Մարինե Հակոբյան. Ճիշտ վերաբերմունքով կարող ենք փոխել մարդկանց ճակատագրերը

«Հաշմանդամների սոցիալական պաշտմանության մասին» ՀՀ օրենքն ապահովում է մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ ու հնարավորություններ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, որ ընդունվել է 1993 թվականի ապրիլի 14-ին, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների իրավական, տնտեսական ու կազամակերպական պաշտպանվածության դրույթներն ու հաշմանդամներին մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ եւ հնարավորություններ տրամադրելուն ուղղված պետական քաղաքականության հիմնական սկզբունքները։

PanARMENIAN.Net - Տվյալ օրենքի համաձայն անկախ հաշմանդամությունից (ֆիզիկական եւ մտավոր զարգացման խնդիրներով նույնպես), ՀՀ քաղաքացին իրավունք ունի կրթության հատուկ պայմանների, ընդ որում նախադպրոցականից մինչեւ բարձրագույնի մակարդակ։ Սակայն իրականում կրթության առանձնահատուկ պայմանների իրավունքն իրացվում է բացառապես հանրակրթական դպրոցներում, իսկ ներառական կրթության համակարգը գործում է միայն մի քանի դպրոցներում, այն էլ ոչ միշտ է համապատասխանում սահմանված պահանջներին։

«Անհրաժեշտ է մեկընդմիշտ հասկանալ, որ կրթության առանձհատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա չէ, որ հաշմանդամ է եւ յուրաքանչյուր հաշմանդամ երեխա չէ, որ կարիք ունի կրթության առանձհատուկ պայմանների։ Լսողության խնդիր ունեցողին կարելի է ապահովել լսողական սարքով եւ դրանով իսկ հնարավոր դարձնել նրա կրթության իրավունքի իրականացումն առանց առանձնահատուկ պայմանների»,- PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց անկախ փորձագետ Մարինե Հակոբյանը։

Նրա խոսքով, առանցքային խնդիրն այն է, որ Հայաստանում պետությունը սոցիալական օգնություն է տրամադրում եւ վերականգնողական ծրագրերում ընդգրկում հիմնականում հաշմանդամությունը ձեւակերպած անձանց, սակայն շատ հաճախ մտավոր եւ ֆիզիկական թերզարգացածությամբ անձինք չեն հաշվառվում որպես հաշմանդամներ։ «Մտավոր հետամնացությամբ անձինք կազմում են հասարակության ամնախոցելի շերտը եւ հերկ է, որ զննվեն պետության հոգածության եւ ուշադրության կենտրոնում, քանի որ հենց նրանցից են ամնից հաճախ խուսափում՝ նկատի չառնելով նրանց կարողություններն եւ շփոթելով հոգեկան շեղվածություններն ու հիվանդությունները մտավոր հետամնացության հետ։ Շատերն ուղղակի չեն հասկանում, որ բնությունը, մարդուն զրկելով մի հատկանիշից շնորհում է մեկ այլը։ Մեր խնդիրն է՝ վեր հանել հաշմանդամների զորեղ կողմերը»,- ընդգծեց փորձագետը։

2009 թվականին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ Մարինե Հակոբյանի անցկացրած ուսումնասիրությունը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների առկայության եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կար մի համապատասխանության վերաբերյալ, փորձագետի խոսքով, ցույց է տվել, որ միջին մասնագիտական հաստատոություններն ու քոլեջները կարող էին լինել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց կրթության իրավունքի իրացման լավագույն վայր։ Փորձագետն ուշադրություն հրավիրեց եւս մի կարեւորագույն խնդրի վրա, այն է՝ հաշմանդամները իբրեւ թե իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերությունների համար դառնում են ֆինանսական աղբյուր։ Եւ բնական է, որ նման կերպ աշխատող անձանց ու կազմակերպություններին ամենեւին ձեռնտու չէ հաշմանդամների մյուս քաղաքացիների հետ իրավահավասարությունը, ինչի արդյունքում էլ նրանք շատ հաճախ գռեհկորեն շահարկում են հաշմանդամների թերությունները՝ սեփական շահերն հետապնդելով։

Մարինե Հակոբյանը համոզված է, որ նույն անազնվությամբ կարող են առաջնորդվել նաեւ դպրոցների տնօրենները.«Ներառական կրթություն իրականցնողները հանրակրթական այլ դպրոցների համեմատությամբ ավելի մեծ ֆինանսավորում են ստանում։ Եւ հենց ավելի մեծ սուբսիդիայի ակնկալիքով դպրոցների տնօրենները շատ հաճախ աշակերտին սովորական պայմաններում սովորելու անընդունակ չեն համարում։ Այդ իսկ պատճառով հարեկ է յուրաքանչյուր նման դեպք ուսմնասիրել, եթե կարեւորում ենք իրական պատկերին տեղեկանալն ու համապատասխան միջոցներ ձեռնարկելը»։

Անթուլատրելի է առաջին հայացքից եզրակացության հանգել մարդու կարողությունների մասին՝ առաջնորդվելով նրա թերությունների առկայությամբ։ Եւ անգամ անտեղի է նշել, որ թերությունների ընդգծումը ուղղակիորեն հիվանդագին ընկալման է արժանանում այն ունեցող անձաց կողմից։ Մինչդեռ փորձագետն հավաստում է. «Ճիշտ վերափերմունքով կարող ենք փոխել մարդկանց ճակատագրերը»։

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---