$105 մլն-ի հետքերովՈր գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին հայտարարել էր, որ հեղափոխությունից հետո` 2018-ից ի վեր, $105 մլն է վերադարձվել պետբյուջե՝ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում: 26 փետրվարի 2020 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը հարցումներով դիմել է երկու գերատեսչություն՝ Պետեկամուտների կոմիտե և Ազգային անվտանգության ծառայություն, խնդրելով նշել, թե որքան գումար է վերադարձել պետբյուջե հակակոռուպցիոն պայքարի արդյունքում: ԱԱԾ-ից նշել են, որ 2018-ի մայիսի 1-ից մինչև 2020-ի փետրվարի 20-ը կառույցի քննչական դեպարտամենտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննվող քրգործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 26,4 մլրդ՝ դրամ, որից 26,2 մլրդ-ը մուտքագրվել է ՀՀ պետբյուջե, իսկ մոտ 226 մլն դրամն այս պահի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության դեպոզիտային հաշվին է: Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարույթում քննված գործերի շրջանակում պետբյուջե է վերադարձվել 12.4 մլրդ դրամ, սակայն դրանից միայն 1.8 մլրդ դրամն է վերականգնվել կոռուպցիոն բնույթի քրգործերով: Եթե ԱԱԾ և ՊԵԿ տրամադրված տվյալներին գումարենք նաև ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի նշած 4.3 մլրդ դրամը, ստացվում է, որ վերականգնվել է մոտ 32.5 մլրդ դրամ: ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ Արցախի պաշտպանության բանակին նվիրաբերվել է 9.5 մլրդ դրամ (խոսքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի նվիրաբերության մասին է) և մոտ 118 մլն դրամ, ինչպես նաև անհատույց պետությանն է հանձնվել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ 7.5 մլրդ դրամ արժեքով: Ստացվում է, որ պետությանը տրամադրվել է ևս 17 մլրդ և 118 մլն դրամ: 2019-ի փետրվարին հայտարարվել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրն իր կամքով Արցախի ՊԲ-ին է փոխանցել 9.5 մլրդ դրամ և մոտ $19.6 մլն: ԱԱԾ-ի մատնանշած մյուս նվիրատվությունը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից էր. նա պետությանն էր նվիրաբերել Ծաղկաձորի ամենահայտնի հյուրանոցներից մեկը, որը, ի դեպ, աճուրդով չի վաճառվում՝ գնորդի բացակայության պատճառով: Այսպիսով, պետբյուջե վերադարձված գումարի ընդհանուր թիվը կազմում է մոտ 50 մլրդ դրամ: Այս գումարն ԱՄՆ դոլարի վերածելիս ստացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած $105 մլն-ը: Ոչ մի գերատեսչություն, սակայն, չի նշել, թե որ քրգործերով կամ վարույթում գտնվող գործերով են պետբյուջե վերադարձվել այդ գումարները: Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |