Նորագույն տեխնոլոգիաները՝ ընդդեմ կորոնավիրուսի

Նորագույն տեխնոլոգիաները՝ ընդդեմ կորոնավիրուսի

Ինչպես դրանք աշխատեցին ՀՀ-ում

Աշխարհը կորոնավիրուսի դեմ պայքարում, վարակների դեմ ավանդական մեթոդներից բացի, նաև նորագույններով է պայքարում։ Տարբեր երկրներ՝ կախված կորոնավիրուսի համավարակի դեմ ընտրված իրենց ազգային ռազմավարություններից, նոր մեթոդներ ու նորագույն տեխնոլոգիաներ են կիրառում․ վարակի դեմ պատվաստանյութի ստեղծումից մինչև օգտակար հավելվածներ, գիտական հետազոտություններ ու վիրուսի տարածումը կանխող այլ տարբերակներ։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը հավաքել է ՀՀ-ում ներդրված նորարարությունները, որոնք կոչված են պայքարելու վիրուսի դեմ։

Covid-19 հավելվածը

Կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրված առաջին գործիքներից մեկը հայական հավելվածն էր։ Covid-19-ը ստեղծվել են հայ ծրագրավորողները։ Հավելվածն Android-ով 50,000-ից ավելի բեռնում ունի։ Covid-19-ում կցված են նաև պարետի որոշումները, նորություններ՝ կապված իրավիճակի հետ (դրանք այս պահին դատարկ են), կա նաև հանրային վերահսկողություն իրականացնելու հորդոր ու զեկույց գրելու հնարավորություն։ Կարելի է հակահամաճարակային վիճակի թեմայով մտահոգությունը գրել, կցել լուսանկար և ուղարկել պարետատուն։

Սակայն հավելվածի գլխավոր «առաքելությունն» այլ է․ այստեղ կարելի է համապատասխան տվյալներ լրացնելուց ու առողջական վիճակին վերաբերող մի քանի հարցի պատասխանելուց հետո հասկանալ՝ կա թեստավորվելու անհրաժեշտություն, թե՝ ոչ։

Հուլիսի 7-ի դրությամբ (մոտ 2 ամսվա ընթացքում) հավելվածի միջոցով թեստավորում առաջարկվել է 128 անձի, նրանցից 69-ի մոտ թեստը դրական է եղել։ Ընդ որում, հավելվածի միջոցով վիրուսն առավել ակտիվ կերպով ախտորոշվել է հունիսին․ մինչև մայիսի 25-ը հավելվածի միջոցով «ախտորոշվել» է միայն 13 հոգի (հավելվածում հարցերին պատասխանելուց հետո, ըստ անհրաժեշտության, որոշվում է՝ թեստավորել հնարավոր վարակակրին, թե՝ ոչ)։

Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» հարթակը՝ ինքնամեկուսացածների քարտեզով ու նույն հավելվածով

Հունիսի 18-ից ՀՀ-ում ներդրվել է ինքնամեկուսացածների քարտեզ։

Այն ստեղծվել է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» ազգային օպերատորի կողմից։ Քարտեզը քաղաքացուն զգուշացնում է իր բնակավայրից մինչև 100 մետր շառավղով վարակակիր կա, թե՝ ոչ։ Անձնական տվյալների պաշտպանության վարակակրի բնակավայրի ստույգ տեղը քարտեզի վրա չի նշվում, համակարգը միայն հուշում է՝ տարածքում վարակակրի մասին։

Հուլիսի 24-ից արդեն երկրում ներդրվել է նույն քարտեզի ArMed eHealth բջջային հավելվածը։ Դրա շնորհիվ կրկին կարելի է տեսնել՝ կան արդյոք վարակակիրներ բնակության տարածքում։ Արմեդի էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ֆեյսբուքյան էջում նշվում է՝ «Սա կօգնի լինել ավելի զգոն, պահպանել վարակից խուսափելու կանոնները։ Ելնելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքից՝ քարտեզի վրա վարակակիրների հասցեների ճշտությունը 0-100մ է»։

Հավելվածում վարակակիրների դիրքը ժամը մեկ փոխվում է՝ մնալով նույն 100 մետր շառավղի շրջանակում։ Քարտեզի տվյալներն անընդհատ են թարմացվում՝ ներառվում են նոր վարարակիրները, դուրս գալիս արդեն առողջացածները։ Նոր հավելվածն արդեն նաև AppStore-ում է ու GooglePlay-ում։

Հեռախոսներով տեղորոշում

Ապրիլի սկզբին, ՀՀ-ում բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների ֆոնին, ընդունվեց հեռախոսներով վարակակիրներին տեղորոշելու մասին օրենքը։

Ավելի ուշ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի ընդունած և նախագահի ստորագրած օրենքը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում՝ հեռախոսների միջոցով իրականում գաղտնալսման մասին չէ և չունի դրա իրականացման տեխնիկական հնարավորությունը։

Հուլիսի 7-ի դրությամբ հատուկ համակարգի միջոցով (նույն՝ հեռախոսներով տեղորոշումն է-խմբ․) վերլուծվել է 5226 կոնտակտ, կորոնավիրուս ախտորոշվել է 167 հոգու մոտ։

Մայիսի 25-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ներդրված թվային ավտոմատացված համակարգի միջոցով հաստատվել է 788 կոնտակտ, նրանցից 93-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կորոնավիրուսի դեմ պայքարում որոշ իմաստով և մեծ հաշվով կապված է նաև գիտական մտքի ու գիտության զարգացման հետ։ Աշխարհի մի շարք երկրներ կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրել են հենց գիտական ներուժը՝ վկա պատվաստանյութերի փորձարկումները։ Իսկ 2020-ին ընդառաջ ՀՀ-ում գիտության ֆինանսավորումը չավելացավ։ Երկրում 2020-ի համար գիտության ֆինանսավորումը նախատեսվել է 14 մլրդ դրամ․ ի սկզբանե նախատեսվել էր 12․7 մլրդ դրամ, սակայն նոյեմբերի վերջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գիտության ֆինանասավորումը ևս 1․3 մլրդ դրամով կավելանա։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---