Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառուԻրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Իրանական անօդաչուների մասին շատ չեն խոսում, գովազդներ և PR արշավներ չեն անում, բայց թուրքական «Բայրաքթարի» իրանական այլընտրանքներն առաջադրանքը կատարելու հաստափոր ցուցակ ունեն։ 30 մայիսի 2022 PanARMENIAN.Net - Հիմա Իրանը որոշել է ռազմարդյունաբերություն սկսել իր տարածքից դուրս։ PanARMENIAN.Net ը պատմում է, թե ինչու իրանցիներն ընտրեցին Տաջիկստանը դրոններ արտադրելու համար, և թե ինչ պոտենցիալ ունեն իրանական ԱԹՍ֊ները։ Իրանական Աբաբիլ-2 տեսակի ԱԹՍ֊ն մշակվել է 1990-ականներին։ Ըստ իրանական պաշտոնական տեղեկագրի, ԱԹՍ֊ն կարող է թիրախը խոցել 200 կմ հեռավորությունից։ Տաջիկստանում արտադրվելու է հենց Աբաբիլ֊2 անօդաչուն։ Սեփական արտադրության զինտեխնիկայի և մասնավորապես ԱԹՍ֊ների մասին խոսելիս Իրանում շատ զուսպ են։ Գաղտնի են պահում ռազմարդյունաբերության տեխնիկական գրեթե բոլոր մանրամասները։ Հայտնի է, որ Իրանը անօդաչուների արտադրությունը սկսել է 1980-ականներին՝ Իրաքի հետ պատերազմի ժամանակ: Նախ հետախուզական անօդաչուներն էին, որոնք արագ վերափոխվեցին հարձակողականի՝ իրենց թևերի տակ կրելով հրթիռներ՝ ցամաքային ու ծովային թիրախներ խոցելու կարողությամբ: Առաջին փորձարկումներից սկսած Իրանն այս ոլորտը պահել է ստվերում: Առաջին կարևոր արդյունքները գրանցվել են պատերազմից հետո՝ Իրանում տեխնոլոգիական կրթական հաստատությունների ջանքերով և Իրանի տարածքում կործանված արևմտյան անօդաչուները հետազոտելով: Այսօր Իրանի ստեղծած ԱԹՍ֊ները տեխնիկական հագեցվածությամբ առնվազն չեն զիջում մյուս հայտնի անուններին։ Իրանի ռազմարդյունաբերական քայլին ամենաուշադիրը հետևում են երկու երկիր՝ իհարկե, Իսրայելը և Թուրքիան: Իսրայելի մեդիահարթակներում արդեն հայտնվել են վերլուծություններ, որ Տաջիկստանում այս տեսակի ներկայությունը տարածաշրջանում ուժերը հավասարակշռելու Թեհրանի փորձն է: Իսրայելը հայտարարում է, որ Իրանի նոր ռազմավարությունը «անօդաչուներով ահաբեկչությունն» է և Իրանի անօդաչուները դառնում են գլոբալ խաղաքարտ և սպառնալիք: Իսրայելը նաև պնդում է, որ իրանական հազարավոր ԱԹՍ֊ներ կարելի է գտնել Մերձավոր Արևելքում Իրանի դաշնակիցների պահուստներում։ Թուրքական մեդիան էլ իրանական անօդաչուների մասին խոսելիս ամեն կերպ ստորադասում է դրանց հզորությունն ու հիշեցնում թուրքական ԱԹՍ֊ների «հաջողության» օրինակները։ Ինչպես ամեն քայլափոխին՝ բերում են Արցախում արածի օրինակը: Թեև ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի ռազմարդյունաբերական հնարավորությունները սահմանափակ են, տեղեկություններ կան, որ այդ երկիրն անօդաչուների արտադրության ոլորտում օգնություն է ստանում Մոսկվայից ու Պեկինից: Իրանի զինված ուժերի հրամանատարը Տաջիկստանում մասնակցել է գործարանի բացմանը, նշել է, որ սեփական կարիքները բավարարելուց բացի Իրանն ի վիճակի է ռազմական տեխնիկա տրամադրել բարեկամներին և նպաստել անվտանգային միջավայրն ամպրապնդելու գործընթացին։
Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը և Տաջիկստանն անկախացավ, Իրան-Տաջիկստան հարաբերությունները սկսեցին թափ հավաքել: Եվս մեկ գործոն էլ Աֆղանստանն է։ Իրանը և Տաջիկստանն ունեն բավական երկար սահման Աֆղանստանի հետ, որը բացի ներքին անկայունությունից, սունի մեծամասնությամբ երկիր է: Իրանում և Տաջիկստանում շիա մուսուլմաններ են: Տաջիկստանն ունի Իրանի կարիքը՝ ռազմական հնարավորությունները զարգացնելու համար: Հատկապես հաշվի առնելով Աֆղանստանում Տալիբանի իշխանությունը: Եվ իհարկե՝ Իրանը ձգտում է ամրացնել դիրքերը և պահպանել տարածաշրջանային առանցքային խաղացողի իր դերը։ Նանե Մանուկյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |