// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արդյո՞ք մի օր Հայաստանում բիզնեսի համար հարմարավետ պայմաններ կստեղծվեն

Փոքր մասշտաբներով երկիրը պետք է ավելի արագ հարմարվի նոր պայմանների

Դեպի երկիր կապիտալի ներհոսքը խթանելու և արտահոսքը նվազեցնելու համար հարկավոր է բարելավել գործարար մթնոլորտը, բարձրացնել սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակը, գտնում է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետ Սերգեյ Գրիգորյանը: «Բիզնեսը գնում է այնտեղ, որտեղ իրեն հարմարավետ է զգում»,-ասել է նա «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:

PanARMENIAN.Net - Ըստ կանխատեսումների, կապիտալի արտահոսքը Ռուսաստանից ընթացիկ տարում կկազմի 35 մլրդ դոլար: Կապիտալի արտահոսքի խնդիրը սուր է նաև հարևան երկրներում: Իսկ Հայաստանից Վրաստան կապիտալի արտահոսքն ամեն տարի կազմում է շուրջ 300 մլն դոլար:

Իր հերթին «Այլընտրանք» հայկական վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը հավելել է, որ եթե Ռուսաստանում խոսքը գնում է միլիարդների մասին, ապա Հայաստանում նույնիսկ մի քանի միլիոնի արտահոսքն անդրադառնում է տնտեսության վրա: Բացի այդ, եթե ՌԴ-ում արտահոսքը մասնակիորեն լրացվում է այլ երկրներից եկող ուղիղ ներդրումների շնորհիվ, «Հայաստանում այդ հակառակ գործընթացը գրեթե չկա, կապիտալի ներհոսքը էպիզոդիկ բնույթ է կրում, ինչը վտանգում է երկրի տնտեսական անվտանգությունը»,-ասել է նա:

Տնտեսագետը նաև արծարծել է ներդումների ներգրավման «միակողմանիության» խնդիրը, որի տակ հասկանում են միայ օտարերկրյա ներդրումներ: «Եթե չաճի տեղի ներդրողների վստահությունը երկրի տնտեսության հանդեպ, օտարերկրյա ներդրումները կարող են քաղաքականացված լինել»,-ասել է նա:

Տնտեսական իրավիճակը Հայաստանում 2001թ. երկրորդ կիսամյակում ավելի նպաստավոր կլինի, քան 2010թ. նույն ժամանակահատվածում: Նման կարծիք են հայտնել Թաթուլ Մանասերյանը և Հայաստանի ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը: «Իմ կանխատեսումները լավատեսական են, տնտեսական իրավիճակը Հայաստանում 2001թ. երկրորդ կիսամյակում ավելի նպաստավոր կլինի, քան 2010թ. նույն ժամանակահատվածում»,-հուլիսի 19-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մանվել Բադեյանը: Միաժամանակ, ըստ նրա, տնտեսական աճը «ոչինչ չի նշանակում», քանի որ համապատասխան հիմք չունի, զարգացած երկրների զրոյական աճի համեմատ, որտեղ այդ ցուցանիշը կայուն զարգացման նախադրյալ է: Բադեյանը գտնում է, որ Հայաստանը պետք է հետևի Կորեայի օրինակին և իր զարգացման ճանապարհին գերակա ներդրումներն անի մարդկային կապիտալի առումով:

Իսկ Թաթուլ Մանասերյանին դուր չի գալիս այն, որ Հայաաստանը լավ չի օգտագործում իր ներուժը: «Ամոթալի եմ համարում, որ Հայաստանը զարգանում է կրիայի քայլերով»,-ասել է նա: Ըստ նրա, 2011թ. երկրորդ կիսամյակի կանխատեսումները չի կարելի համեմատել 2010թ. նույն շրջանի հետ, քանի որ այս տարի բնակլիմայական պայմաններն առավել բարենպաստ են գյուղատնտեսության համար: Նա հավելել է, որ գյուղատնտեսության ոլորտում արդեն առկա են կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և նախարարի փոփոխության արդյունքները, սակայն, սա «այն չէ, ինչին մենք ընդունակ ենք»: Խոսելով մյուս ոլորտների մասին, անկախ տնտեսագետն ասել է, որ շինարարությունը դեռ «չի արթնացել», անշարժ գույթի շուկան գերհագեցած է, կան հսկայական խնդիրներ արդյունաբերության ոլորտում, չնայած Սերժ Սրագսյանի տեղական արտադրությունը խթանելու ջանքերին: Բացի այդ, Հայաստանը մրցունակ չէ նաև ծառայությունների ոլորտում:

Գործարար միջավայրի բարելավման համար ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հայաստանին պակասում է քաղաքական կամքը, որը բավական եղավ Վրաստանի ում այդ ոլորտում զգալի արդյունքների հասնելու համար: Հուլիսի 20-ին «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետ Սերգեյ Գրիգորյանը: Այլ խոչընդոտող գործոնների թվում ռուսաստանցի փորձագետը նշել է բյուրոկրատական քաշքշուկը և ֆինանսավորման անմատչելիությունը:

