Ադրբեջանցիներն այդպես էլ չսովորեցին քաղաքակիրթ ձևով ներում հայցել

Ադրբեջանցիներն այդպես էլ չսովորեցին քաղաքակիրթ ձևով ներում հայցել

Ադրբեջանում աճում է անհավասարակշռված ազգայնամոլների սերունդը, որոնք չեն տիրապետում տարրական տեղեկատվությանն այն հողի մասին, որի հանդեպ պահանջներ են ներկայացնում

Թեհրանում մամուլի և լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդեսում տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը` դժբախտաբար Հայաստանի արևելյան հարևանը, չի փոխվել, և որ ադրբեջանցի լրագրողների առաքելությունը բոլորովին էլ օբյեկտիվ տեղեկատվության տարածումը չէ:

PanARMENIAN.Net - Ցավոք, ադրբեջանական պատվիրակության ոչ մի ներկայացուցիչ ներողություն չխնդրեց իր գործընկերոջ պահվածքի համար, որը բարբարոսաբար ներխուժեց հայկական տաղավար և վահանակից պոկեց Հայաստանի քարտեզը ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունից հետո: Եթե ադրբեջանցի լրագրողները, որոնք «ադրբեջանական հասարակության ընտիր խավն են» և առանցքային խաղացողներ են այդ երկրում հասարակական կարծիքի ձևավորման գործում, չեն կարող ճանաչել իրենց աշխատակցի մեղքը և ներողություն խնդրել նրա ոչ քաղաքակիրթ պահվածքի համար, ապա չարժե սպասել, որ ադրբեջանական ժողովուրդը երբևէ համարձակություն կունենա մեղա գալու հայերի ջարդերի համար, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում XX դարի ինչպես սկզբում, այնպես էլ վերջում: Եզրակացությունը մեկն է. ադրբեջանցիներն այդպես էլ չեն սովորել քաղաքակիրթ ձևով ներում հայցել, թեև ի՞նչ կարիք կա ներում խնդրելու, եթե խնդիրները կարելի է լուծել ուժի միջոցով:

Արդարացի կլինի նշել, որ միջադեպից մի քանի օր անց մեզ` Հայաստանը ներկայացնող լրագրողներիս մոտեցավ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը, որն առաջարկեց կոնտակտներ փոխանակել ապագայում հնարավոր համագործակցության համար: Արդյո՞ք այս գործողությունը կարող է ընկալվել որպես զղջման յուրօրինակ դրսևորում:

Վերը ասվածն ամրապնդում է միայն մեկ իրողություն. Ադրբեջանում մեր գործընկերները լրագրողի գրիչն են օգտագործում, որպեսզի յուղ լցնեն իրենց դիկտատորական ու ռասիստական ղեկավարության կրակին` այդ երկրի հասարակությանը խորապես մոլորեցնելով այն հաշվով, թե իրականում ինչ է տեղի ունեցել թեհրանյան ցուցահանդեսի ժամանակ: Փաստը մնում է փաստ. Ադրբեջանում աճում է անհավասարակշռված ազգայնամոլների սերունդը, որոնք չեն տիրապետում տարրական տեղեկատվությանն այն հողի մասին, որի հանդեպ պահանջներ են ներկայացնում:

Հ.Գ. Հայ լրագրողի այն հարցին, թե որտեղ է գտնվում «Մենք ենք` մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանը (որի լուսանկարի պատճառով էլ ադրբեջանական պատվիրակությունն աղմուկ բարձրացրեց), ադրբեջանցիները չկարողացան պատասխան գտնել և միայն լռելյայն թափահարեցին իրենց գլուխները: Եզրակացություններն ակնհայտ են:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---