Կառավարության կողմից իրականացված աշխատանքները շոշափելի արդյունքներ կտան 2011-2012 թթ.

Համաձայն Համաշխարհային բանկի «Ներդրումներ սահմաններից դուրս 2010» վարկանիշի համաձայն, աշխարհի 87 երկրների շարքում Հայաստանում բիզնես սկսելու համար պահանջվում է 18 օր

Հայաստանը թևակոխել է Նոր տարի: Երկրի կառավարությունը 2011-ին նախատեսում է լուրջ բարեփոխումներ իրագործել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ այդ բարեփոխումները հաջողություն կունենա միայն հասարակության աջակցության և համատեղ ջանքերի շնորհիվ: «2010-ը բնութագրվեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։

PanARMENIAN.Net - Չնայած ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններին` մենք կարողացանք աճ արձանագրել տնտեսության մեջ, ամբողջությամբ կատարեցինք պետության սոցիալական արտավորությունները, նոր թափ հաղորդեցինք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին։ Շոշափելի են հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ներդրումների և արտահանման խրախուսման ոլորտներում։ 2010 թվականը բնութագրվեց նաև գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում նկատելի ձեռքբերումներով։ Նոր որակի հասավ էլեկտրոնային կառավարման համակարգը ու մեր երկրի քաղաքացիներին էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացը։ Չնայած գյուղատնտեսության ոլորտում գրանցված մտահոգիչ անկմանը` կառավարությանը հաջողվեց իրականացնել սերմնաբուծության զարգացմանն ուղղված ծրագիրը, սկիզբ դրվեց բուսասանիտարիայի ոլորտի բարեփոխումներին։ Համոզված եմ, որ 2011-2012 թվականներին մեր կատարած աշխատանքը կտա իր տեսանելի արդյունքը: 2011 թվականին մեկնարկում են լրջագույն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները։

Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն հասարակական լայն աջակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ միայն բարեփոխումների ճանապարհով կարող է իրականանալ ավելի լավ ու հզոր Հայաստան ունենալու մեր երազանքը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Այնուամենայնիվ, կան շատ չլուծված հարցեր, առաջին հերթին, դա վերաբերվում է երկրում բիզնես բացելու և վարելու հարցերին: Համաձայն Համաշխարհային բանկի «Ներդրումներ սահմաններից դուրս 2010» վարկանիշի, աշխարհի 87 երկրների շարքում Հայաստանում բիզնես սկսելու համար պահանջվում է 18 օր, իսկ հարևան Վրաստանն այդ վարկանիշի առաջատարն է` 4 օր, ինչի շնորհիվ շատ արտասահմանյան ներդրողներ նախապատվությունը տալիս են նրան: Պետք է նշել, որ նշված հետազոտությունների բոլոր ինդիկատորների համաձայն Վրաստանը լիովին բաց է արտասահմանյան կապիտալի համար և օտարերկրյա ընկերությունների վերաբերյալ ոչ մի սահմանափակում չունի:

ՀԲ ուսումնասիրությունը կենտրոնանում է չորս թեմատիկ հարցերի վրա` ներդրումների պարզության, բիզնես գործունեության մեկնարկի, հողեր ձեռք բերելու և բիզնեսի հետ կապված հարցերի լուծման վրա;

Իսկ ահա Թուրքիայում բիզնես վարելու համար պահանջվում է 8 օր, Բուլղարիայում` 20 օր, Հունաստանում` 22, Ռուսաստանում` 31, Լեհաստանում` 33: Բիզնես վարելու համար ընթացակարգերն ամենաշատը տևում են Անգոլայում (263 օր) և Հաիթիում (212 օր):

Հուսանք, որ կառավարության բարեփոխումներն իսկապես արդյունավետ կլինեն, և ներդրողներն ընտրություն կկատարեն Հայաստանի օգտին:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---