Էրեբունի` պատմությունը շարունակվում է

Էրեբունի` պատմությունը շարունակվում է

Երեք տարվա ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի հնագետները պեղումներ են անցկացնում Վանի թագավորության հնագույն ամրոց Էրեբունիի տարածքում

Վանի թագավորության հնագույն ամրոց Էրեբունիի (մ.թ.ա. 782թ.) տարածքում պեղումները հանգամանքների բերումով անցկացվել են փուլ առ փուլ: Խորհրդային շրջանում վերջին հետազոտություններն այստեղ անցկացվել են 60-ականների վերջին: Հետագայում արդեն հետխորհրդային շրջանում (1990թթ.) դրանք շարունակվել են: Երեք տարվա ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի հնագետները հնագիտական պեղումներ են անցկացնում Վանի թագավորության հնագույն ամրոցի` Էրեբունիի տարածում: Պեղումները ֆինանսավորում են մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

PanARMENIAN.Net - «Մենք ամրոցի պատմությունը վերաստեղծելու նպատակ չունենք: Մենք փորձում ենք հասկանալ, բացահայտել այդ շրջանի կենցաղը: Էրեբունին միշտ ներկայացել է որպես մոնումենտալ շինություն: Այն, ինչ ուսումնասիրում ենք, վերաբերվում է Էրեբունիի առօրյա կյանքին: Դա ոլորտ է, որի վրա մինչև հիմա ուշադրություն չեն դարձրել»,- պատմում է ֆրանսիացի հնագետ Ֆրանսուա Ֆիշե դե Կլերֆոնտեն:

Ներկա պահին աշխատանքներ են տարվում Խալդի տաճարի մոտակայքում (Հայկի` Վանի թագավորության պանթեոնի գլխավոր աստծու տաճարը): Դա ոչ մեծ հողատարածք է, որը վերաբերվում է մեկ շրջանի, բայց հնարավոր է` տարբեր փոփոխությունների է ենթարկվել ժամանակային ոչ մեծ հատվածների ընթացքում: «Մենք ենթադրում ենք, որ սկզբից այդ տարածքն ավարտվել է դարպասներով: Դա լրացուցիչ մուտք է եղել, որը տարել է Խալդի տաճար: Այդ հողակտորի մասը սալարկված է եղել խճաքարով` դա յուրահատուկ մայթ է եղել, որը տարել է ենթադրվող դարպասների մոտ: «Մայթից» աջ հնագետները հայտնաբերել են ջրահեռացման համակարգ: Դեռ պետք է պարզել, թե որտեղից է սկիզբ առնում այդ դրենաժային համակարգը: Հետագայում դարպասների տեղում ամրոցի պատ են կառուցել, որը հիմա տեսնում ենք: Այդ տեղում ընդարձակ տարածք է եղել: Ըստ մեզ այն ծիսական նշանակություն է ունեցել: Մենք ցանկանում ենք հասկանալ այդ հողակտորի էվոլյուցիան»,- ասել է Կլերֆոնտենը:

Շատ հավանական է, որ դրենաժային համակարգը նշանակություն է ունեցել նաև ծիսական զոհաբերությունների ժամանակ: Նրա կողքին հայտնաբերվել է որմնախորշ, որտեղ եղել են զոհաբերվող կենդանիների ոսկորներ: Այս դեպքում` ոչխարի: Դեպի զոհասեղան են տանում մի քանի աստիճաններ: Սենյակի կենտրոնում եղել է օջախ: Շինությունն իրենից մի ծածկ է ներկայացրել` հենված մեկ կենտրոնական սյան վրա:

Սրբավայրից հետո նկատվում են «լքված» շերտեր, որոնք վկայում են այն մասին, որ այդ տարածքը ժամանակին անձեռնմխելի է եղել: Բայց արդեն ավելի ուշ շրջանում նկատվում են հետուրարտական շերտեր:

«Մենք փորձում ենք խճանկար հավաքել անցյալի պատկերը վերականգնելու համար, - ասել է Ֆրանսուա Ֆիշեն:- Պեղումներն անցկացվում են շատ մանրակրկիտ: Վերլուծության է ենթարկվում յուրաքանչյուր արտեֆակտ: Ապագայում մենք կշարունակենք մեր ուսումնասիրությունները»:

Գայանե Վասիլյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---