Հայկական պետություններին անհրաժեշտ է նոր հայրենադարձություն

«Արաբական գարունը» լիովին կարող է դնել Մերձավոր Արևելքի հսկայական հայ համայնքի պահպանման հարցը

1946-ին խորհրդային կառավարությունը հայտարարել է հայերի հայրենադարձության մասին դեպի իրենց պատմական հայրենիք: Հազիվ թե Կոմկուսի կենտկոմի քաղբյուրում ինչ-որ մեկը, ներառյալ Իոսիֆ Ստալինը, չգիտեր, թե ինչու էր հայ ժողովուրդը ցրվել աշխարհով մեկ: Այնուամենայնիվ, ամեն ինչ արվել է, որպեսզի ցանկացողները վերադառնան և սկսեն կառուցել «լուսավոր կոմունիզմ»:

PanARMENIAN.Net - Իհարկե, մարդասիրությունն այստեղ բոլորովին կապ չունի՝ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակն աղետալի էր: Հայկական ԽՍՀ-ի բնակչությունը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կազմում էր ընդամենը 700 հազար մարդ, որոնցից պատերազմ էր գնացել 500 հոգի: Շուրջ 300 հազարը մահացել է մարտերում: Եվ ահա նման պայմաններում էլ որոշում է ընդունվել հայրենադարձության մասին: Հայրենադարձության առաջին ալիքը դեպի Հայաստան սկսվել է 1946-ին: Ճիշտ է, ավարտվել է այն ահաջող՝ վերադարձողներից շատերն արագ հետ են վերադարձել. չափազանց տարբեր էր այն աշխարհը, որտեղից եկել էին, իրենց տեսած աշխարհից: Հիմա մենք, թվում է, ականատես ենք դառնում հայրենադարձության նոր ալիքի՝ ավելի գիտակցված, տառապանքների միջով անցած և դրանից ավելի արժեքավոր դարձած:

Վերջերս տեղի ունեցած հայտարարությունը համշենահայերի 200 ընտանիքի՝ հայրենիք վերադառնալու մասին, բավական ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հայ հասարակության մեջ: Սկզբի համար ասենք, որ համշենահայերը մահմեդականացված հայեր են և մինչև հիմա ապրում են Քարադենիզ-Համշենում (Թուրքիա):Նրանցից շատերը մեկնել են Կենտրոնական Ասիայի երկրներ՝ պահպանելով, լեզուն, սովորույթները, ամեն ինչ, բացի հավատից: Պետք է ենթադրել, որ Հայաստան կամ Արցախ ժամանելուց հետո նրանք կրկին քրիստոնյաներ են դառնալու: Սակայն շատ հարցեր կան, և ամենաառաջինը՝ պետության վերաբերմունքը վերադառնալու նկատմամբ: Պետք չէ նաև մոռանալ, որ «արաբական գարունը» լիովին կարող է դնել Մերձավոր Արևելքի հսկայական հայկական համայնքի պահպանման հարցը: Ճիշտ է, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի հայերն ասում են, որ ոչ մի տեղ չեն պատրաստվում մեկնել, բայց իրականում կարելի է ասել, որ համարյա կեսմիլիոնանոց համանքը «նստած է ճամպրուկների վրա» և պատրաստվում է մեկնել Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Եվրոպա, ինչը լիովին հասկանալի է: Որպես օրինակ կարելի է բերել Լիբանանի հայերին, որոնք 1974-ի քաղաքացիական պատերազմից հետո մեկնել են ԱՄՆ և Կանադա, իսկ հատուկենտ մարդիկ՝ Երևան: Հենց Երևան, այլ ոչ թե Գյումրի կամ Վանաձոր:

Եթե հայկական պետությունը չսահմանափակվեր միանգամյա ակցիաներով, զորօրինակ «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում իսկապես Հայաստան եկողներ կան, բայց եթե հայրենադարձներին աջակցեին այնպես, ինչպես 1946-ին, հայրենադարձներն ավելի շատ կլինեին: Ամեն ինչ ավելի լուրջ է Արցախ վերադարձողների դեպքում: Այստեղ բնակվելու տեղ շատ կա, բայց «համաշխարհային հանրության առջև չարդարացված վախի» պատճառով ԼՂՀ իշխանությունները ոչ մեկին չեն ուղարկում ապրելու անվտանգության գոտում: Նման անհեռատեսությունը կարող է մոտ ապագայում թանկ արժենալ: Սակայն ամեն ինչ կորած չէ, ուղղակի նման քայլերի մասին չեն խոսում, դրանք կատարում են: Բոլորին է հայտնի. համաշխարհային հանրությունն ավելի հեշտ է հաշտվում արդեն տեղի ունեցած փաստի հետ, քան ինչ-որ բան կատարելու մտադրության: Հուսանք, որ ոչ համշենահայերը, որ ԼՂՀ իշխանությունները չեն փոշմանի: Այս առումով ավելորդ չէ հիշել Իսրայելի օրինակը, որն ընդունում է բոլոր հրեաներին՝ անկախ մաշկի գույնից և բնակեցնում այնտեղ, որտեղ հարկ է համարում: Մեր դեպքում մենք պետք է ընդունենք բոլոր հայերին անկախ նրանց հավատից:Ժողովրդագրական գործոնը կարող է որոշիչ դառնալ Ադրբեջանի հետ դիմակայությունում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---