Հայաստանում ակնկալում են գնաճի նվազում

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2011-ի հունիսին Հայաստանի սպառողական շուկայում 2010-ի նույն շրջանի համեմատ գրանցվել է գների աճ 8.5 տոկոսի չափով

«Գնանկումը, որը գրանցվել է ընթացիկ տարվա հունիսին, վկայում է, որ մենք վերադառնում ենք ՀՀ ԿԲ սահմանած գնաճի միջակայքին»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ին կառավարության արտագնա նիստում, որն անցել է Վայոց ձորի մարզում: Ըստ նրա, գների նվազումը 1,4 տոկոսով վկայում է այն մասին, որ Հայաստանում սկսվում է գների անկման շրջանը, որը կտևի ևս երկու ամիս (հուլիս-օգոստոս):

PanARMENIAN.Net - Իր կողմից Հայաստանի վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տվյալները, որոնց համաձայն սպառողական գների ինդեքսը Հայաստանում հունիսին մայիսի համեմատ կազմել է 98,6 տոկոս, ընդ որում տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը կազմել է 108, 5 տոկոս:

Ոլորտի հիմնական խնդիրներն են գյուղատնտեսական արտադրանքի մշակումը, աշխատատեղերի ստեղծումը, գործազրկության կրճատումը և սոցիալական պաշտպանության հարցերը: Գարնանային շրջանում բնական աղետների հասցրած վնասների չափը կազմել է 873 մլն դրամ: Այս ոլորտում 5 ամսում արտադրվել է 2441.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը կազմում է հանրապետության արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալի 0.9 տոկոսը: Մեծ մասը բաժին է ընկնում գինեգործությանը և հանքային ջրերի արտադրությանը, որոնց արտադրությունը հաշվետու շրջանում կրճատվել է նույն շրջանի համեմատ համապատասխանաբար 9.1 և 3.6 տոկսով:

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2011-ի հունիսին Հայաստանի սպառողական շուկայում 2010-ի նույն շրջանի համեմատ գրանցվել է գների աճ 8.5 տոկոսի չափով: Դա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների աճով (ոգելից խմիչքներ և ծխախոտ) 13.6 տոկոսով և ծառայությունների ոլորտում սակագների 2.8 տոկոս աճով: Միաժամանակ, նշված շրջանում ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են 2.9 տոկոսով: Ամսական կտրվածքով սպառողական գների ինդեքսը կրճատվել է 1.4 տոկոսով: Միաժամանակ, հաշվետու շրջանում պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքներ և ծխախոտ) կրճատվել են 2.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների ոլորտում սակագները բարձրացել են 0.1 տոկոսով:

Պետք է նշել է, որ մայրաքաղաքում հունիսին մայիսի համեմատ սպառողական գները կրճատվել են 1.2 տոկոսով, իսկ բոլոր հետազոտվող քաղաքներում սպառողական գները կրճատվել են 2.3-1.0 տոկոսով: Անկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արտաշատ քաղաքում:

Բացի դրանից, կառավարությունը ջանքեր է գործադրել հավաստիացնելու համար, որ կայունության տեսանկյունից Հայաստանի պետական պարտքը պրոբլեմատիկ չէ և դեռ չի ազդում տնտեսական աճի վրա: Հայաստանի կառավարությունը Վայոց Ձորում կայացած արտագնա նիստում հաստատել է «2012-2014թթ. Հայաստանի պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիրը», որի համաձայն Հայաստանի պետական պարտքը 2011ին կազմելու է 1.75 մլրդ դոլար, 2012-ին` 4 մլրդ դոլար, 2013-ին` 4.15 մլրդ դոլար, 2014-ին` 4.3 մլրդ դոլար:

Միաժամանակ երկրի կառավարությունը պետք է զգուշորեն մոտենա նոր վարկերի ներգրավմանը և ընթացիկ պետական պարտքի կառավարմանը, քանի որ նման փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, այն ամեն դեպքում զգայուն է: Պետք է նշել է, որ «կառավարության համեմատական հանգստությունը» բացատրվում է նրանով, որ այդ պարտքի մեծ մասը բաժին է ընկնում այն ծրագրերին, որոնք վարկավորվում են տնտեսության մեջ, և դրանք բավական հաջող են, իսկ դրա սպասարկման բեռն ընկնելու է ոչ թե հարկային եկամուտների վրա, այլ տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, որտեղ նույնպես առկա է դրական աճ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---