկանց քանակի և Հանրապետության հրապարակի տարողունակության մասին Գալուստ Սահակյանն ուներ իր պատկերացումները:

Կարճ՝ այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընդհատել չի կարելի, նույնիսկ եթե դա անում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո նշանակվեցին նախարարները, հասարակության լայն շերտերում շատերի հետաքրքրությունը շարժեց Լիլիթ Մակունցը, որին քչերն էին ճանաչում:

Գագիկ Ծառուկյանը՝ մենաշնորհի մասին.

Լքելու և հեռանալու մասին.

Իսկ որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն սկսեց խուզարկումներ անցկացնել մի քանի հայտնի քաղաքական գործիչների տներում՝ երբեմն ներխուժելով, բայց երբեք չմոռանալով քաղաքավարության մասին:

Իսկ «քաղաքավարի ներխուժումից» 4 օր անց Մովսիսյանը ցանկություն հայտնեց «օրինական կյանքով» ապրելու:

Այնուհետև եկավ հուլիսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեղադրանք առաջադրվեց:

Չուշացավ նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի արձագանքը:

Օգոստոսի 29-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի անգլերենի գիտելիքներն էր ստուգում՝ առաջարկելով նրան կրկնել հայերեն հնչեցրած հարցն օտար լեզվով:

Իսկ սա Երևանի ավագանու ընտրություններից առաջ նախկին դերասան և ներկա քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից՝ «սևերի և սպիտակների երանգների» մասին:

Այս տարի շատ քննարկվեց նաև ԼԳԲՏ թեման:

«Ասֆալտին փռելու» և դրանից հաճույք չստանալու մասին․

Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել վերջին ամիսների ընթացքում, մեծ մասը՝ արտասահմանյան լրատվականներին, հիմնականում՝ ռուսական: Հասցրել է նաև մի քիչ սպառնալ Նիկոլ Փաշինյանին:

Մի քիչ՝ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջևքիմիայի մասին:

ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի համար թավշյա հեղափոխությունը շատ կարևոր էր:

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը տարվա հաջորդ հետաքրքիր և մեմերով լեցուն իրադարձությունն էր: Հիշարժան է հատկապես Անգլիայից ժամանած լորդերի և լորդուհիների փաստը:

Մի քիչ «խառը բաների» մասին՝ Գագիկ Ծառուկյանի կողմից:

Իսկ տարվա ամենա-ամենա աֆորիզմ կարելի է հռչակել մեծ բանավեճի ընթացքում ԲՀԿ առաջնորդի կողմից Էդմոն Մարուքյանին արված արտահայտությունը:

Անկախ սոցցանցերում օգտատերերի բողոքներից Երևանում երթևեկության անմխիթար վիճակի մասին, ոստիկանությունից հայտնում են, որ «վերահսկում են իրավիճակը»:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---