Դեռ որքա՞ն երկար է Թուրքիան թակելու Եվրամիության դռները

Առայժմ ԵՄ-ն ամուր է պահում դիրքերը. Թուրքիան ասիական երկիր է և այն տեղ չունի Եվրոպայում: Աշխարհագրական գործոնը կարող է վերջին փաստարկը դառնալ ավելի քան կեսդարյա բանակցությունների ավարտի մեջ

Թուրքիայի նոր կառավարությունում ստեղծվել է ԵՄ հարցերով նախարարություն: Գերատեսչության ղեկավար է դարձել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերով գլխավոր բանակից Էղեմեն Բաղիշը: Նախարարությանը միացել է նաև Ազգային գործակալությունը, որը զբաղվում է արտասահմանում թուրք ուսանողների կրթության համակարգմամբ: Էղեմեն Բաղիշը կարծում է, որ նախապաշարմունքները, որոնք ամենամեծ արգելքն եմ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, արմատախիլ կանեն ուսանողները: «Կարևոր է, որպեսզի շուրջ 40 հազար ուսանողներ, որոնք ամեն տարի մեկնում են Եվրոպա, բացատրեն, թե ինչու պետք է Թուրքիան դառնա ԵՄ անդամ»,- նշել է նա:

PanARMENIAN.Net - Եթե ամեն ինչ որոշեին ուսանողները, ապա Թուրքիան արդեն վաղուց կլիներ ԵՄ անդամ: Բայց որքան էլ թուրքերը եվրոպացիներին բացատրեն ԵՄ մտնելու դրական կողմերը, գերմանացիների և ֆրանսիացների 60 տոկոսը կտրականապես դեմ է ԵՄ նման քայլին: Ֆրանսիան և Գերմանիան 70-միլիոնանոց մահմեդական երկրի` Եվրոպա մտնելու ամենագլխավոր հակառակորդներն են, որին առանց այդ էլ սպառնում է մասնակի մահմեդականացում: Այս հարցում հատուկ դիրքորոշում ունի Ֆրանսիայի նախագահը, ով էլ որ այն լինի: «Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ, քանի որ դա նրա տեղը չէ»,- միշտ ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էտսենը: Ֆրանսիայի ներկա նախագահի մասին խոսելու հարկ անգամ չկա: Հասարակական կարծիքի վերջին հարցման ժամանակ ԵՄ-ին չանդամակցելու գլխավոր պատճառներն են քրդական հարցը, Կիպրոսի խնդրի կարգավորված չլինելը և մարդու իրավունքները, որոնց վիճակը Թուրքիայում այդքան էլ լավ չէ: Եվ դա մեղմ է ասված: Լրագրողների համատարած ձերբակալությունները, գրողների հետապնդումները, Հրանտ Դինքի սպանությունը հազիվ թե Անկարային գրավչություն հաղորդեն եվրոպական հասարակության աչքում: Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Թոմաս Համարբերգի խոսքով, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի նմատմամբ թուրքական դատարանի կողմից տուգանք սահմանելը «տագնապալի ազդանշան է»:

Համարբերգի զեկույցում ասվում է, որ տուգանք կիրառելու որոշման պատճառը դարձել է 2006-ին Օրհան Փամուկի հարցազրույցը շվեյցարական թերթին, որում թուրք գրողը հայտարարել է 1 մլն հայերի և 30 հազար քրդերի սպանության մասին: Համարյա Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որը կարծես թե փոխվել է, բայց դեռևս գործում է: Իսկ Փամուկն ընդամենն ասել է ճշմարտությունը…

Բայց բանը միայն մարդու իրավունքների մեջ չէ: Բուլղարացի քաղաքագետների կարծիքով, Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ: «Թուրքիան դեռևս չի հատուցել բուլղարացիների հետնորդների վնասները, որոնք Օսմանյան կայսրության կողմից ենթարկվել են հալածանքնեի 20-րդ դարի սկզբին»,- ասել է Բուլղարիայի Ազգայնական կուսակցության առաջնորդ Կրասիմիր Կարասկանչանովը: Թուրքիայից նման պահանջներ ունի նաև հայ ժողովուրդը, որը մինչև հիմա սպասում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ որքան էլ ասեն թուրք քաղաքական գործիչները, որ Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդը չէ, գործի էությունը դրանից չի փոխվում:

