Թուրքերը՝ Ստամբուլի առանց այդ էլ լուռ հայ համայնքը վիրավորելու և ստորացնելու համար դիմում են ամեն քայլի

Նամազի մատուցումը Անիում և եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը ավելի շուտ քաղաքական քայլեր են, քան հոգևոր.

Թուրքիային երբեք հնարավոր չէր մեղադրել սրբավայրերի հանդեպ բարոյականության և հարգանքի բացակայության մեջ: Սակայն այն, ինչ արեց Դևլեթ Բահչելին Անիի Մայր տաճարում, որևէ շրջանակներում չի տեղավորվում: Բահչելին վիրավորել է ոչ միայն քրիստոնյաներին, ինչին բոլորը վաղուց սովոր են՝ ճանաչելով նրան և նրա կուսակցության գաղափարախոսությունը, այլև իսլամը: Այս ֆոնի վրա, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը ծաղրի առարկա դարձավ և մարտահրավեր՝ ուղղված հայերին և հատկապես Ստամբուլի հայ համայնքին:

PanARMENIAN.Net - 60 հազար սեփական քաղաքացիներին, ըստ էության, դարձնելով պատանդ և առանց խոսքի իրավունքի երկրորդ կարգի քաղաքացի, թուրքերը ամեն ինչ անում են, որպեսզի վիրավորեն ու ստորացնեն առանց այդ էլ լուռ հայ համայնքին: Ընդ որում, սա արվում է ամենաբարձր մակարդակով և Հայրապետարանի ամբողջական թողտվությամբ , որը վաղուց կորցրել է քրիստոնեական արժեքները և զբաղված է միայն ցանկացած գնով գոյատևելու՝ նույնիսկ ազգային ինքնությանը կորցնելու գնով: Պետք է ասել, որ թուրքական պետությանը դա փայլուն հաջողվեց: Ոչ մի ուժ աշխարհում, լինեն դա Միացյալ Նահանգները կամ մարդու իրավունքների դատարանները, չի կարող կասեցնել քոչվորների բարբարոսությունները՝ քաղաքակրթության հպարտությունը կազմող պատմական հուշարձանների հանդեպ:

Դրա վառ օրինակը ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված 1631բանաձևն է, որը դատապարտում է Թուրքիային քրիստոնեական արժեքների և Կիպրոսի հյուսիսային հատվածում հուշարձանների ոչնչացման համար: «Մենք կոչ ենք անում Թուրքիային վերջ տալ Կիպրոսի հյուսիսային հատվածում քրիստոնեական տաճարներն ու վանքերը մզկիթների վերածելուն, հարգել կրոնական իրավունքները և ԵԱՀԿ կոմից ընդունված անդամ պետությունների որոշումները հոգևոր և մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ», - նշվում է բանաձևում: Եւ ի՞նչ: Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Կոնգրեսը թուրքական կողմի կարծիքը հաշվի չի առել է և միակողմանի բանաձև է ընդունել:

Ինչ էլ որ ասեն, և նամազի մատուցումը Անիում, և եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը ավելի շուտ քաղաքական քայլեր են, քան հոգևոր: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ քարոզարշավի ընթացքում վայել միջոցների կիրառումը հանգեցնում են պարտության, ապա պետք է ասել, որ Թուրքիայի քաղաքական գործիչները վայել միջոցների շահագործմամբ չեն տառապում: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայերին: Պետք չէ մոռանալ, որ հոկտեմբերի 10-ին լրանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող չարաբաստիկ արձանագրությունների ստորագրման մեկ տարին: Բոլոր քայլերը, որոնք կձեռնարկվեն հաջորդ շաբաթների ընթացքում նպատակաուղղված կլինեն թուրքական հասարակության այն մասի աչքերում, որը դեռ հույս ունի երկու երկրների միջև հարաբերությունների որոշակի բարելավմանը (կամ ձևացնում է, թե հույս ուներ) արձանագրությունները վարկաբեկելուն: Արտաքին գործերի նախարար` Ահմեդ Դավութօղլու խոսքերը պետք է որ ցրեն այս հարցում մնացած պատրանքները: Եվ բանը նրանում չէ, որ Անքարայի անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, փաստն այն է, որ ադրբեջանցիները `թյուրք են և ինչ էլ որ ասեն գերտերությունները, Անքարայի համար նրանք շատ ավելի կարևոր են դեր են խաղում, քան հայերը: Ինչպես բազմիցս նշել ենք, այս գործընթացը՝ Ցյուրիխում տեղի ունեցած արձանագրությունների ստորագրման արարողության հենց սկզբից, դատապարտված էր ձախողման: Արձանագրությունների ստորագրման գրեթե երեքժամյա ուշացումը Թուրքիայի պատճառով պետք է որ լարեր շահագրգռված բոլոր կողմերի ուշադրությունը: Սակայն դա դիտվել է, իբրև զուտ ընթացակարգային ուշացում, ինչը Թուրքիայի համար հետագա շահարկումների առիթ հանդիսացավ ՝ Ղարաբաղի և հայերի Ցեղասպանության հարցերի շուրջ:

Անրադառնալով Անիում տեղի ունեցած նամազին, պետք է ասել, որ Թուրքիայի ներկայիս քաղաքական գործիչները չունեն ոչ հավատք, ոչ էլ երկյուղ Աստծո առջև: Այլապես նրանք չէին ապականի սեփական հավատքի պատվիրանները և Ղուրանը` քրիստոնեական եկեղեցում կայացած սրբապիղծ նամազով: Այն փաստը, որ տաճարը քրիստոնեկան է կասկած չի հարուցում մի պարզ պատճառով` Մայր տաճարը վերափոխված չէ մզկիթի և նրա վրա կիսալուսին չկա: Կարճ ասած, Թուրքիան վարվել է նույն կերպ, ինչպես և Ստամբուլի Հայրապետարանը` առանց խաչի եկեղեցում պատարագ մատուցելով:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---