Աշխատանք թե ծառայություն

Աշխատանք թե ծառայություն

Որքան են ստանում չինովնիկները տարբեր երկրներում

Վերջերս սոցցանցերում բուռն քննարկումներ են ընթանում ԱԺ պատգամավորների աշխատավարձերի չափի, ինչպես նաև այլ չինովնիկների ստացած պարգևավճարների մասին:

PanARMENIAN.Net - Հանրությունը բաժանվել է 2 մասի. առաջինը կարծում է, որ երկրում այսպիսի անկայուն իրավիճակի և աղքատության բարձր մակարդակի ֆոնին չինովնիկները չպետք է բարձր վարձատրվեն, առավել ևս՝ պարգևատրվեն, այլ պետք է գիտակցեն, որ իրենց աշխատանքով հայրենիքին պարտքն են մատուցում, օգտատերերի երկրորդ մասը կարծում է, որ դա պատասխանատու աշխատանք է, որի համար պետք է բարձր վարձատրվել, որպեսզի լինի լավ աշխատելու մոտիվացիա և կաշառք վերցնելու գայթակղություն չառաջանա:

PanARMENIAN.Net ը պարզել է, թե ինչ աշխատավարձեր են ստանում չինովնիկները տարբեր երկրներում, և որքանով է այդ թիվը գերազանցում պետություններում միջին աշխատավարձը շարքային քաղաքացու համար:

Մեր տարածաշրջանում ամենաբարձր աշխատավարձերը ստանում են վրացի չինովնիկները՝ միջինում մոտ 511 դոլար ամսական, ադրբեջանցի չինովնիկները 9 դոլարով պակաս են ստանում՝ 502 դոլար, այն դեպքում, երբ քաղաքացիների միջին ամսական աշխատավարձերը երկու երկրներում էլ գրեթե 2 անգամ ավելի փոքր են: Ավելի շատ են ստանում Թուրքիայում՝ մոտ 630 դոլար:

Ռուսաստանում քաղաքացու միջին աշխատավարձը ամսական կազմում է մոտ 590-600 դոլար: Կառավարության ապարատում ամենաբարձր աշխատավարձերը միջինում կազմում են 3442 դոլար, նախագահի աշխատակազմում՝ 3290 դոլար, իսկ պատգամավորների աշխատավարձերը կազմում են 5500 դոլար՝ գերազանցելով երկրում միջին աշխատավարձը մոտ 10 անգամ: Նախարարները տարբեր չափերի աշխատավարձեր են ստանում. ամենաբարձրը ֆինանսների նախարարինն է՝ մոտ 26,200 դոլար ամսական, տնտեսական զարգացման նարարը ստանում է մոտ 19,260 դոլար, էներգետիկայի նախարարը՝ 17,600 դոլար, ավելի ցածր աշխատավարձեր են նախատեսված սպորտի, արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, կրթության նախարարների համար՝ 7500-ից մինչև 9600 դոլար:

Այլ պատկեր է ԱՄՆ-ում: Ըստ ԱՄՆ աշխատանքային ստատիստիկայի բյուրոյի՝ միջին աշխատավարձը կազմում է 881 դոլար շաբաթական, այսինքն ամսական մոտ 3820 դոլար մինչև հարկերի վճարումը: ԱՄՆ սենտորներն ու Սպիտակ տան աշխատակիցները ամսական ստանում են միջինում 15,000 դոլար: Իսկ ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը տարեկան ստանում է 400,000 դոլար, այսինքն՝ ամսական 30,000 դոլարից մի քիչ ավելի:

Եվրոպական երկրների պատգամավորներից ամենաբարձր աշխատավարձերը ստանում են Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իռլանդիայի, Բելգիայի և Ֆինլանդիայի պատգամավորները՝ ամսական 8000 դոլարից ավելի: Առաջատարն այդ ցուցանիշով Իտալիան է, որտեղ պատգամավորի աշխատավարձը գերազանցում է 11,800 դոլարը: Հատկանշական է, որ իտալացի պատգամավորները մոտ 4 անգամ ավելի շատ գումար են ստանում, քան քաղաքացիները:

Ավելի լավ է վիճակը Իսպանիայում, որտեղ պատգամավորի միջին աշխատավարձը կազմում է մոտ 3200 դոլար, իսկ միջին աշխատավարձը երկրում մոտ 2500 դոլար է:

Եվ վերադառնանք Հայաստան. մեզ մոտ չինովնիկների միջին աշխատավարձը կազմում է մոտ 230,000 դրամ: Համաձայն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի ՀՀ՝ ԱԺ պատգամավորները ստանում են 661,000 դրամ, ԱԺ նախագահը՝ 1,190,000 դրամ, նախարարները՝ մոտ 794,000 դրամ ամսական:

ՀՀ վարչապետի աշխատավարձը կազմում է 1,256,660 դրամ, իսկ ամենաբարձր աշխատավարձը ստանում է հանրապետության նախագահը՝ 1,322,800 դրամ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---