Հենրի Մորգենթաու. Թուրքերը մահակներով ջարդում էին հայերի գլուխները՝ այսպես էր լուծվում հայկական հարցը

Հենրի Մորգենթաու. Թուրքերը մահակներով ջարդում էին հայերի գլուխները՝ այսպես էր լուծվում հայկական հարցը

«Մարդկանց en masse բռնագաղթի գաղափարն այսօր բուն գերմանական է: Այն զետեղված է պանգերմանական գրականության մեջ»,-գրել է ամերիկացի դիվանագետը

Հայոց ցեղասպանության մասին արխիվային փաստաթղթերը լույս են սփռում հրեշավոր կոտորածի ասպեկտների վրա: Վկայություններ կան այն մասին, որ կայզերական Գերմանիան ևս պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար: Հենց Գերմանիան երիտթուրքերին խաղաղ հայ բնակչության ոչնչացման ու բռնագաղթի գաղափարը տվեց՝ ներկայացնելով հայերին որպես Օսմանյան կայսրության «հինգերորդ շարասյուն», որը գործում է Ռուսաստանի օգտին: Այդ մասին գրում է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուն իր «Հայ ժողովրդի ողբերգությունը. Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում:

PanARMENIAN.Net - «Օսմանցիների հետնորդները հազիվ թե նմանվեն այն մարդկանցից որևէ մեկին, ում ես երբևէ ճանաչել եմ: Նրանք չեն ատում, չեն սիրում, չեն զգում որևէ մեկի հանդեպ թշնամանք կամ կապվածություն տևական ժամանակահատվածում: Նրանք միայն վախենում են: Եվ հասկանալի է, որ մյուսներին են վերագրում սեփական վարքագծի դրդապատճառները:

Դարեր շարունակ թուրքերը բարբարոսաբար են վերաբերվել հայերին ու ենթակա այլ ժողովրդներին: Նրանց մեթոդները միշտ դաժան են եղել, կոպիտ ու ոչ գիտական: Նրանք մահակներով էին ջարդում հայերի գլուխնեը՝ այս տհաճ համեմատությունը այն պարզունակ միջոցների հստակ պատկերն է, թե ինչպես էր լուծվում հայկական հարցը: Թուրքերը լավ էին հմտացած սպանությունների մեջ, սակայն սպանությունը նրանց կատարմամբ արվեստ չէր: 1915-16թթ. իրադարձությունները ցույց տվեցին նոր երևույթների առաջացումը: Հայտնվեց բռնագաղթի գաղափարը: Վերջին 5 դարերում թուրքերը քրիստոնյաներին ոչնչացնելու բազում միջոցներ էին հորինել, սակայն, նրանց մտքով չէր անցել, որ նրանց կարելի է դուրս հանել այն տներից, որտեղ ապրել են նրանց հայրերը, պապերն ու նախապապերը և արտաքսել անողոք անապատ: Որտե՞ղ ծնվեց այդ գաղափարը: Ծովակալ Ուզեդոմը, որը Թուրքիայում ՌԾՈւ գերմանական փորձագետներից էր, պատմեց ինձ, թե ինչպես են գերմանացիները նման խորհուրդ տվել թուրքերին: Սակայն, գլխավոր պահն այն է, որ «Մարդկանց en masse բռնագաղթի գաղափարն այսօր բուն գերմանական է: Այն զետեղված է պանգերմանական գրականության մեջ»,-գրել է ամերիկացի դիվանագետը…

Միևնույն ժամանակ, Գերմանիայի դեսպան բարոն ֆոն Վանգենհայմը 1915թ. մայիսի 31-ին գրել է.«…Էնվեր-փաշան մտադիր է, օգտվելով ռազմական դրությունից, նպատակ ունենալով խուսափել հայկական լրտեսությունից ու կանխելու համար հայերի զանգվածային ցույցերը, փակել հայկական դպրոցների, թերթրի մեծ մասը, արգելել փոստային հաղորդակցությունն ու բռնագաղթել բոլոր այն հայկական ընտանիքները, որոնք անթերի չեն: Նա շատ է խնդրում, որ մենք նրան չխանգարենք այդ հարցում: Անշուշտ, թուրքական միջոցները կրկին մեծ վրդովմունք կառաջացնեն մեր հանդեպ թշնամաբար տրամադրված ողջ աշխարհում, ինչպես նաև կօգտագործվեն մեր դեմ…Անշուշտ, միջոցները խիստ են հայ բնակչության հանդեպ: Սակայն, ես այն կարծիքի եմ, որ այդ միջոցները, գուցե, կարելի է մեղմել իրենց դրսևորմամբ, սակայն սկզբունքորեն չխոչընդոտել դրանց»:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---