Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն չգիտեն, թե ինչպես արդարացնեն իրենց պարտությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն չգիտեն, թե ինչպես արդարացնեն իրենց պարտությունը

Ադրբեջանցի լրագրողներն ավելի լավ է հաշտվեն և մտածեն իրենց պահվածքի մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները ոչ մի կերպ չեն հանգստանում և փորձում են համոզել ոչ այն է`իրենց ընթեցողներին, ոչ այն է` իրենք իրենց, որ հաղթող են դուրս եկել Իրանում կայացած մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնում տեղի ունեցած միջադեպում: Չափազանց հետաքրքիր է հետևել, թե որքան անհետևողական են ադրբեջանական ԶԼՄ-ները իրենց քոչվոր նախնիներից ժառանգած բարբարոս մեթոդներն արդարացնելու փորձերում:

PanARMENIAN.Net - Օրինակ, ադրբեջանցի լրագրողների ավանդույթ դարձած սովորությունը` իրենց մեղքն ուրիշի գլխին բարդելը: Նրանք, չգիտես ինչու, «մռոացել» են, որ առաջին օրվանից սպառնում էին թուրք գործընկերների հետ հրաժարվել ցուցահանդեսին մասնակցությունից, եթե «Մենք ենք, մեր սարերը» հայկական հուշարձանի լուսանկարը վերադարձվի հայկական տաղավար: Իրենց «մոռացկոտության» արդյունքում ադրբեջանցի «գործընկերները» ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող PanARMENIAN.Net ի թղթակից Եկատերինա Պողոսյանի և «Ազգ» օրաթերթի թղթակից Հասմիկ Հարությունյանի բոյկոտը, կապված կազմակերպիչների կողմից իրենց խոստումը չկատարելու հետ, անվանել են «հիմար որոշում»: Թեև ոչ ոք չի կասկածում, որ ադրբեջանական պատվիրակությունը լուսանկարը հայկական տաղավար վերադարձնելու դեպքում լուռ կշարունակեր իր մասնակցությունը, քանի որ, դատելով ադրբեջանական հրապարակումներից, «նմանօրինակ միջազգային մեդիա միջոցառմանը մասնակցելը, որտեղ հավաքվում են աշխարհի ավելի քան 50 երկրների ԶԼՄ-ներ, նրանց համար ավելի կարևոր է, քան իրենց սկզբունքները և առավել ևս, իրենց պետության շահերը: Իսկ ահա թուրքական պատվիրակության մասին խոսելու հարկ չկա, քանի որ դժվար թե հանուն «իրենց եղբայրների» թուրքերը փչացնեին հարաբերություններն իրանցի գործընկերների հետ:

Ուղղակի ծիծաղելի են ադրբեջանական ԶԼՄ-ների մեղադրանքներն այն մասին, որ հայկական կողմը «հրաժարվում է մրցել ադրբեջանական ԶԼՄ-ների» հետ, որոնք հաջողություններ են արձանագրում հայկական քարոզչական ստի բացահայտման գործում: Մրցակցությունը քաղաքակիրթ աշխարհի մեթոդ է, որն անհասանելի է մեր «հարևաններին»: Իսկ կարելի՞ է արդյոք գոյություն ունեցող խնդրի լուծման քաղաքակիրթ մեթոդներ համարել երկու աղջիկների հասցեին մի քանի տղամարդկանց ագրեսիվ և բավական պերճախոս հարձակումները, կամ ադրբեջանցի կին լրագրողների վիրավորանքները, որոնք «զգացմունքայնության» և ձայնային դիապազոնի հզորությամբ կարող են համեմատվել միայն շուկայի առևտրականների հետ: Միանշանակ՝ ոչ: Հազիվ թե «մրցակցություն» բնորոշման մեջ է մտնում վահանակից Հայաստանի պետական քարտեզը պոկելը: Դե ինչ, «պետք չէ մեղադրել հայելուն, եթե դեմքդ տգեղ է»:

Ադրբեջանական ԶԼՄ-ների ուշացած փորձերն իրենց արդարացնելու վերաբերյալ ոչ մի բանի չեն հանգեցնի: Նրանց բախտն ի սկզբանե չէր բերել նրանում, որ Եկատերինան և Հասմիկը չընկրկեցին և անձանտուր չեղան ադրբեջանցի գործընկերների ոչ քանակային գերազանցությանը, ոչ անտաշությանը:

Ցուցահանդեսում, Հայաստանը, ինչպես նաև այլ մասնակից երկրներ, ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրվել էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք` մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ որպես Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Հոկտեմբերի 26-ի առավոտյան PanARMENIAN.Net գործակալության և «Ազգ» օրաթերթի թղթակիցները, մոտենալով հայկական տաղավարին, հայտնաբերել են, որ «Մենք ենք` մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը նույնպես հեռացվել է վահանակից: Հաջորդ օրերի ընթացքում ցուցահանդես-փառատոնի կազմակերպիչները որևէ քայլեր չձեռնարկեցին, որպեսզի լուսանկարը վահանակին վերադարձնեն:

Հոկտեմբերի 28-ի առավոտյան PanARMENIAN.Net գործակալության և «Ազգ» օրաթերթի թղթակիցները որոշում ընդունեցին ցուցահանդեսը բոյկոտելու մասին: «Քանի որ իրանական կողմը չկատարեց իր խոստումը և «Մենք ենք` մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը չվերադարձրեց վահանակին, դրա փոխարեն փակցնելով Երևանի Հանրապետության Հրապարակի երգող շատրվանների լուսանկարը, մենք սկսում ենք ցուցահանդեսի բոյկոտը: Հայաստանի պատվիրակությունը հայտարարության տեքստը կտարածի ֆորումի բոլոր մասնակիցների միջև»,- ասել է Եկատերինա Պողոսյանը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---