// IP Marketing video - START// IP Marketing video - END
Կլուծվե՞ն արդյոք Սևանա լճի հիմնախնդիրները

Կլուծվե՞ն արդյոք Սևանա լճի հիմնախնդիրները

Լողափյնա հանգստի սիրահարների բախտը կբերի, քանի որ մի քանի տարի անց մենք կունենանք Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձր լեռնային լճերից մեկի` Սևանա լճի լրացուցիչ 250 կմ ափ

Սևանա լճի բնապահպանական խնդրի հետ, մասնավորապես, նրա ճահճացման հետ կապված, վերջին տարիներին իշխանությունների կողմից իրականացվում է հետևողական քաղաքականություն լճի մակարդակի բարձրացումն ապահովելու համար: Կառավարության պլանների համաձայն, 30 տարվա ընթացքում լճի մակարադակը կբարձրանա 6.5 մետրով և կկազմի 1903.5 մետր, ինչն անհրաժեշտ է լճի ինքնամաքրման բնական էկոլոգիական գործընթացների ապահովման համար:

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում երկրի նախագահը ծանոթացել է աշխատանքների ընթացքին` լճի մակարդակի բարձրացման հետևանքով Սևան-Լճաշեն ջրասույզ եղած ճանապարհահատվածի վերականգնմանը, ինչպես նաև ջրածածկ անտառից և թփուտներից հարակից տարածքները մաքրելու աշխատանքներին, և կոնկրետ հանձնարարականներ տվել: Մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ լճի խնդիրներին հատկացվել է 44 մլրդ դրամ, բայց թե ինչպես են ծախսվում այդ միջոցները և ընդունվում են արդյոք արդյունավետ որոշումներ, կասկած է հարուցում:

Այսպիսով, Սևանա լճի մակարդակի բարձրացումը հաշվի առնելով, մշակվում է ջրածածկ եղած ենթակառույցների վերականգնման գլոբալ ծրագիր, որոնց մակարդակը 195 մետրից ցածր չէ: Բայց Սևան-Լճաշեն ճանապարհահատվածի (2.5 կմ երկարություն) շինարարությանը հատկացվել է 960 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն այստեղ սկսվել են 2009-ին, սակայն 300 մլն դրամը չի ծախսվել լճի մակարդակի բարձրացման հետևանքով: Ճանապարհն ասֆալտապատվելու է 2011-ի ապրիլ-մայիսին և ծառայելու է 8-10 տարի, քանի դեռ չեն կառուցել նոր շրջանցող ճանապարհ: Չնայած նրան, որ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հավանություն չի տալիս այդ հատվածի վերականգնմանը, քանի որ ճանապարհը ժամանակավոր է և մի քանի տարի անց նրա մակարդակը բարձրացնելու կամ նոր կառուցելու անհրաժեշտություն կծագի, այնուամենայնիվ, նա վկայակոչել է ճանապարհային շինարարության ոլորտի մասնագետներին` ընդգծելով այն բարձրացնելու անհրաժեշտությունը, քանի որ հանձնաժողովը կանգնել է դրա` ջրի տակ անցնելու փաստի հետ: Այսօր ճանապարհն արդեն 2 մետրով բարձր է լճի մակարդակից (1902մ): 38 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի շինարարությունը կզբաղեցներ մի քանի տարի, իսկ 13 կմ երկարությամբ ճանապարհների ջրասույզ եղած հատվածն այդպես թողնելը նպատակահարմար չէր: Հետաքրքիր է նաև այն, որ շրջանցիկ ճանապարհի շինարարությանը խանգարում են հարակից մասնավոր հողերը, որոնց տերերի հետ պետք էր պայմանավորվել փոխհատուցման մասին: Միաժամանակ հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Սևան-Լճաշեն ճանապարհահատվածը ռազմավարական նշանակություն ունի, ուստի այն մի քանի տարով փակելը կխախտեր Սյունիքի և ԼՂՀ հետ ճանապարհային երթևեկությունը:

Լճի էկոլոգիան ապահովելու համար մեծ նշանակություն ունի մաքուր ջրի առկայությունը, հակառակ դեպքում բոլոր ծախսերն արդարացված չեն լինի: Այդ նպատակով ձեռք է բերվել 605 հազար եվրո արժողությամբ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, որն արդեն ձեռնամուխ է եղել հարակից ջրածածկ տարածքների մաքրմանը, բացի դրանից, ափին աշխատում է հայկական արտադրության սարքավորում: Եթե նախատեսում էին բարձրացնել ջրի մակարդակը, ապա բուսականությունից կարելի էր ավելի վաղ ազատվել: Խնդիրներ կան գազային և էլեկտրական հաղորդակցությունների հետ, ծայրահեղ վթարային վիճակում են գտնվում Արփա-Սևան թունելի 3.5 կմ և 30 կմ հատվածները, որը շահագործվել է 1981-ին: Դրա վերականգնման համար անհրաժեշտ է 11.5 մլրդ դրամ: Վերականգնման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա սեպտեմբերին և կավարտվեն 6 տարի անց, ինչը թույլ կտա 25-30 տարով խուսափել հնարավոր փլուզումներից:

Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ անհրաժեշտություն է առաջացել Սևանի ՀԷԿ-ի մոտ գտնվող ձկնապաշտպան կառույցի շինարարության մեջ:

Ստեղծվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհուրդը, որի կազմում ընդգրկվել են պետական մարմինների տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, և արդեն կայացել է նրա առաջին նիստը և քննարկվել է լճի խնդիրը: Պետության բարձրաստիճան պաշտոնյաները հուսով են, որ խորհրդի համակարգված աշխատանքը թույլ կտա լուծել Սևանա լճի հիմնախնդիրը, սակայն ակնառու են բազմաթիվ խոչընդոտներ, իսկ ահա լողափյնա հանգստի սիրահարների բախտը կբերի, քանի որ մի քանի տարի անց մենք կունենանք Եվրոպայի և Ասիայի ամենամեծ բարձր լեռնային լճերից մեկի` Սևանա լճի լրացուցիչ 250 կմ ափ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Սիրո հեղափոխության ամենահեղափոխական սերը
Ինչը ժպիտ պարգևեց վերջին օրերի դրամատիկ իրադարձություններում
Հանրային կյանքը՝ Փաշինյանի իշխանության 1 տարում
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Իրապես անկախ և անաչառ դատական համակարգ ունենալն անհրաժեշտություն է

Փաշինյան. Իրապես անկախ և անաչառ դատական համակարգ ունենալն անհրաժեշտություն է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների

 Բաժնի այլ նյութերը
Ընթրիքը՝ երկնքում Երևանում կբացվի «օդում ճախրող» ռեստորան
Ծերացող ազգի «բեռը» Քանի հոգի է աշխատում 1 թոշակառուի թոշակի համար