Զրոյից միլիոնատեր ու հետԱմերիկյան երազանքի հայկական տարբերակը Գրպանում զրո դոլար ունեցող էմիգրանտից միլիոնատեր դարձած մարդիկ Նոր աշխարհում հաջողության պատմությունների մի ամբողջ շարքի հեղինակ են դարձել, ու նրանցից մեկը պղնձագործ Մովսես Գուլեսյանն է։ 1929 թվականին Ուոլ Սթրիթի ֆոնդային բորսայի փլուզումը տարավ նաև Գուլեսյանի աշխատած միլիոնը, բայց պատմությունը դրա մասին չէ։ 5 հունիսի 2020 PanARMENIAN.Net - 1883-ին Նյու Յորքի նավահանգիստ հասած 17-ամյա երիտասարդն ուներ ընդամենը մեկ թուրքական լիրա (մոտ $4` այն ժամանակվա փոխարժեքով), որն այլևս չէր կարող օգտագործել. անգլերեն չէր խոսում, գիտեր ընդամենը մեկ հայի անուն, ով Ամերիկա էր ժամանել 25 տարի առաջ, բայց չգիտեր՝ ինչպես գտնել նրան, ապշած էր Նյու Յորքի ահռելիությունից, բայց կարողացավ իրեն հավաքել ու հնարավորություններ գտնել նոր իրականությունում։ Մարաշում պղնձագործություն սովորած Գուլեսյանը շուտով տեղափոխվեց Բոստոն ու կարճ ժամանակում հավաքեց բավարար գումար՝ սեփական մետաղագործական բիզնեսը սկսելու համար, որտեղից էլ սկիզբ առավ ճանապարհը դեպի առաջին միլիոնը։ Որոշ ժամանակ անց նրա անունը դուրս եկավ Բոստոնի սահմաններից, երբ նրա ընկերությանը վստահվեց Հին կապիլոլիումի շենքին դրված առյուծի ու միաեղջյուրի փայտե արձանները պղնձե արձաններով փոխարինելու առաջադրանքը։ Ի դեպ՝ պղնձե արձանները մինչ օրս իրենց տեղում են։
Իր բիզնեսում առավելապես հայերին ու միգրանտներին էր ներառում ու ակտիվ մասնակցում համայնքային կյանքին։ Երբ 19-րդ դարի ավարտին Թուրքիայում սկսեցին Համիդյան ջարդերը, Գուլեսյանը ջանք չխնայեց փրկվածների համար Բոստոնում տուն ու աշխատանք գտնելու։ Մասաչուսեթսում գտնվող իր գործարանը մասնակիորեն դարձրել էր փախստկանների կենտրոն՝ օթևան տրամադրելով երկիր ժամանող խմբերից հարյուրավոր մարդկանց։ Գուլեսյանին, այնուամենայնիվ, հիշում են որպես մարդու, ով օգնեց փրկել Միացյալ Նահանգների նավատորմի USS Constitution (Սահմանադրություն) նավը, որը նորանկախ ԱՄՆ-ում երրորդ ֆրեգատն էր՝ կառուցված 1797-ին, իսկ այժմ աշխարհի ամենահին նավարկելի ռազմանավն է, չնայած՝ ծառայում է որպես թանգարան։ 1905 թվին Գուլեսյանը հայտնաբերեց, որ ԱՄՆ Կոնգրեսը որոշել է չվերականգնել երկրին այդքան երկար ու լավ ծառայած նավը, իսկ Նավատորմն էլ առաջարկել է կանգնեցնել այն ծովեզերքից հեռու մի տեղ, որպես թիրախ օգտագործել ու թողնել, որ խորտակվի «սեփական կամքով»։ Նա անմիջապես նամակ գրեց ու առաջարկեց նավը գնել $10,000-ով, հետո առաջարկեց $15,000։ Չնայած ժամանակի իշխանությունները հրաժարվեցին նավը վաճառել, հայ պղնձագործին հաջողվեց երկրով մեկ բողոքի ալիք բարձրացնել և հանրության շրջանում, և ԶԼՄ-ներում, որի արդյունքում Կոնգրեսը որոշեց նավի վերականգնմանը տրամադրել $100,000 ու այն դարձնել նավ-թանգարան։
Նման առաջարկ անելուց հետո, Գուլեսյանը ժամանակի թերթերից մեկին ասել էր․ «Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչպես հանրությանը կարող էր հետաքրքրել իմ պատմությունը։ Գուցե ես ցույց եմ տալիս, թե ինչպես կարող է օտարը սիրել, մեծարել ու ցանկանալ փրկել մասունքներ, որոնք իրեն ընդունած երկիրն են խորհրդանշում։ «Ես առաջարկեցի գնել USS Constitution-ը՝ կարծելով, որ այս անգին մասունքն ավելի մեծ սեր կներշնչի այս երկրի հանդեպ, քան ցանկացած այլ բան։ Ամեն կողմից ստացածս նամակներն էլ ցույց են տալիս, որ ամբողջ երկիրն է այդպես զգում։ Ես գաղափար ագամ չունեմ, թե ինչ էի անելու նավի հետ, եթե այն ինձ վաճառեին։ Առաջին ու միակ միտքն այն փրկելն էր»։
2014-ին Բոստոնի Հին կապիլոլիումի շենքի վերակառուցման ժամանակ մասնագետները ժամանակի պարկուճ էին հայտնաբերել, որը նախորդ վերականգնման աշխատանքների ընթացքում՝ ավելի քան 100 տարի առաջ, թաքցրել էին առյուծի արձանի գլխում։ Տուփի մեջ դրված իրերի մեջ կար մի կարմիր գիրք, որի էջերից մեկը ծալված էր հենց այն հատվածում, որտեղ պատմվում էր Գուլեսյանի ծննդավայր Մարաշում Օսմանյան կայսրության իրականացրած ջարդերի մասին։ Սա, ամենայն հավանականությամբ, հենց Գուլեսյանի «նամակն» էր անցյալից։ Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել Սրբազանը ակտիվ քաղաքացիներին կոչ է արել 4–5–հոգանոց խորհուրդ կազմել Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն |