Հայաստանի իշխանությունները մտադիր են համառ կերպով աշխատել տնտեսության դիֆերսիֆիկացի և նրա աճն ապահովելու համար

2011-ին պարզ դարձավ, որ աշխարհն արդեն չի վերադառնա նախաճգնաժմյան մոդելին, սակայն նոր մոդելը դեռ չի պարզվել, և դա լուրջ մարտահրավեր է

Համաշխարհային տնտեսությունը հետճգնաժամային կենդանացման փուլից անցում է կատարում, դանդաղ, բայց բավական կայուն աճի փուլի ընթացիկ և հաջորդ տարիներին, ընդ որում համաշխարհային տնտեսական աճի գրեթե կեսը բաժին է ընկնում զարգացող երկրներին, նշվում է ՀԲ «Գլոբալ տնտեսական հեռանկարները 2011-ին» զեկույցում: ՀԲ գնահատականի համաձայն, համաշխարհային ՀՆԱ աճը, որը 2010-ին կազմել է 3.9 տոկոս, 2011-ին կկազմի 3.3 տոկոս, 2012-ին` 3.6 տոկոս: Սպասվում է, որ զարգացող երկրներում աճը կկազմի 7 տոկոս 2010-ին, 6 տոկոս` 2011-ին, 6.1 տոկոս` 2012-ին: Աճի տեմպերով դրանք հետագայում ևս առաջ են անցնելու բարձր եկամուտ ունեցող երկրներից, որոնցում աճը, կանխատեսումների համաձայն, կկազմի 2.8 տոկոս 2010-ին, 2.4 տոկոս` 2011-ին և 2.7 տոկոս` 2012-ին:

PanARMENIAN.Net - Ինչ վերաբերվում է Հայաստանին, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին նշել է. «2010 թվականին մենք դարձանք Հայաստանի տնտեսության որոշակի վերականգնման ականատեսները, ՀՆԱ-ի աճը կազմեց 2,4 տոկոս: Սակայն, հուսով ենք, որ բարեփոխումների և հարկաբյուջետային քաղաքականության ու պետպարտքի սպասարկման արդյունքում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման շնորհիվ և բարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2011-ին կհասնի 4-5 տոկոսի»: 2011-ին կտրուկ նվազելու է Հայաստանում պարենային ապրանքների գների միջին ցուցանիշը, և տարվա արդյունքներով գնաճը կազմելու է շուրջ 4-5 տոկոս: ՄԱԿ Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության (FAO) զեկույցի համապատախան Հայաստանը մտել է տասնյակ երկրների թվի մեջ, որտեղ 2010-ին գրանցվել է պարենային գների կտրուկ գնաճ:

2010 թվականի բարձր գնաճը ծանր հարված էր Հայաստանի բնակչության համար, քանի որ նրա տնտեսությունը հետխորհրդային տարածքում միշտ բնութագրվել է որպես ցածր գնաճով տնտեսություն, գտնում է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, վարկաֆինանսական ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ընթացիկ տարում ամեն ինչ պետք է արվի գնաճը նախանշված սահմաններում պահելու համար՝ 4±1,5%: ՀՀ տնտեսության հիմնական երկու բացասական երևույթները 2010թ. աննախադեպ գնաճն էր (9,4 տոկոս) և անկումը գյուղատնտեսության ոլորտում: Մեկը պայմանավորված է մյուսով, քանի որ անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով անկում գրանցվեց գյուղատնտեսության ոլորտում, հետևաբար աճեցին սննդամթերքի գները»-ասել է նա: Փորձագետը նշել է, որ բարձր գնաճին Հայաստանում նպաստեց գնաճը միջազգային շուկայում, մասնավորապես, ցորենի գնի աճը:

Այսպիսով, Հայաստանի տնտեսությունը դեռ շատ թույլ կողմեր ունի, ինչի մասին վկայում է 2010-ին գյուղատնտեսության ոլորտում անկումը և շինարարության ոլորտում կտրուկ անկումը`դրամային փոխանցումների ծավալի կրճատման հետևանքով: Հիմնական մարտահրավերը տվյալ պահին տնտեսության առավել թույլ ոլորտների խթանումն է, ինչը հնարավորություն կտա ավելացնել տնտեսական աճը մասնավոր հատվածի հաշվին:

2010-ի վերջին համաշխարհային տնտեսության դրության և2011-ի հեռանկարների մասին իր գնահատականում ԱՄՀ-ն երաշխավորում է երկրներին գալիք տարի շարունակել աշխատել իրենց տնտեսության վերահավասարակշռման վրա` ներառյալ կառուցվածքային միջոցները և փոխարժեքների շտկումները: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո 2011-ին պարզ դարձավ, որ աշխարհն արդեն չի վերադառնա նախաճգնաժամային տնտեսական մոդելին, սակայն նոր մոդելը դեռ չի պարզաբանվել, և դա լուրջ մարտահրավեր է: Այդ մասին, բացելով կառավարության նիստը, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և հավելել, որ 2011-ը լինելու է համառ աշխատանքի, տնտեսության վերականգնման և դիվերսիֆիկացիայի տարի:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը
2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. ՌԴ-ի հետ բեռնափոխադրումները կպահպանվեն

Փաշինյան. ՌԴ-ի հետ բեռնափոխադրումները կպահպանվեն ՌԴ-ում սահմանափակումների ռեժիմը չի ազդելու ՀՀ-ի վրա

 Բաժնի այլ նյութերը
Մնա տանը՝ կառաքեն Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում
Որքանով և ինչպես է վաճառվել «ԱրարատՑեմենտը» Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը