«Աղբամանը դրիմ»

«Աղբամանը դրիմ»

Ինչպես անցավ նոր քաղաքապետի մեկ տարին

Հայկ Մարության քաղաքապետի առաջին տարին անցավ աղբի հետ պատերազմում․ քաղաքն աստիճանաբար թաղվեց աղբի մեջ, «Սանիթեքն» ու քաղաքապետարանը ողջ տարի փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում, սակայն, սեփական աղբահանության հիմնարկ ստեղծելով ու լիբանանցիների հետ պայմանագիրը լուծելով, խնդիրը վերջիվերջո ստացավ, առնվազն, տանելի լուծում։

PanARMENIAN.Net - Աղբի ճգնաժամի ֆոնին երկրորդ պլան մղվեցին մի շարք այլ խնդիրներ, սակայն հանուն մաքրության պայքարը տարվա միակ էքստրաօրդինար երևույթը չէր։ PanARMENIAN.Net ն առանձնացրել է 2018-ի հոկտեմբերից ի վեր մայրաքաղաքում տեղի ունեցած փոփոխություններից ու սկանդալներից մի քանիսը։

Քաղաքաշինություն

Նոր քաղաքապետը նոր գլխավոր ճարտարապետ նշանակեց․ Երևանի գլխավոր ճարտարապետ դարձավ, մասնավորապես, Մատենադարանի նոր մասնաշենքով հայտնի երգահան Արթուր Մեսչյանը։ «Ապօրինի շինարարությանը վե՛րջ» ասաց նա ու քանդեց Մասիվում կառուցվող մի ապագա խանութ։ Մյուս խոշոր «զոհը» Գագիկ Ծառուկյանի «Կեմպինսկին» էր Աբովյան փողոցում։ Հյուրանոցը չուներ թույլտվություն կառուցել իր կողմից ցանալի հարկայնության շինություն։ Այս պահին շենքի շինարարությունը դադարեցված է: Հիմնականում այս քայլերը դրական ընդունվեցին։

Միաժամանակ, Մեսչյանը քննադատվեց Արամի փողոցում «Փոքրիկ երգիչների» շենքի հետևում գտնվող պատի փլուզումից հետո։ Դեպքը տեղի ունեցավ՝ չնայած կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար Հեքեքյանը անընդհատ զգուշացնում էր վտանգի մասին։ Ինքը շենքը, սակայն, չի փլվել։ Ու չնայած հին շենքեր չքանդելու՝ հայտարարած սկզբունքային որոշմանը, քանդվեց մշակույթի նախարարության նախկին շենքը Խորենացու փողոցում: Քաղաքապետարանն այստեղ էլ քննադատվեց՝ չնայած թույլտվությունը տրված էր ՀՀ-ում իշխանության փոփոխությունից դեռ տարիներ առաջ։

Նոր տոնածառ

Ընտրվելուց կարճ ժամանակ անց Մարությանը առաջին լուրջ քննադատությունը լսեց՝ նոր տոնածառ պատվիրելով։ Այն արժեցավ 71 մլն դրամ, ու թեման ակտուալ մնաց՝ չնայած քաղաքապետարանի հայտարարություններին այն մասին, որ հինը ոչ միայն գեղեցիկ չէր, այլ նաև վտանգավոր էր։

Շներին էլ չեն սպանում

Նորընտիր իշխանության 1-ին որոշումներից մեկը շներին սպանելու մեթոդից հրաժարվելն ու ամբողջովին ստերջացման անցնելն է։ Անցած տարվա ընթացքում ստերջացվեց ու չիպավորվեց մի քանի հազար շուն։

Օպերայի սրճարանները

Գարնանը օբյեկտներն աշխատացնողների անեծքների ու հայհոյանքների և քաղաքացիների զգալի մասին շնորհակալությունների ու ծափերի տակ քանդվեց Օպերային հարող սրճարանների մի մասը․ նրանցից հուշ մնաց միայնակ կանգնած գրանիտե մի շատրվան։ Քաղաքապետին ու թաղապետ Վիկտոր Մնացականյանին մեղադրեցին ընտրողական մոտեցման մեջ. քանդվել է Օպերայի շենքի մերձակայքի սրճարանների միայն մի մասը։ Քաղաքային իշխանությունները, սակայն, խոստանում են, որ ապագայում ապամոնտաժվելու են տարածքի բոլոր սրճարանները։

Տրանսպորտ

Քաղաքապետարանը դժգոհ մնաց WYG-ի կազմած ցանցից ու ուղարկեց այն լրամշակման, ինչից հետո ընկերությունը ներկայացրեց նոր ցանցը։ Հարցի լուծման որևէ ժամկետներ այդպես էլ չեն նշվում, ավելի շուտ՝ քաղաքային նոր իշխանության ձևավորումից ամիսներ անց, որպես ցանցի արդիականացման ժամկետ, նշվում է նույն 1,5-2 տարին, ինչ ընտրությունների պահին։

Սարսափելի գովազդների վերացում

Քաղաքապետարանը վերացրեց բնակչության զգալի մասի կողմից ատելի մի քանի գովազդ՝ «Մոսկվա» կինոթատրոնի մերձակայքի շախմատի գլխավերևում կախված վահանակը, Կարապի լճի մեջտեղում ցցված լուսամփոփը, մաքրեց գովազդից մի քանի շենք, օրինակ՝ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի շենքը։

Ճանապարհաշինություն, ասֆալտապատում

Քաղաքապետարանի ծրագրով 2019 թվականին նախատեսված է 600 000 քմ ասֆալտապատում: Երևանի ասֆալտապատման տարեկան բյուջեն 3 մլրդ 184 մլն է կազմում. 2019-ին մեծ ծավալի աշխատանք է տարվել 187 առաջնային փողոցներում:

Կանաչապատում

Քաղաքապետարանից խոստացել են կանաչապատել Սարալանջի տարածքը։ Դեռ, սակայն, արված չէ՝ ծրագիրը գտնվում է նախագծման, մրցույթներ հայտարարելու ու բյուրոկրատական գործընթացի փուլում։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---