Երեւանը չպետք է որեւէ բան ստորագրի` ելնելով Հայաստանի ու ԼՂՀ-ի ֆիզիկական գոյության նկատառումներից

Ստեփանակերտին չվերահսկող Երեւանը, համաշխարհային հանրության աչքերում կորցնում է բանակցելու բարոյական իրավունքը եւ նրա, որպես բանակցող կողմի քաղաքական իրավասությունն այդ դեպքում զրոյին է հավասարվում:

Մադրիդյան սկզբունքների հրապարակումը, որոնց մասին այդքան խոսում էին, վերջապես իրականություն դարձավ: Որ դրանք անընդունելի կլինեն ԼՂՀ-ի ու Հայաստանի համար, գրեթե ոչ ոք չէր կասկածում, սակայն հիմնարար համաձայնության որոշ դրույթներ, որը կարող է արդեն այս տարի ստորագրվել, իրական մտահոգություն, նույնիսկ մտավախություն են առաջացնում: Փորձենք բացատրել, թե ինչով է սպառնում ԼՂՀ-ին ու ՀՀ-ին այդ սկզբունքների հիման վրա համաձայնագրի կնքումը, որպես աքսիոմ ընդունենք հետեւյալ փաստը` Երեւանը չպետք է որեւէ բան ստորագրի` ելնելով Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգության ու ֆիզիկական գոյության նկատառումներից: Սակայն ըստ հերթականության:

PanARMENIAN.Net - Առաջին վտանգը, բնականաբար, բխում է նրանից, որ «հարկավոր է վերադարձնել» տարածքները, որոնք իրականում կազմում են անվտանգության գոտին ռազմական եւ ռազմավարական առումով: Փաստացի սահմանը ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ անցնում է հենց այդ շրջանների սահմանով, ներառյալ պաշտպանական կառույցները: Եվ եթե մեզ ստիպեն վերադարձնել հինգ շրջանները, ապա, առաջինը, այդ կառույցները կհայտնվեն ադրբեջանական բանակի վերահսկողության տակ, որն էլ հեշտությամբ կձեռնարկի այն բլից-կրիգը, որի մասին այդքան սիրում են խոսել Բաքվում: Ավելին, Լեռնայինն Ղարաբաղն արդեն չի կարողանա պաշտպանության նման համակարգ ստեղծել` դա նրան թույլ չեն տա, միջոցներ էլ Ստեփանակերտն արդեն չի ունենա: Ճիշտ է, հիմնարար սկզբունքներում մշուշոտ ասվում է Հայաստանի հետ ցամաքային կապի անհրաժեշտության մասին, սակայն դա այնքան անիրական է, որ խոսելն ավելորդ է` այսպես կոչված միջանցքը անհապաղ կբնակեցվի ադրբեջանցիներով, իսկ ԼՂՀ-ից դեպի Հայաստան անվտանգ ճանապարհի մասին միայն երազել հնարավոր կլինի:

Հենց այստեղ է պարունակվում նաեւ երկրորդ վտանգը` մշտական բնակության վայրեր ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձը: Մինչ 1988թ. ԼՂՀ-ում բնակվում էր շուրջ 40-50 հազար ադրբեջանցի եւ 120 հազար հայ: Վերադարձի մեխանիզմի գործարկման դեպքում հարաբերակցությունը կփոխվի հակառակ կողմը եւ դա լավագույն դեպքում: Կա ժողովրդագրական իրավիճակի փոփոխման փորձված մեթոդ` բանտերից դուրս են թողնում քրեական հանցագործներին` պարտադրելով բնակվել այնտեղ, որտեղ կասեն իշխանությունները: Այդպես եղավ Կիպրոսում 1975թ., երբ Թուրքիան բանտերից ազատ արձակեց 25 հազար քրեական հանցագործների, բնակեցնելով նրանց կղզու օկուպացված հյուսիսային մասում: Նույն կերպ վարվեց Բաքուն, երբ բանտերից ազատված հանցագործները 1988-ին գնացին հայերին սպանելու եւ կոտորելու: Նույնն է սպասում նաեւ Լեռնային Ղարաբաղին: Ավելին, «ազատ կամքի արտահայտման» եթերային խոստումը կհանգեցնի հենց այն արդյունքին, որին սպասում է Ադրբեջանը` հայերը փոքրամասնություն կդառնան:

