Յուրի Բաշմետի «Մոսկվայի մենակատարները» եւ հայ-ճապոնական աբստրակցիոնիզմըՀունիսի 1-7-ը Հայաստանի մշակութային միջոցառումների ակնարկ Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի զբոսայգիներում եւ պուրակներում հասարակական գործիչները երեխաների մասնակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացրել: Երեխաները Հայաստանի դրոշի գույներով արհեստական ծառ են պատրաստել, երգել, պարել, նկարել ասֆալտին եւ դպրոցական սեղաններին, եւ այս ամենը բացի ավանդական խաղերից եւ երգերից: 9 հունիսի 2009 PanARMENIAN.Net - Հունիսի առաջին օրերին Երեւանում սկսվել է Բուլղարիայի Մշակույթի տարին: Ամբողջ շաբաթ Երեւանում ելույթ են ունեցել ազգային եւ դասական համույթներ: Բուլղարիայի Մշակույթի տարվա հանդիսավոր բացման արարողության ժամանակ Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ Իվան Տոկաջեւն առաջարկել է շարունակել երկու երկրների միջեւ համագործակցությունը պատմահնագիտական հուշարձանների վերականգնման եւ զբոսաշրջության ոլորըում: Տոկաջեւը նշել է, որ Բուլղարիան պատրաստ է Հայաստանին փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել, որը բուլղարական մասնագետները ձեռք են բերել` համագործակցելով իտալական եւ ֆրանսիական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են պատմահնագիտական հուշարձանների վերականգնման եւ զբոսաշրջության զարգացման հարցերով: Երեխաների պաշտպանության միջազգային օրը անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, որն անցյալ տարի նշել էր իր 80-ամյա հոբելյանը, ելույթ է ունեցել Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը Ջիվան Գասպարյան դպրոցի սաներից մեկի` Ջիվան Գասպարյան-կրտսեր թոռան հետ: Այս շաբաթ PanARMENIAN.Net ին հաջողվել է կապ հաստատել Անջելինա Ջոլիի մենեջերի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, Անջելինա Ջոլին մտադրություն է հայտնել երեխա որդեգրել Հայաստանից` որդեգրման համեմատաբար հեշտ գործընթացի պատճառով: Մենեջերի խոսքերով, այդ հարցի շուրջ դեռ ոչ մի նոր տեղեկատվություն չկա: Հունիսի 4-ին Երեւանում «ՆՓԱԿ» փորձարակական արվեստի կենտրոնում բացվել է ճապոնացի եւ հայ աբստրակցիոնիստների ցուցահանդեսը: «Անցումային հիպոթեզ» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են Ճապոնիայի եւ Հայաստանի 24 նկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսի կազմակերպիչները` Հայկ Այթայանը եւ Մակի Կիկիկոն ցուցահանդեսի օգնությամբ փորձել են երկխոսություն ստեղծել Ճապոնիայում պահանջարկ ունեցող եւ Հայաստանում դժվար ընկալվող աբստրակցիոնիզմի միջեւ: Անցյալ շաբաթ տեղի է ունեցել «Ջոն Կիրակոսյան: Պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքների մոտ» գրքի շնորհանդեսը, կազմվել եւ խմբագրվել է գիտնականի որդու` Արման Կիրակոսյանի կողմից: Գիտնականի եւ հասարակական գործչի 80-ամյա հոբելյանին նվիրված գիրքն իր մեջ պարունակում է փաստաթղթեր, անձնական նամակներ եւ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման մասին հեղինակի հիշողություններ: Պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի խոսքերով, գրքի կարեւորությունը ոչ միայն Ջոն Կիրակոսյանի գործունեության եւ մտքերի պատկերացման մեջ է, այլ նաեւ այդ ժամանակի ոգու եւ իրադարձությունների նկարագրման մեջ: 2 ամիս առաջ Երեւանում Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի է ունեցել «Արեւի հետքերով» մանկական հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը, որը նվիրված է շրջակա միջավայրի խնդիրներին, եւ գրվել ու նկարազարդվել է Հայաստանի տարբեր մարզերի երեխաների կողմից: Պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը խոստացել է մոտ ժամանակները ներկայացնել նաեւ գրքի գերմաներեն թարգմանությունը, որը կօգնի գերմանացի երեխաներին ծանոթանալ հայ երեխաների ստեղծագործության հետ, ինչպես նաեւ գերմաներեն լեզվի ուսումնասիրման նյութ հանդիսանալ: Եվ ահա հունիսի 5-ին դեսպանը պահեց իր խոստումը եւ ներկայացրեց «Արեւի հետքերով» գրքի գերմաներեն տարբերակը: Նույն օրը Հայաստանի գրողների տանը տեղի է ունեցել գերմանացի նկարիչների ծաղրանկարային կոմիքսների ցուցահանդսեի բացումը: Լինելով բավական հայտնի արեւմուտքում թերթային ժանրում, կոմիքսների ծաղրանկարային ժանրը տարօրինակ կերպով Հայաստանում այդքան հայտնի չէ: Չնայած, դատելով ցուցահանդեսի այցելուների հետաքրքրությունից, կարելի է հետեւություն անել, որ ցանկության դեպքում կարելի է Հայաստանում զարգացնել այդ ժանրը: Հունիսի առաջին ուրբաթն ավարտվել է արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի շաբաթի բացումով, որը ներկայացվել է ֆիլմերի ցուցադրման շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում: Բացումը տեղի է ունեցել «The Club» ակումբում մի քանի կարճամետրաժ անիմացիոն եւ խաղարկային ֆիլմերի ցուցադրմամբ, որոնք նվիրվել են արգենտինական տանգոյին: Կազմակերպվել է նաեւ բազային պարային շարժումների վիդեոմրցույթ: Երեւանում մշակութային շաբաթն ավարտվել է հայտնի ալտիստ Յուրի Բաշմետի եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի ելույթով: Երաժիշտները համերգ են ունեցել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, որի ժամանակ հնչել են Գրիգի, Բախի, Չայկովսկու եւ Բախի ստեծագործությունները: Անահիտ Մինասյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |