Թուրքիայի ներխուժումն Իրաք և Ադրբեջանի տեսած հնարավորությունն Արցախի և ՀՀ դեմ

Թուրքիայի ներխուժումն Իրաք և Ադրբեջանի տեսած հնարավորությունն Արցախի և ՀՀ դեմ

Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել

Թուրքիայի նոր ներխուժումն Իրաքի տարածք, որն արտասովոր չէ, նույնիսկ սովորական է ու պարբերական, իրարանցում է առաջացրել Ադրբեջանում։ Նախագահ Իլհամ Ալիևի վերահսկողությամբ գործող քաղաքագետներն ու լրագրողները բացեիբաց հայտարարում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներխուժումը կարելի է դարձնել նախադեպ և նույնն անել Հայաստանի տարածքի դեմ:

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական հեռուստատեսության խմբագիր Ալիբեյլի Ազիզը, որը ֆեյսբուքում պարբերաբար գրառումներ է անում՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ Ալիևի այս ու այն քայլը, գրել է․ «Ապագայում մենք կկարողանանք Թուրքիայի հիմնավորումն օգտագործել Հայաստանի տարածքի ներսում գործողությունների համար»։ Թուրքիան իր ներխուժումը հիմնավորում է՝ այն անվանելով հակաահաբեկչական գործողություն։

Ալիևի ոգևորված լրագրողները հայտարարում են, թե պետք է սկսել Արցախից։ Պաշտպանության բանակը մինչև այս անվանում էին անօրինական զինված կազմավորում, հիմա նույնիսկ ընդդիմադիր Մուսավաթ թերթը փոխում է ձևարեկպումը՝ ՊԲ-ն անվանելով ահաբեկչական խմբավորում․ «Հյուսիսային Իրաքում ահաբեկիչների և Ղարաբաղի անօրինական զինված խմբավորումների միջև տարբերություն չկա»:

Ալիևի վերլուծաբանները հայտարարում են, թե Ադրբեջանի խաղաղության առաջարկը միշտ չի մնալու սեղանին և Թուրքիայի ներխուժումն օրինակ է, թե ինչպես պետք է խոսել միջազգային հանրության հետ, երբ գա ուժ կիրառելու ժամանակը: Կանեն ինչ ցանկանում են՝ անունը դնելով հակաահաբեկչական գործողություն: Ալիևի կուսակցությունից մեջլիսի պատգամավոր Հիքմեթ Մամադովը համադրում է Հայաստանի ներքաղաքական զարգացումները և հայկական վերահսկողության տակ մնացած Արցախի դեմ Բաքվի ծրագրերը․ «Հայ ահաբեկիչներին և անջատողականներին ավելի արմատական դառնալ մղում է այն, որ Ղարաբաղում հակաահաբեկչական գործողությունները միանգամայն հնարավոր են»:

Ադրբեջանի վերլուծական իշխանամետ շրջանակներն ավելի հեռուն գնացող հայտարարություններ էլ են անում: Քաղաքագետ-լրագրող ներկայացող Ռուսլան Բեշիրլին Ալիևների վերահսկողությամբ գործող մեդիահարթակի եթերում ամբողջ պատասխանատվությամբ հայտարարել է, թե պետք է տարբերակել քրդերին ու Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK), որի դեմ Թուրքիան հիմա պայքարում է: Ահաբեկչական հայտարարված այդ կուսակցությունը, ըստ Բեշիրլիի, հայկական պրոյեկտ է․ «Դրա ներսում շատ լուրջ հայկական գործոն կա։ Դրա մասին պետք է խոսենք։ Նրանց բոլորը քուրդ են ասում, բայց իրականում հայ են»։

Սովորական ապատեկեղակտվություն լինելուց բացի խեղաթյուրված այսպիսի տեղեկությունները Հայաստանի համար ստեղծում են թուրք-ադրբեջանական լրացուցիչ ռիսկեր:

Անի Ավետյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Դադիվանքի նոր աղոթողների անցյալը
Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ
«Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
Երբ Արցախում տանկերն են թխում Թիկունքի կամավորների փորձն ու գործը
---