Zoom-ն ապահով չէ

Zoom-ն ապահով չէ

Ինչով փոխարինել հայտնի հավելվածը

Հեռավար դասերն անցկացնելու, տնօրենների խորհրդով հավաքվելու կամ պարզապես ընկերների հետ կարանտինի ժամանակ շփվելու համար այս օրերին Zoom հավելվածն է կիրառվում։

PanARMENIAN.Net - Այն շատ արագ ու միանգամից դարձավ առցանց տեսաշփման գործիքներից մեկը, բայց մասնագետները նշում են` հավելվածն անվտանգ չէ ու հնարավորություն է տալիս հաքերներին ամբողջական վերահսկում իրականացնել «Zoom անողի» համակարգչի վրա։ Մի խոսքով՝ անձնական տվյալների գաղտնիության և առցանց անվտանգության մասին հոգացողներին խորհուրդ է տրվում խուսափել հավելվածից։

PanARMENIAN.Net ն առաջարկում է իրար երես տեսնելու առցանց ու անվճար 5 այլընտրանք։

Skype-ը` հին ու բարի

Skype-ը դեմառդեմ շփման պլատֆորմ է, որը 2003 թվականից առաջարկում է օնլայն շփման իր տարբերակը։ Այն նաև առաջարկում է վիդեոկոնֆերանսներ անել՝ Meet Now կոճակով շփման կանչելով մի քանի հոգու։ Skype-ը հնարավորություն է տալիս նաև առանց գրանցվելու կամ հավելված ներբեռնելու զանգեր անել։

Բայց, եթե Skype-ը միացրել եք տեսաժողովներ անելու, ոչ թե մեկ հոգու հետ շփվելու համար, ամեն դեպքում ավելի հարմար է օգտագործել ներբեռնված հավելվածը։

Առանձնահատկություններից մեկն այն է, որ զանգի ընթացքում հետևի ֆոնը բլուր կարելի է անել ու զրուցակիցների հետ կիսվել պրեզենտացիաներով։

Webex

Ամեն դեպքում, եթե սիրտը նորություն է ուզում, ոչ թե Skype, ապա կարելի է փորձել նաև Webex-ը։ Դա վիդեոկոնֆերանսների հավելված է՝ ծնված 1990-ականներին։ Հիմնականում օգտագործվում է բիզնես նպատակներով, իսկ օգտվողներն ընկերություններն են։ Webex-ն ունի անվճար տարբերակ։

Արտակարգ պահերի համար հավելվածը հարմար է․ այն կարող է մինչև 50-100 մասնակից ներառել՝ տալով զրույցի 40 րոպե ժամանակ և զանգ ավելացնելու հնարավորություն։

StarLeaf

Այս հարթակն առավելապես հայտնի է մեծ ընկերություններին և ի սկզբանե նախատեսված է եղել պոտենցիալ հաճախորդի՝ «գինը կասեք» հարցին պատասխանելու համար։ Այժմ հարթակն անվճար առաջարկում է պանդեմիայի օրերին կապ հաստատել միմյանց հետ։ StarLeaf-ում զրույցին միանալ կարող են մոտ 20 հոգի, իսկ տևել այն կարող է 46 րոպե։

Jitsi Meet

Հերթական բաց աղբյուրը՝ վիդեոկոնֆերանսների համար, որը համատեղության կարգով նաև շատ պարզ է։ Jitsi-ի արագ և վեբ տարբերակը թույլ է տալիս չաթ անել, ձայնագրել զրույցը կամ «հեռացնել» անցանկալի մասնկցին։ Զրույցին այստեղ կարող են մասնակցել մինչև 75 հոգի, հանրային և անձնական չաթի հնարավորություն կա, ֆոնն էլ կարելի է փակել։

Hangouts

Google-ի Hangouts-ը, այո, հասանելի է նաև տեսազանգերի համար, բայց ընկերության կողմից չի գովազդվում, ինչպես Hangouts Meet-ը՝ G Suite-ի օգտատերերի և կորպորատիվ հաճախորդների համար։ Ամեն դեպքում, ավանդական նախընտրություններ ունեցողները մինչև 10 հոգով չաթ կարող են անել հենց այստեղ։ Չնայած դրան՝ մեծ հնարավորություններ հարթակը չունի․ կարելի է նաև տեսքտային նամակներ ուղարկել իրար և «սքրինշոթել», ասենք, ֆեյսբուքյան ընկերներին։ Ասում են՝ մինչև 150 հոգի կարող է միանալ Hangouts-ում ձայնային խոսակցություններին։ Հենց այս տարբերակն առաջարկում ենք չփորձել․ ականջի տակ Վոթրգեյթյան սկանդալից էլ մեծ աղմուկ կբարձրանա։

Որպեսզի պատկերացնեք տեսազանգի հարթակ ընտրելու լրջությունը, հիշեցնում ենք՝ պանդեմիայի օրերին առցանց իրար հետ շփվելուց, դաս անելուց, ընկերության ռազմավարություն քննարկելուց զատ, մարդիկ նաև ծանոթ, բարեկամ, ընկերներին և նույնիսկ հոգևոր առաջնորդին add են անում իրենց օնլայն հարսանիքին։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
Հայերը բժշկի գործը թեթևացնող գործիք են ստեղծում
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
 Ուշադրության կենտրոնում
Հայկական Krisp ընկերությունը $5 մլն-ի ներդրում է ստացել

Հայկական Krisp ընկերությունը $5 մլն-ի ներդրում է ստացել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
Որքան արժե «հայկական ուղեղը» ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
3D մոդելավորման կենտրոններ` հեռավոր համայնքներում Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները