Լյուքս հաճույք՝ 20% զեղչով

Լյուքս հաճույք՝ 20% զեղչով

2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները

2018-ին ՀՀ կառավարությունն ԱԱՀ-ից ազատեց էկեկտրամեքենաների ներմուծումը՝ որոշելով այդպիսով խթանել դրանց թվի ավելացումը երկրում։

PanARMENIAN.Net - Նման որոշման ընդունման հիմնական փաստարկն էկոլոգիականն էր․ մեքենաները չունեն բենզինային շարժիչ, հետևաբար՝ դրանով պայմանավորված արտանետումներ և բնապահպանական ռիսկեր ծագում են միայն հոսանքի արտադրման, պահեստամասերի (օրինակ՝ անվադողերի) ոչնչացման ու մեքենաների ապագա ուտիլիզացման տեսքով։ Արդյունքում 2019-ին ներմուծվեց 150 էլեկտրամեքենա, 2018-ի մեկի դիմաց (ըստ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի): Սա բավականին չնչին թիվ է ՀՀ ներմուծված 189 հազար մեքենայի ընդհանուր թվում։

Բացի համեմատաբար էժան մեքենաներից, Հայաստան են ներմուծվել նաև մի քանի տասնյակ հազար դոլար արժեքով օրինակներ։ PanARMENIAN.Net ը հավաքել է դրանք ու դրանց գները․

Որպես ամենաթանկ մեքենա ՊԵԿ տրամադրած տվյալներում նշված է մոտ 52 մլն դրամ մաքսային արժեքով BMW 730 LD-ն․ նման էլեկտրամեքենա BMW-ն, սակայն, չի արտադրում․ 730 LD-ն դիզելային մոդել է, իսկ գնային առումով նշվածին մոտ է i8 սպորտ-կուպեն։ Ճշտող հարցին, թե ինչու է դիզելային շարժիչով մեքենան հայտնվել մեզ տրամադրված՝ բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաների ցանկում, ՊԵԿ-ում նշեցին, որ այն բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաների ցանկում են ներառել՝ առաջնորդվելով կոդով, իսկ մեքենայի անունը, հավանաբար, սխալ է գրվել։

BMW 730 LD-ն (վերևում) ու, ենթադրաբար, իրականում ներմուծված BMW i8-ը (ներքևում)

TESLA Model X, մոտ 43 մլն դրամ մաքսային արժեքով

Սա, ի դեպ, Հայաստան ներմուծված միակ TESLA-ն չէ․ 2019-ին Իլոն Մասկի հայտնի ընկերության արտադրած 12 մեքենա է ՀՀ բերվել: Դրանցից ամենաթանկը TESLA X 2016-ն է՝ 42.7 մլն դրամ արժեքով: Ներմուծված TESLA-ներից 6-ը S մոդելի են (ամենաթանկը՝ Tesla S 2016-ն է՝ 22.9 մլն դրամ), իսկ 3-ը՝ 3 մոդելի (ամենաթանկը՝ TESLA MODEL 3 2018-ն է՝ 16.6 մլն դրամով):

Jaguar I-Pace-ի 3 օրինակ՝ 44.1 մլն դրամ, 43.1 մլն դրամ, 34.8 մլն դրամ արժեքով

Լուսանկարում Mercedes-Benz EQC 400 4MATIC մոդելն է, ՊԵԿ-ում, սակայն, մեզ տրամադրել են Mercedes-Benz GLE 400 4MATIC-ի արժեքը՝ նշելով որպես մոտ 34 մլն դրամ: Այստեղ ևս ակնհայտ սխալ կա: Հավանաբար, ՊԵԿ-ում նկատի են ունեցել ոչ թե GLE, այլ EQC մոդելը, որն էլ ներկայացված է ֆոտոյում:

BMW i3, մոտ 19 մլն դրամ

Էլեկտրամեքենաներ ներմուծելու դեպքում ԱԱՀ-ից ազատման վերին շեմ չսահմանվեց։ Սա բերեց նրան, որ մի քանի տասնյակ հոգի օգտվեցին արտոնությունից՝ խնայելով 1-2 հատ iPhone-ի գումար այն պարագայում, երբ վերը թվարկած թանկ մեքենաների տերերը նման որոշման շնորհիվ խնայեցին այնքան, որ կարող էին հանգիստ գնել երկրորդ մեքենան։

Օրինակ, մեր թոփից ամենաէժան BMW i3-ի գնորդն ԱԱՀ հաշվին խնայել է մոտ $8000, որով կարող է գնել 2008-ի արտադրության Ford Mustang։ Իսկ ամենաթանկ BMW-ի գնորդը խնայել է $21,000, ինչը կհերիքի 2015-16-ի արտադրության ամերիկյան Muscle Car գնելուն։

Չի բացառվում նաև, որ թանկարժեք էլեկտրամեքենաների որոշ նմուշներ, ԱԱՀ-ից ազատման օրենքի ընդունումից հետո, ձեռք են բերվել ու տեղափոխվել, օրինակ, ԵԱՏՄ երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան:

Ներմուծված մեքենաներից ամենաէժան մակնիշներից մեկը Chevrolet Volt-ն է (ներմուծվել է 40 հատ), այդ մակնիշի էլեկտրամենքենայի ամենաէժան նմուշը 2014-ի արտադրության է՝ մոտ 1.5 մլն դրամ արժեքով:

Իսկ առավել մանրամասն թեմային, թե ինչից էր բաղկացած ՀՀ էլեկտրամոբիլների ավտոշուկան 2019-ին, կանդրադառնփետրվարի 24-ին։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին
Հրապարակվել են պաշտոնյաների հայտարարագրերը
 Ուշադրության կենտրոնում
Երևանի շենքերից մեկը կօտարվի մրցույթով․ Մեկնարկային գինը՝ 1․2 մլրդ դրամ

Երևանի շենքերից մեկը կօտարվի մրցույթով․ Մեկնարկային գինը՝ 1․2 մլրդ դրամ Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի

 Բաժնի այլ նյութերը
Գնե՞լ տուն, թե՞ անշարժ գույքը դեռ կէժանանա Հայկական շուկայի սպասումները
$105 մլն-ի հետքերով Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
Սպանդանոցո՞ւմ, թե՝ բակում Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը