Սմարթֆոնները գնալով ավելի մեծ տարածում են ստանում հայերի շրջանում

Շատերն ընտրում են սմարթֆոնները, ելնելով նրանց գործառույթներից՝ մեծ ծավալի հիշողություն, բարձրորակ լուսանկարում, իսկ ծրագրային հնարավորություններն առանձնապես չեն հետաքրքրում

Սմարթֆոնները հայտնվեցին հայկական շուկայում երկու տարի առաջ և գործնականում գրեթե անմիջապես տարածում ստացան Հայաստանի բնակչության շրջանում: Օրինակ, ըստ 2010-ի արդյունքների «Օրանժը» վաճառել է շուրջ 550 iPhone սմարթֆոն, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ մոտ 1000 սմարթֆոն: «Օրանժի» վաճառքի գծով խորհրդատու Լաուրա Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ ամենից շատ վաճառվում են iPhone հեռախոսները. «Մեկ ամսվա ընթացքում մեր սպասարկման կենտրոնում վաճառում ենք 2 blackberry, 12 HTC և15 iPhone: Հատկապես iPhone 4-ի համար վերջին երեք ամսում հերթեր են գոյացել»: Ըստ Լաուրա Մկրտչյանի iPhone ցանկանում են գնել միայն բրենդի համար, իսկ HTC և Blackberry սմարթֆոնները նախընտրում են գործարարները:

PanARMENIAN.Net - ՎիվաՍելը վաճառում է թե' HTC, թե' Nokia սմարթֆոններ, ինչպես նաև սեփական բրենդի ՄՏՍ սմարթֆոններ: ՎիվաՍելի վաճառքի գծով պատասխանատու Արփինե Պարոնյանը տեղեկացրեց, որ ամսական 60% վաճառվում է HTC սմարֆոններ, իսկ 40% Nokia սմարթֆոններ. «Քանի որ HTC-ներն աշխատում են անդրոիդ համակարգով, ավելի հարմար են: Nokia սմարթֆոններն HTC-ների ֆոնի տակ 2-րդ պլան են մղվել: Հաճախորդը գալիս է պատրաստված, ուսումնասիրած. արդեն գիտի, ինչ հեռախոս պետք է գնի»:

«Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը տեղեկացրեց, որ ամենից շատ վաճառվում են Nokia N և C սերիայի հեռախոսները: Ամենամեծ քանակությամբ վաճառվել է nokia 5800 մոդելը, իսկ հիմա մեծ պահանջարկ ունեն symbian 3 համակարգով աշխատող C7, N8 սմարթֆոնները: Մեկ ամսվա ընթացքում Nokia-ն վաճառում է մոտ 100 N8 սմարթֆոն:

«Մարդիկ սմարթֆոն են ընտրում ֆունկցիաների` մեծ ծավալի հիշողության, լուսանկարելու բարձր որակի, հետո արդեն wi fi ինտերնետի համար, սակայն ոչ ծրագրային հնարավորությունների համար»,-ասում է Վազգեն Բախշեցյանը: «Օրանժի» վաճառքի գծով խորհրդատու Լաուրա Մկրտչյանն ասում է, որ աղջիկները նախընտրում են iPhone 3, քանի որ այն դիզայնով ավելի կանացի է, քան iPhone 4-ը. «Սմարթֆոն ընտրելիս հիմնականում ցանկանում են, որ տեսախցիկը լավ նկարի, զգայուն (touch) լինի, իսկ վերջում միայն Wi Fi ինտերնետին միանալու հնարավորություն ունենա»:

«Յունիքոմփ» ընկերությունը վաճառում է HTC և HP սմարթֆոններ: «Յունիքոմփ»-ի տնօրեն Արմեն Բալդրյանը տեղեկացրեց, որ վաճառքը բարձրանում է, երբ ստանում են HTC-ի նոր մոդելներ. «Մենք ամսական վաճառում ենք մոտ 50 HTC հեռախոս: Մարդիկ ավելի շատ նախընտրում են անդրոիդ համակարգով աշխատող սմարթֆոններ»: «Գնորդները նախընտրում են, որ էկրանը մեծ լինի, լավ որակով նկարի»,- ասում է «Յունիքոմփ»-ի սպասարկման աշխատակիցը:

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՏՏ ոլորտն առաջարկում է իր մեթոդները
Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները
 Ուշադրության կենտրոնում
Յիրիկյան. Ռոբոտաշինության զարգացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումները երկարաժամկետ արդյունք կտան

Յիրիկյան. Ռոբոտաշինության զարգացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումները երկարաժամկետ արդյունք կտան Ընդհանուր առմամբ, ռոբոտաշինության ոլորտի զարգացմանը ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է 2011-ից

 Բաժնի այլ նյութերը
Հայկական տնտեսության «սիլիկոնային» ապագան ՏՏ ոլորտի տպավորիչ արդյունքները՝ թվերով