Այնուհետեւ. Սկզբունքներում ասվում է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների տեղակայման մասին: Թե ինչպես են «խաղաղապահները» պահպանում խաղաղությունը, մենք չափազանց լավ գիտենք բալկանյան օրինակով:

Եթե նախնական ամփոփում կատարենք, ապա իրավիճակը հետեւեյալն է: Ստեփանակերտը ձախողում է համաշխարհային ու եվրապական հանրության բոլոր ջանքերը եւ այդ պատճառով հայտնվում է լիակատար մեկուսացման մեջ, ներառելով այդ շրջանակի մեջ նաեւ Հայաստանին, ինչը մի շարք ընդդիմադիր ուժերի համապատասխան քարոզոչության դեպքում կառաջացնի հանրության պառակտում` դավաճանների ու չափավոր հայրենասերների, որ կմիանան արմատականներին: Նման իրավիճակը շատ է թուլացնում Հայաստանի դիրքերն ինչպես Հայաստանում, այնպես էլ բանակցային գործընթացում: Ստեփանակերտին չվերահսկող Երեւանը, համաշխարհային հանրության աչքերում կորցնում է բանակցելու բարոյական իրավունքը եւ քաղաքական իրավասությունը որպես բանակցող կողմի այդ դեպքում զրոյին է հավասարվում: Նաեւ Հայաստանի համար չափազանց խնդրահարույց է դառնում Արցախի ժողովրդի անվտանգության ռազմական երաշխավորումը քաղաքական-իրավական տեսակետից: Թեեւ անշուշտ, կարելի է թքել համաշխարհային հանրության կարծիքի վրա, ինչն էլ կարվի վերջին պահին: Փոխարենը Բաքվի դիրքերը, որը վարում է հստակ, պարզ ու միանշանակ քաղաքականություն, ունակ է հանդուրժել եւ «խաղաղ» լուծել ցանկացած հարց, համակրանք կառաջանցի անբարոյական Եվրոպայի ու ՌԴ-ի մոտ:

Եթե Հայաստանը ցանկացած խաղաղ պայմանագիր կնքի մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնց մասին մենք ամենաընդհանուր պատկերացումներն ունենք, եւ որոնք կարող են համահունչ լինել Ալիեւի հայտարարություններին, եւ եթե Ստեփանակերտը հրաժարվի կատարել այդ պայմանները, ապա առաջացնում է քաղաքական-իրավական մի իրավիճակ, երբ Բաքուն միանգամայն իրավունք կունենա ռազմական գործողություններ սկսել եւ «խաղաղության պարտադրել», իսկ Հայաստանը, հակառակը, պարտավորված լինելով ստորագրությամբ, իրավունք չի ունենա զորքեր մտցնել ԼՂՀ որպես անվտանգության երաշխավոր, քանի որ Ստեփանակերտը հրաժարվում է ստորագրել Հայաստանի կնքած պայմանագիրը, որին նա իրավունք էր տվել բանակցել իր փոխարեն:

Հայաստանը չպետք է որեւէ պայմանագիր կնքի, որտեղ հստակ չի նկարագրված ԼՂՀ կարգավիճակի որոշման գորոծղությունը, ԼՂՀ-ի ու Հայաստանի համար շահավետ պայմաններով, ինչը պետք է արվի որոշ ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման հետ միաժամանակ: Իսկ որոշ հողերի մասին Բաքուն լավ կանի ընդմիշտ մոռանա: Ինչ-որ մշուշոտ որոշումներ 5 կամ 10 տարի անց հանրաքվեի մասին չի կարելի ստորագրել երբեք: Պատմությունից մենք գիտենք, որ ժամանակին հաղթանակած Եվրոպայի ու ՌԴ-ի կողմից Օսմանյան Թուրքիան ստորագրեց քրիստոնյաների ու մասնավորապես հայերի համար սահմանադրական բարեփոխումներ կատարելու վերաբերյալ պարտավորությունները: Հենց պատմության փորձն հուշում է, որ հայերին վերաբերող միջազգային իրավական փաստաթղթերում չի կարելի զիջել ոչ մի կետով: Պատերազմները հենց այն պատճառով են տեղի ունենում, որ դիվանագիտական ճանապարհներով որոշ հարցեր չեն լուծվում: 1994թ. ի վեր մենք իրավունք ունենք պահանջել ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչումը` այն որոշ տարածքների դիմաց, որոնց կորուստը ռազմավարական վտանգ չի ներկայացնում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---