Ուղեցույց

Ուղեցույց

Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից

Սահմանային լարվածությանը զուգահեռ, որպես կանոն ինտենսիվանում է նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների ու կամավորական հաքերային խմբերի մեդիապատերազմը հայկական լսարանի դեմ:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ․ հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենփակառուցվածքներին, թիրախում է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Նպատակը լսարանի ապակողմորոշումն ու պանիկայի սերմանումն է: PanARMENIAN.Net ը պատրաստել է հակիրճ ուղեցույց՝ բացատրելու, թե ինչպես խուսափել մեդիածուղակներից սահմանային լարվածության աճի օրերին:

Իրական և «ֆեյք» լուսանկարներ

Իրավիճակի սրման ժամանակ համացանցը հաճախ հեղեղվում է որպես «հայկական կորուստներ» ներկայացվող, այլ պատերազմներում զոհված զինվորների աճյունների, նախկինում արված կամ այլ վայրերում տեղի ունեցած մարտերի լուսանկարներով: Դրանց իսկությունը ստուգելու համար բեռնեք լուսանկարը համակարգիչ, այնուհետև՝ որոնեք Google Image Search-ի միջոցով: (Chrome-ում վերոնշյալ գործառույթն առկա է մկնիկի աջ կոճակի մեկ հպմամբ՝ Search Google for this Image անվանման տակ): Եթե արդյունքներում տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար, ապա գործ ունեք նախկինում ֆիքսված փաստը կամ այլ վայրում արված լուսանկարը նորության տեղ հրամցնելու հետ:

Իսկական և «ֆեյք» տեսանյութեր

Տեսանյութի իսկությունը ստուգելն ավելի դժվար է: Եթե այն տեղադրված է YouTube-ում, հարկավոր է պատճենել դրա լինքը, տեղադրել այն YouTube Data Viewer-ում ու որոնել: Կայքը ցույց կտա տեսանյութի օրիգինալը՝ երբեմն նաև նկարահանման տեղի ու ամսաթվի մասին տեղեկությամբ: Կրկին, եթե տեսանյութն արված է հին ամսաթվով՝ գործ ունեք կեղծիքի հետ:

Եթե տեսանյութը տեղադրված է գովազդով գումար վաստակող կայքերից մեկում, չարժե վստահել դրանց ամպագոռգոռ վերնագիրներին. նրանց եկամուտի աղբյուրը դիտումների քանակն է, ուստի շատ հավանական է, որ տեսանյութն արվել է այլ վայրում, և այժմ որպես նորություն է ներկայացվում: Youtube Data Viewer-ը չունի նման կայքերի տեղեկությունը ստուգելու հնարավորություն: Սակայն, կարելի է պատճենել էկրանի պատկերը (Screenshot-ի միջոցով) ու փորձել ստուգել դրանց իսկությունը՝ լուսանկարների համար նկարագրված մեթոդով:

Ադրբեջանական մամուլ

Չարժե վստահել բացարձակապես ոչ մի ադրբեջանական կայքի հայտնած տեղեկությանը, հատկապես, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հարևան երկրում արտասահմանյան, անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների ցանցը հիմնովին ջախջախվել է: Բացի այդ, համացանցում առկա են հայկական կամ ռուսաստանյան կայքերի անվան տակ գործող, իրականում՝ ադրբեջանական կայքեր: Նման կայքերի ցանկն առկա է մեդիափորձագետ, ՏՏ-անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի բլոգում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Հայկական ընթերցվող ԶԼՄ-ների ֆեյսբուքյան հարթակներում այս օրերին, հասկանալի պատճառներով, մեկնաբանությունների տարափ է սկսվում: Նրանց մեջ կարող են հանդիպել հայկական տասնյակ կամ հարյուրավոր զոհերի, գրավված տարածքների մասին «թարմ», «վստահելի», «սեփական աչքով տեսած» կամ «բարեկամի հայտնած» տեղեկություններ: Վստահել, առավել ևս՝ տարածել նման տեղեկատվությունը չարժե. նման մեկնաբանությունների թիրախն ու գլխավոր հաշվարկը հենց խուճապ ստեղծելն է:

Մեկ կայքում հայտնված տեղեկատվություն

Նախկինում գրանցվել են նաև ադրբեջանական ցանցահենների կողմից հայկական որևէ մեկ վստահելի կայք կոտրելու ու խոշոր զոհերի կամ տարածքներ կորցնելու մասին տեղեկություններ տեղադրելու դեպքեր: Եթե հանդիպում եք զոհերի, վիրավորների, տարածքային կորուստների մասին տեղեկատվության ընդամենը մեկ կայքում կամ ընդամենը մեկ կայքի վրա արված հղմամբ, հավանաբար, գործ ունեք ոչ թե էքսկլյուզիվի, այլ հաքերային գործողության արդյունքի հետ: Նույնը հատկապես ակտուալ է որևէ պաշտոնատար անձի վրա հղմամբ հայտնված տեղեկատվության դեպքում. ԼՂՀ ՊԲ-ն և ՀՀ ՊՆ-ն տեղադրում են կորուստների մասին տեղեկությունն իրենց կայքերում՝ Mil.am և Nkrmil.am-ում, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ, իր հերթին, օպերատիվ տեղադրում է նման տեղեկությունը նաև իր ֆեյսբուքյան էջում:

Կարող եք հետևել նաև Արցախի օմբուդսմենիու նրա գրասենյակի, Հայկական միասնական տեղեկատվական հարթակի, ԱՀ նախագահի խոսնակի, ՀՀ վարչապետիու Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջերին:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---