Եվրոպական միրգը և բանջարեղենը մեծ պահանջարկ չունեն, իսկ ահա տեղականը կէժանանա ընթացիկ ամսում

Արդեն հունիսին Հայաստանում կնկատվի մրգերի և բանջարեղենի գների նվազում, որոնց ծավալներն ամբողջությամբ կբավարարեն ոչ միայն ներքին շուկան, այլ նաև կարտահանվեն

Հայաստանը, հետևելով Ռուսաստանի օրինակին, նույնպես արգելել է բանջարեղենի, մասնավորապես` վարունգի, լոլիկի, պղպեղի ներկրումը Եվրոպայից: Այդ մասին հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք ամեն տեսակի եվրոպական բանջարեղենի ներկրումն արգելելու մասին հայտարարեցինք` կապված որոշ եվրոպական երկրներում աղիքային վարակի

PanARMENIAN.Net - Նախարարի խոսքով, չնայած, որ ներկրման վրա արգելք է դրվել, Եվրոպայից Հայաստան բանջարեղեն չէր ներկրվել նաև նախկինում: Ուստի, ինչպես նշել է Սերգո Կարապետյանը, շուկայում դեֆիցիտ չի առաջանա, քանի որ բանջարեղենի տեղական արտադրողը բավական է ներքին պահանջարկի լիարժեք բավարարման համար:

Այլ իրավիճակ կարող է ստեղծվել Ռուսաստանում իրարանցման դեպքում: Մատակարարները պնդում են, որ տեսականին կարող է զգալիորեն կրճատվել, իսկ գները` բարձրանալ: Սակայն եթե իրարանցում չլինի, ապա գները նույնպես հազիվ թե կտրուկ բարձրանան, քանի որ համարյա ողջ տեսականին, որը ներկրվում է ԵՄ-ից, կարող է փոխարինվել հայրենական արտադրանքով և ոչ եվրոպական երկրներից ներկրումով: Նման երկրների թվում է նաև Հայաստանը:

Տարօրինակն այն է, որ սկսել են լուրեր պտտվել, որ Ռուսաստանն արգելք է դրել հայկական գյուղատնտեսական մթերքի ներկրման վրա: Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից: «Հայաստանը շարունակում է բանջարեղենի և պտղի արտահանումը ռուսաստանյան շուկա: Այս առումով արտահանողները անհանգստության առիթ չպետք է ունենան»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հունիսի 2-ին Ռուսաստանն ամբողջությամբ արգելեց Եվրամիությունից բանջարեղենի ներկրումը: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն արդեն նշել է այն պայմանները, որոնց դեպքում այդ արգելքը կվերանա: Առաջին հերթին Եվրոպան պետք է պարզի վարակի հարուցիչն ու տարածման պատճառները, վարակի տարածման ուղիները (օդ, ջուր, սնունդ), վարակի օջախները:

Հիվանդության դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում, Հոլանդիայում և Բրիտանիայում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---