Հայկական Կաշպիրովսկին ու նրա չկառուցած տաճարըԻնչպես հայ գուրուն հասավ «ամերիկաներն» ու բոլորին խառնեց Պատմությունը շատ դեպքեր գիտի, երբ հայտնվում էին տարատեսակ բուժակներ ու փրկիչներ, ում հազարավոր մարդիկ էին հավատում ու հետևում։ Երբեմն ամեն ինչ աբսուրդի էր հասնում, երբ, օրինակ, Կաշպիրովսկու ելույթների ժամանակ հեռուստացույցի առաջ ջուր էին դնում, որ նրա էներգիան կլանի։ Նման մի հայ բուժակ էլ եղել է 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում․ ու չնայած նրա ելույթներով ջուր չէին լիցքավորում, բայց դիմավորում էին, ինչպես Բիթլզին ու Մայքլ Ջեքսոնին։ 10 հուլիսի 2020 PanARMENIAN.Net - Իսկ հիմա սկզբից։ 1940-ականներին Իրանում բնակվող Ավագի հեղինակությունը դուրս էր եկել երկրի սահմաններից ու տարածվել գրեթե աշխարհով մեկ։ Այդ ժամանակվա թերթերում հարյուրավոր հրապարակումների հերոսին ԱՄՆ էր բերել գինեգործ-միլիոնատեր Գևորգ Առաքելյանը, ով հույս ուներ, որ Ավագն էպիլեպսիայից կբուժի իր որդուն՝ Վոնին։ 20 տարեկանում 6 ամսով Միացյալ Նահանգներ եկած Ավագը երկրում ապրեց գրեթե ամբողջ կյանքը, ու չնայած հարյուրավոր մարդիկ պնդում էին, որ բուժվել են նրա շնորհիվ, ոչ ոք այդպես էլ չիմացավ՝ երիտասարդի էպիլեպտիկ նոպաներն անցել են, թե` ոչ։ Ըստ ժամանակի հրապարակումների՝ Ավագի հետ շփվելիս Վոնի առողջական վիճակը «բարելավվում էր», բայց ոչ ավելին։
Կալիֆոռնիայում Առաքելյանի տանն անցկացրած ժամանակ Ավագը սկզբում «ընդունում էր» օրական 30 մարդու, հետո՝ 60, հետո՝ գնալով ավելի շատ։ Հազարավոր մարդիկ՝ ամերիկացիներ, հրեաներ, սևամորթներ, մահմեդականներ, հավատացյալներ ու անհավատներ ամեն օր հավաքվում էին Ավագին տեսնելու հույսով, այնպես որ շուտով «տեղանքը քաոսի մեջ էր, ոստիկանությունը ռեզերվային ուժերն էր ոտքի հանել քաղաքում կարգուկանոն վերահաստատելու համար, Առաքելյանի տան մոտ գտնվող բարերը սկսել էին ուտելիք վաճառել, հայտնվել էին մանր խորտիկների վաճառակետեր, և, այնուամենայնիվ, սնունդը չէր բավականացնում հավաքված բազմությանը»։ Մի քանի ամիս տևած սեանսներից հետո Ավագն «արձակուրդ վերցրեց» ու գնաց լեռներում հանգստանալու, բայց հարյուրավոր մարդիկ շարունակում էին իրենց վրաններով չշարժվել Առաքելյանի տան շրջակայքից։ Ի դեպ, British Pathé-ի արխիվներում մինչև օրս պահվում է Ավագի՝ Լոս Անջելեսի օդանավակայան հասնելու, դիմավորման արարողության և նրան ուղեկցող անտուրաժի տեսագրությունը։ Desert Sun-ը խոսել էր Ավագի հետ շփված մարդկանց հետ, ովքեր պնդում էին, որ «նրա աղոթքից հետո ավելի ուղիղ են քայլում, ինչ-որ մեկը պատմում էր, թե նորից սկսել է զգալ 3 տարի առաջ պարալիզացված թևը, իսկ մեկ ուրիշն այլևս արթրիտային ցավեր չուներ»։ Տարբեր քաղաքներում իրեն ընդունած ընտանիքների հեռախոսային գծերն ու կապի այլ ուղիները խցանված էին, որովհետև մարդիկ ԱՄՆ-ի ամեն ծայրից փորձում էին «ժամ վերցնել» Ավագի մոտ։ 6 ամսվա համար տրված վիզան սպառելուց հետո Ավագի ընկերները տարիներ շարունակ պայքարում էին ԱՄՆ էմիգրացիոն ծառայության հետ՝ նրան ավելի երկար երկրում պահելու համար։ Կենացներն այնքան էին քաղցրացել, որ ինչ-որ պահի ԱՄՆ կառավարությունն էր խառնվել, իսկ Կոնգրեսը քննարկել էր հատուկ օրենք՝ Ավագի վիզան երկարաձգելու համար։ Մարդիկ նույնիսկ մտածում էին նրա համար տաճար կառուցել, ու որոշ հրապարակումների համաձայն՝ այդ մարդկանցից ամենաակտիվը Թոմ Քարդաշյանն էր (այո, Քիմենց ընտանիքից):
1954-ին, երբ ամերիկյան իշխանությունները նրան պարտադրում էին լքել երկիրը՝ հակառակ դեպքում սպառնալով արտաքսել, Ավագը մի քանի տարով տեղափոխվեց Կուբա, բայց հետո վերադարձավ ԱՄՆ՝ արդեն որպես քաղաքացի, ու հաստատվեց Նյու Յորքում։ Նրա մասին վերջին հրապարակումներն արվել են 1980-ականներին՝ մահից առաջ։ Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |