Հայաստանը սպասում է գազի սակագների հնարավոր աճին

Հավատա՞լ արդյոք կառավարության հավաստիացումներին

Հայաստանի բնակչությունը շունչը պահած սպասում է գազի սակագների հերթական ապրիլյան բարձրացմանը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը մեկնել է Մոսկվա`«Գազպրոմի» ղեկավարության հետ գազի սակագների հնարավոր փոփոխությունները քննարկելու համար:

PanARMENIAN.Net - Պետք է նշել է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) դեռ չի ներկայացրել ինչ-որ հայտ գազի սակագների բարձրացման վերաբերյալ, որի հետ կապված, 2011-ի ապրիլի 1-ից փոփոխություններ դեռ չեն լինելու: Այդ մասին փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ-ում հաղորդել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այդ փաստը հանձնաժողովը հիմնավորել է նրանով, որ ՀԾԿՀ կանոնակարգի և ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն նոր սակագները կարող են փոխվել միայն հանձնաժողովի հաստատումից մեկ ամիս անց: Այսպիսով, նրա խոսքերով, 2011-ի ապրիլի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմելու է հազար խմ-ի համար 180 դոլար: Հարցականի տակ է դրվում «Գազպրոմի» հայտարարությունը 2010-ի սեպտեմբերի սկզբին Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի հետ շուկայական գնագոյացմանն անցում կատարելու և 2011-ին այդ տարածաշրջանում գազի գնի ակնկալվող աճի մասին: ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցել ռուսական կողմի հետ հանրապետության համար գազի սակագները որոշելու համար: Նախօրեին կառավարական ժամի ընթացքում Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքի մասին հայտարարվելու է փետրվարի վերջին: «ՀՀ նախագահը հանձնարարություն է տվել բոլոր միջոցները ձեռնարկել երկրում էներգակիրների գնի բարձրացում թույլ չտալու համար»,- ասել է Մովսիսյանը:

«Կենտրոնական բանկը չի կարող ազդել առաջարկի արտաքին շոկերի վրա և մենք միշտ հայտնում ենք այդ մասին Հայաստանի բնակչությանը, ինչպես նաև հաղորդում ենք բանկի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որպեսզի կառավարվող գնաճը մնա մեր երկրի մակրոտնտեսական նվաճումներից մեկը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Նա նշել է, որ 2011թ. գնաճի բարձր մակարդակը կանխելու համար կձեռնարկվեն այն նույն քայլերը, ինչ 2010թ., այսինքն դրամավարկային քաղաքականության խստացում և ապադոլարայնացում:12-ամսյա գնաճը 2011թ. առաջին կիսամյակում կկազմի 9,5 տոկոս, առանց գազի սակագնի, որի գինը բարձրանալու է: Ըստ 2011թ. բյուջեի, գնաճը նախատեսված է 4±1,5% մակարդակի վրա:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են Լոնդոնի բորսայում տեղաբաշխել Հյուսիս-Հարավ գազատարի ակցիաների 25 տոկոսը, որի միջոցով ռուսական գազը Վրաստանի տարածքով մտնում է Հայաստան: «Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքը նախատեսված չէ: Խոսքը գնում է 25 տոկոսի մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք տարում»,- մեջբերում է ԶԼՄ-ն Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիին:

2010-ի հուլիսի 6-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը բացառում է Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը ռազմավարական օբյեկտների ցուցակից, որը կարող է ենթարկվել մասնավորեցման:

Հյուսիս-Հարավ գազատարի վաճառքի մասին Վրաստանի պլաններն առաջացրել են Հայաստանի անհանգստությունը, կապված նրա հետ, որ ռազմավարական կարևոր օբյեկտի բաժնետոմսերը կարող են անցնել Ադրբեջանի տնօրինությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել են շատ ԶԼՄ-ներ, այդ գազատարով հետաքրքրվում են նաև Ռուսաստանը, Հայաստանը և Ղազախստանը: Միակ սփոփիչ բանն այն է, որ էլեկտրաէներգիայի գներն ընթացիկ տարում չեն բարձրանալու, այնպես որ Հայաստանի բնակչությունը կարող է անցում կատարել ջերմության այդ աղբյուրի ակտիվ օգտագործմանը կամ հիշել «մութ տարիները»:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---