Բայց Թուրքիայի համար առավել հիվանդագին է քրդական հարցը: Չնայած վարչապետ Էրդողանի հայտարարություններին այն մասին, որ քրդերն օգտվելու են նույն իրավունքներից, ինչ թուրքերը, իրականում ամեն ինչ վերջանում է բռնության հերթական պոռթկումով: Անցյալ շաբաթ Դիարբեքիրում կայացել է Քրդական Մեջլիսի առաջին նիստը, որում Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավորները պահանջել են ազատ արձակել կուսակցության ձերբակալված անդամներին և փոփոխություն մտցնել երկրի սահմանադրության մեջ, որով քրդերն իրավունք են ունենալու խոսել իրենց լեզվով, ունենալ թերթ, արտահայտել իրենց կարծիքը: Եթե Անկարան հրաժարվի զիջել իր դիրքերը, կուսակցությունը Դիարբեքիրում կհավաքվի ամեն շաբաթ: Ստացվում է, քրդերը պատրաստվում են անկախ Քուրդիստանի ստեղծմանը: Պոլ Կուբիչեկը` Օքլենդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսորը և թուրքական քաղաքականության գծով փորձագետը, ասում է, որ քրդական այլընտրանքային խորհրդարանի ստեղծման հնարավորությունը շատ տագնապալի և ապակայունացնող գործոն է:

Եվ, վերջապես, Կիպրոսի խնդիրը: 1947-ին բռնազավթելով Կիպրոսի կղզին՝ Թուրքիան մինչև հիմա դուրս չի բերում իր 35-հազարանոց կոնտինգենտը, արդարանալով նրանով, որ զորքերը պահպանուն են Կիպրոսի թուրքերին: Զինվորական կոնտինգենտը խանգարում է նաև պայմանավորվել կղզու հունական և թուրքական համայնքներին, և քանի դեռ այն չի հեռացել, Կիպրոսի դրությունը չի փոխվի: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչվել է միայն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից և փորձում է դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, սակայն Կիպրոսի Հանրապետությունը, որը պատրաստ է ցանկացած բանակցությունների, չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, քանի որ դա արհեստական ձևավորված, թուրք սվինավորների վրա պահվող կառույց է:

Միաժամանակ, ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է սառեցնել հարաբերությունները ԵՄ հետ, եթե մինչև 2012-ի հուլիսի 12-ը չլուծվի Կիպրոսի կղզիների բաժանման հարցը: Նրա խոսքով, եթե հունական համայնքը հաղթանակ տանի բանակցություններում և իր վրա վերցնի ԵՄ նախագահությունը, դա Թուրքիայի համար կհանգեցնի փակուղու, որի արդյունքում կսառեցվեն ԵՄ հետ բոլոր այլ հարաբերությունները: Դավութօղլուսի խոսքերի մեջ ոչ մի նոր բան չկա. Նույն շանտաժի քաղաքականությունը, սակայն թուրքական դիվանագիտությունը նախանձելի հաստատակամությամբ հետևում է մեկ ընթացքի, և պետք է խոստովանել, հասնում է որոշակի նպատակների: Արդեն այն, որ Թուրքիան, չնայած «արաբական գարնան» աջակցությանը, ամեն դեպքում կողմնորոշված է դեպի Արևմուտք, երկարաժամկետ հեռանկարում Անկարայի և թուրքական դիվանագիտության ճիշտ ընտրությունն է:

Բայց, այնուամենայնիվ, առայժմ ԵՄ ամուր է պահում իր դիրքերը. Թուրքիան ասիական երկիր է և այն տեղ չունի Եվրամիությունում: Աշխարհագրական գործոնը կարող է վերջին փաստարկը դառնալ ավելի քան կեսդարյա բանակցությունների ավարտի մեջ: Վերջապես Թուրքիայի եվրոպական մասը դա Ստամբուլի կեսն է և վերջ: Բայց ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները Մերձավոր Արևելքում և որքանով Արևմուտքը շահագգրգռված կլինի Թուրքիայի մասնակցության մեջ արաբական հեղափոխությունների անցանկալի հետևանքները վերացնելիս, որոնց վերջը չի երևում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---