Շաբաթվա ամփոփում. ԱՄՆ-ն` հաշտվողի դերում

ԱՄՆ-ն, կարծես, արդեն հաշտվել է նրա հետ, որ ԼՂՀ-ն եղել է և կլինի, որ Ադրբեջանում ընտրությունները կընթանան այնպես, ինչպես միշտ, իսկ Հայաստանը կփորձի չփչացնել իր հարաբերությունները ԱՄՆ և ՌԴ հետ

Անցյալ շաբաթ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասն ընդգրկող տարածաշրջանում տեղի ունեցան դեպքեր,որոնք որոշ չափով կորոշեն նրա ապագան առաջիկա 10-15 տարում: Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, և դա կարելի է համարել գլխավոր իրադարձությունը: Հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո ԱՄՆ-ն և ԵՄ որոշ երկրներ իսկույն հայտարարեցին, որ Թուրքիան մոտենում է ԵՄ-ին և, ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով, Ամերիկան հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցություն օգտին:

PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմը հեռու չի գնացել Ջորջ Բուշից, որն ամբողջ ուժով աջակցում էր Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, չնայած նրան, որ Անկարայի քաղաքականությունը ԱՄՆ վերաբերյալ, մեղմ ասած, բոլորովին դաշնակցային չէ: Սակայն ստացվում է այնպես, որ ընտրություններն աշխարհի ցանկացած երկրում ԱՄՆ կողմից գնահատվում են որպես ժողովրդավարությանն ուղղված քայլ, նույնիսկ եթե դրանք հանգեցնում են ավտորիտար ռեժիմի ամրապնդմանը: Չէ որ հենց դա էլ տեղի ունեցավ Թուրքիայում: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլիի խոսքերով, Վաշինգտոնում կարծում են, որ տեղի ունեցած հանրաքվեն Թուրքիայի ժողովրդին հնարավորություն կտա բարձրաձայն խոսել իր ամուր ժողովրդավարության զարգացման մասին: Հասկանալի է, որ Քրոուլիի ասածը ոչ այլ ինչ է, քան ուղղակի փաստի արձանագրում, միայն խոսքեր: Կարելի է ենթադրել, որ հենց այդպես էլ կբնութագրվեն առաջիկա խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում: Իսկ այն, որ դրանք զուտ խոսքեր են, հաստատեց Ստամբուլը` փորձելով հայ լրագրողներին թույլ չտալ մասնակցել Հրանտ Դինքի հիմնադրամի կազմակերպած համաժողովին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեն խանգարի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դափնիները, և պետք է ասել, որ դա նրան դեռ հաջողվում է: Նա «Ազգի հայր» լինելուց, ճիշտ է, հեռու է, բայց շատ բան է արել Թուրքիան իսլամիստական երկրի վերածելու համար: Ուղղակի հետաքրքիր է` ինչպես կարող է ԵՄ անդամ լինել մի պետություն, որտեղ գործում են, ճիշտ է, դեռ ոչ բացահայտ, շարիաթի օրենքները: Հենց այդ օրենքները թույլ չտվեցին խաչ տեղադրել Աղթամարի Սուր Խաչ եկեղեցու գմբեթին: Գլխավորը, ինչ կատարվել է հանրաքվեում, ռազմական հեղաշրջման բացառումն է, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում 1960-ից ի վեր: Ի դեպ, վերջին անգամ, սահմանադրությունը փոխվել է 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո: Մի խոսքով, Արդարության և զարգացման կուսակցությունը պատրաստ է հերթական (կամ արտահերթ) համազգային ընտրությունների: Շաբաթվա վերջին Հարավային Կովկաս ժամանեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն: Տպավարություն է ստեղծվում, որ տարածաշրջանում անընդհատ ձգտում են հասնել ինչ-որ մեկի ետևից: Ռուսաստանի ակտիվացումը ստիպում է ԱՄՆ-ին նյարդայնանալ, եթե հաշվի առնել այն, որ վերջին ժամանակները Բարաք Օբամայի քաղաքականությունն անհասականալի է դառնում: Ինչ արժի միայն Հորդանանի արևմտյան ափին և Երուսաղեմում շինարարության արգելքը: Դրան ի պատասխան Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պայմանագիր կնքեց ՌԴ հետ սպառազինություն գնելու մասին: ԱՄՆ դիրքորոշումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում ավելի անհասկանալի է դառնում: Ակամայից հարց է ծագում` ինչ է ցանկանում ԱՄՆ-ն. խաղաղություն Մերձավոր Արևելքում (ինչն անհնար է), հաշտություն ՀԱՄԱՍ-ի հետ (որն անհավատալի է), թե այլ բան: Հասկանալի է, այդ ամենի ետևում թաքնված է Մերձավոր Արևելքում ազդեցությունը պահպանելու ցանկությունը, սակայն, Վաշինգտոնը հաշվի չի առել, որ քանի դեռ նա զբաղված էր իր բարեփոխումներով և համաշխարհային ճգնաժամով, իրողությունները փոխվել են: Ստիպել հաշտվել Իսրայելին և Պաղեստինին հիմա ավելի բարդ է, քան 30 տարի առաջ, քանի որ ՀԱՄԱՍ-ը սկսել է Գազայում ակտիվ և ապակառուցողական դեր խաղալ: Սա ահա ձեզ ազատ ընտրություններ և ժողովրդավարություն դեպքն է: Ափսոս, իրականությունն այսպիսին է, և սրա հետ չի ցանկցանում հաշվի նստել ԱՄՆ-ն, ինչը չի համապատասխանում աշխարհում և տարածաշրջանում ամերիկյան վարքագծի մոդելին:

Ինչ վերաբերվում է Թինա Քեյդենաուի այցելությանը, ապա այն, ամենայն հավանականությամբ ուղղված է ԵԱՀԿ ՄԽ աջակցությանը, քան որևէ այլ բանի: ԱՄՆ-ն, երևում է, արդեն հաշտվել է նրա հետ, որ ԼՂՀ-ն եղել է և կլինի, որ Ադրբեջանում ընտրությունները կընթանան այնպես, ինչպես միշտ են ընթացել, իսկ Հայաստանը կփորձի չփչացնել իր հարաբերությունները ԱՄՆ և ՌԴ հետ: Ստացվեց այնպես, որ Հարավային Կովկասում ներկա ստատուս քվոն իսկապես ձեռնտու է բոլորին: Մնում է բավարարվել եղածով:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---