Քոչարյան-Ալիեւ հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում կլինի հերթականը, սակայն ոչ վերջինը

«Ճեղքման», «հնարավորությունների պատուհանի», «առաջընթացի» մասին բոլոր հայտարարույունները զուտ դիվանագիտական բանաձեւ են հանդիսանում

Որքան մոտենում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում, այնքան ավելի է «ակտիվանում» մթնոլորտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Նախագահները պետք է հանդիպեն հունիսի 9-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Վերջին շաբաթվա ընթացքում միայն ծույլը Հայաստանում կամ Ադրբեջանում կանխատեսումներ չի արել հանդիպման արդյունքի վերաբերյալ: Ընդ որում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առույգ հայտարարություններն այն մասին, որ «երջանկությունը մոտ է», ավելի շուտ նախատեսված են հանրության, այլ ոչ թե բանակցային գործընթացի մասնակիցների համար:
PanARMENIAN.Net - Եթե ընդունենք, որ ադրբեջանական կողմի եւ միջնորդների հայտարարությունները որոշ չափով համընկնում են, այսինքն «Հայաստանին առաջարկվում է ազատել տարածքները, այդ թվում Լաչինն ու Քելբաջարը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հաստատելու մասին անհասկանալի խոստման փոխարեն», ապա Սանկտ-Պետերբուրգում համաձայնություն չի գրանցվի: Հայաստանի ոչ մի նախագահ նման պայմանների հետ չի համաձայնվի, չնայած ինչպես համանախագահների, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում շահագրգռված բոլոր ուժերի ճնշմանը: Իսկ դրանք քիչ չեն: Սակայն մեծ հաշվով, Ադրբեջանի վրա ճնշման լծակներն ավելի շատ են, քան Հայաստանի վրա: Հայաստանի վրա կարելի ճնշում գործադրել սպառնալով շրջափակմամբ, պատերազմով եւ հումանիտար օգնության տրամադրման դադարեցմամբ: Ճիշտ է, բարդ կլինի, սակայն ոչ ավելի, քան 1991-1993 թթ: Իսկ Ադրբեջանի հարցը մի քիչ ավելի բարդ է: Բաքուն չպետք է մոռանա, որ գոյություն ունի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, որն անցնում է Թուրքիայի բոլոր անկայուն շրջաններով: Եւ գործը միայն խողովակի մեջ չէ: Արդբեջանի էներգետիկ նախագծերը կանգ կառնեն, քանի որ Բաքվի ունեցած միջոցները չեն բավարարի: Երկրում, որը, ըստ Ալիեւ-կրտսերի, «լողում է նավթում», արժեզրկումը կազմում է 20 տոկոս եւ աճում է: Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է $1, 987 մլրդ-ի: Թուրքիայի վրա էլ հույս դնել պետք չէ, քանի որ նրա արտաքին պարտքը կազմում է $200 մլրդ: Ճիշտ է, թե Բաքուն, թե Անկարան չեն խնայի ոչինչ Հայաստանի շրջափակման համար:

Սակայն այս բոլորը մանրուքներ են: Առավել կարեւոր է կարգավորման ծրագիրը, որի մանրամասները կամա թե ակամա բացահայտում են միջնորդները, այդպիսով կանխելով կարգավորման արդյունքները: Վերլուծաբան Անդրեյ Արեշեւի կարծիքով, ներկա ծրագիրը փաստորեն նոր պատերազմի սկիզբ է դնում: Առաջարկությունների էությունը հետեւյալն է. սկզբում ստորագրվում է խաղաղ պայմանագիր, որը կբացառի ուժի կիրառումը եւ միջազգային պատճամիջոցներ կնախատեսի դրա կիրառման դեպքում: Երկրորդ փուլում ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը դուրս են գալիս իրենց վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտուց (ԼՂՀ շրջապատող յոթ շրջաններ): Քննարկվում է միայն Լաչինի եւ Քելբաջարի շրջանների կարգավիճակի հարցը, որոնք Հայաստանն անմիջապես կապում են Ղարաբաղին: Ենթադրվում է, որ բուֆերային գոտու ապառազմականացումցի հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր, վերադարձվում են գաղթականներն եւ վերաբնակիչները: Եւ հետո, 15-20 տարի անց Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմաններում համաժողովրդական հանրաքվե է անցկացվում, որն էլ որոշում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Հասկանալի է, որ ոչ ոք Հայաստանում եւ ԼՂՀ-ում նման ծրագրի չի համաձայնվի: Միջնորդներն իրենք էլ հասկանում են, թե որքան անիրականանալի է այս ծրագիրը: Սակայն փորձաքարն արդեն դրված է. համանախագահները իբր խոսել են տարածքների վերադարձի մասին, եւ սպասում են Հայաստանի եւ ԼՂՀ-ի հանրության վերաբերմունքին, որը չսպասեցրեց: Այստեղ, ի տարբերություն Ադրբեջանի, ազգի համար ճակատագրական հարցերում լսում են ժողովրդին:

Գոյություն ունի հակամարտության կարգավորումը արգելակող եւս մեկ կողմ` բանակցություններին ԼՂՀ ներկայացուցչի բացակայութունը: Այդ մասին բազմաթիվ անգամներ խոսվել ու գրվել է, սակայն ոչ ԵԱՀԿ ՄԽ-ն, ոչ հակամարտության կողմերը չեն պատրաստվում ԼՂՀ-ին մասնակից դարձնել գործընթացին: «Բանակցությունների ներկայիս ձեւաչափը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար առաջնակարգ է ԼՂՀ կարգավիճակի որոշումը: Միայն դրանից հետո է հնարավոր խոսել բանակցությունների շարունակության մասին»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպումից հետո:
Այնպես որ, «ճեղքման», «հնարավորությունների պատուհանի», «առաջընթացի» մասին բոլոր հայտարարույունները զուտ դիվանագիտական բանաձեւ են հանդիսանում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---