Իր հերթին «Այլընտրանք»հայկական վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը կարևորել է իրավունքների և պատասխանատվության հավասարակշռումը նպատակին հասնելու ճանապարհին: «Երբ տրվում են իրավունքներ, պետք է նաև պատասխանատվություն լինի: Վրաստանում պատժվեցին նրանք, ով ձախողեց ծրագրերը»,-ասել է նա՝ նշելով, որ խոսքը գնում է ոչ թե սուբյեկտային պատժի, այլ այն մասին, որ պաշտոնյաները, այդ թվում նախարարները, որոնք պատասխանատվություն են կրում առանձին ճյուղերի համար, չպետք է ազատվեն աշխատանքից առանց համապատասխան գնահատականի:

Գործարար միջավայրի բարելավման նպատակով Վրաստանը հարկային արտոնություններ է սահմանել, այդ ցուցանիշով գերազանցելով ՌԴ-ին ու Հայաստանին, ինչը թույլ է տալիս նրան խթանել խոշոր ու միջին բիզնեսի զարգացումը: Ըստ Մանասերյանի, Հայաստանում միայն նոր են սկսել խոսել ազատ տնտեսական գոտիների մասին: «Վրաստանում չկան մենաշնորհներ, իսկ օլիգարխները չեն կարող «կուլ տալ» փոքր ու միջին ձեռնարկությունները»,-ասել է նա» Անկասկած, տրանսպորտային շրջափակումը խոչընդոտ է Հայաստանում բիզնեսի զարգացման և ներդրումների խթանման համար: Սակայն, հարևան երկրները, հանդիսանալով ԱՀԿ անդամներ, խախտում են նրա կանոններն ու խտրական մոտեցում են դրսևորում Հայաստանի հանդեպ: Այդ մասին հայտնել է Թաթուլ Մանասերյանը:

Գաղտնիք չէ, որ տրանսպորտային ծախսերը Հայաստանի համար Վրաստանի տարածքով մի քանի անգամ գերազանցում են նույնանման տարածքների համար նախատեսված վճարները:

Ըստ Մանասերյանի, Վրաստանն ու Թուրքիան մի շարք միջազգային կոնվենցիաներ են ստորագրել, որոով անվճար մուտք է նախատեսվում դեպի ծով ելք չունեցող երկրների համար:

Հայաստանի բանկային համակարգին հաջողվեց ավելի արագ հարմարվել միջազգային չափանիշներին, կարծում է Սերգեյ Գրիգորյանը: «Կանոնակարգման մակարդակով ՀՀ բանկային համակարգը ավելի մոտ է արևմտյան չափանիշներին՝ ռուսականի համեմատ»,-ասել է նա:

Սերգեյ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում արդեն կիրառվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշները տեղայնացված տարբերակով, այն դեպքում, երբ Ռուսաստանում մտադիր են դրանց անցնել միայն 2015թ.: «Սա վկայում է այն մասին, որ փոքր մասշտաբների երկիրն ավելի արագ է հարմարվում նոր պայմաններին»,-ասել է նա:

Անդրադառնալով հայ-ռուսական համագործակցությանը բանկային համակարգում՝ Սերգեյ Գրիգորյանը հայտնել է, որ Ռուսական բանկերի ակտիվները ՀՀ բանկային համակարգում կազմում են 94 մլն դոլար:

2011թ. հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 2,3 տոկոս՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճը հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ կազմել է 9,6 տոկոս:

Ընդ որում, գնաճը 2011թ. հունիսին կազմել է 8,5 տոկոս 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ օպերատիվ տվյալների, հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1,4 տոկոսով:

Ըստ պետբյուջեի, Հայաստանի ՀՆԱ աճը 2011թ. նախատեսվում է 4,6 տոկոսով, իսկ գնաճը՝ 4% (±1,5%):

Հայաստանում դրական միտումների շարքում կարելի է նշել այն, որ Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ի նիստում որոշում է կայացրել չգործող 5 փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման մասին:

Այդ առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ երկրի գործարար դաշտն աստիճանաբար պետք է մաքրվի չգործող ընկերություններից:

Վարչապետն ասել է, որ արդեն լուծարվել է շուրջ 100 ընկերություն: «Կա լուծարման ենթակա ևս 80 ընկերություն»,-հավելել է նա: Զգալի ձեռքբերումներ կան նաև բանկային համակարտում, որին ավելի արագ հաջողվեց ադապտացվել միջազգային չափանիշներին: Հայաստանում արդեն կիրառվում են ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներ հարմարեցված տարբերակով, իսկ Ռուսաստանում նախատեսվում է դրանց անցում կատարել միայն 2015-ից: Սա ակնառու օրինակ է, թե ինչպես փոքր մասշաբներով երկիրն ավելի արագ է հարմարվում նոր պայմանների:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը
 Բաժնի այլ նյութերը
ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում
100 օրվա տնտեսություն Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են